Սեդատիվ դեղամիջոցներ

20:04, 29 Հուլիսի 2024 տարբերակ, Մարի Մնացականյան 2002 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Սեդատիվ կամ հանգստացնող դեղամիջոցներ , ( ֆր.՝ sédatif -ից լատին․՝ sedatio «հանգիստ») տարբեր ծագման դեղամիջոցների խումբ են՝բուսական կամ սինթետիկ ,որոնք առանց հիպնոտիկ ազդեցության հանգստացնում կամ նվազեցնում են հոգեկան լարվածությունը (միաժամանակ հեշտացնում են հանգիստ և խորը քունը)։

Ժամանակակից տրանկվիլիզատորների համեմատ, հատկապես բենզոդիազեպինների,սեդատիվ դեղամիջոցները ունեն ավելի քիչ արտահայտված հանգստացնող կամ հակաֆոբիկ ազդեցություն ՝չառաջացնելով միոռելակսացիա և ատաքսիա։Այնուամենայնիվ, լավ տանելիությունը և լուրջ կողմնակի ազդեցությունների բացակայությունը թույլ են տալիս դրանք օգտագործել ամենօրյա ամբուլատոր պրակտիկայում, հատկապես տարեց և ծեր հիվանդների բուժման ժամանակ:Ամենից հաճախ որպես հանգստացնող դեղաբույսեր օգտագործվում են վալերիանայի, առյուծագու, անանուխի պատրաստուկներ։Լայնորեն կիրառվում են բրոմիդները։Բացի այդ, որոշ քնաբերներ փոքր չափաբաժիններով, ինչպիսիք են բարբիտուրատները, օգտագործվում են որպես հանգստացնող: Խորհուրդ չի տրվում քնաբերների երկարատև օգտագործումը որպես հանգստացնող միջոց:

Համակցված սեդատիվ դեղամիջոցներ

Համակցված հանգստացնողները ներառում են.

Սեդատիվ դեղամիջոցները ատամնաբուժությունում

Հանգստացնող միջոցները, որոնք հաճախ օգտագործվում են տեղային անզգայացման հետ համատեղ, օգտագործվում են մի շարք բժշկական պրոցեդուրաներում, օրինակ ստոմատոլոգիայում:Այդ դեպքում հիվանդը գիտակից է և պահպանվում են բոլոր կենսական ռեֆլեքսները[1]:Խորը անզգայացման այս այլընտրանքը կարող է օգտագործվել, եթե հիվանդը ունի դենտաֆոբիա (վախ ատամնաբույժից)[2]։

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ