Ուելսյան պեմբրոկ կորգի

10:18, 29 Հուլիսի 2024 տարբերակ, Syuzi Yeremyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ուելսյան պեմբրոկ կորգի(անգլ․՝Pembroke Welsh Corgi ), (/ˈkɔːrɡi/ վալլիերեն նշանակում է «գաճաճ շուն»)[Ն 1], հովվաշների դասին պատկանող ցեղատեսակ, որը ծագել է Ուելսի Պեմբրոկշիրում[1]։ Այն երկու ցեղատեսակներից մեկն է, որը հայտնի է որպես ուելսյան կորգի, մյուսը ուելսյան կարդիգան կորգին է: Ուելսյան Պեմբրոկ կորգին սերում է Շպից շների ընտանիքից։

Ուելսյան պեմբրոկ կորգիի ձագ (6 շաբաթական)

Պեմբրոկ կորգին հայտնի է որպես թագուհի Եղիսաբեթ II-ի նախընտրելի ցեղատեսակ, որն իր օրոք ուներ ավելի քան 30 թագավորական կորգիներ[2]։

Թեև այս շները ավելի քան 70 տարի բնախընտրելի են եղել բրիտանական թագավորական ընտանիքի կողմից, բրիտանական հանրության շրջանում նրանք վերջերս այնքան էլ ճանաչված և պահնջված չեն[3]։ Այնուամենայնիվ, նրանք շարունակում են մնալ շատ տարածված Միացյալ Նահանգներում: Ամերիկյան քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Բոստոնը, Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն, ամենամյա «Կորգի հանդիպումներ» են անցկացվում, որտեղ հարյուրավոր շներ և նրանց տերերը հավաքվում են օրը միասին անցկացնելու համար [4]։

Ուելսյան պեմբրոկ կորգին զբաղեցրել է 11-րդ տեղը Սթենլի Քորենի «Շների ինտելեկտ» գրքում, որտեղ ասվում է, որ ցեղատեսակը համարվում է գերազանց աշխատող շուն: Պեմբրոկ կորգին 2020թվականին զբաղեցրել է 11-րդ ամենահայտնի շների ցեղատեսակը՝ ըստ American Kennel Club-ի[5]։

Նկարագրություն

Արտաքին տեսք

Ուելսյան պեմբրոկ կորգին ունի ուղիղ ականջներ, որոնք համաչափ են գլխի հավասարակողմ եռանկյունու հետ: Տիպիկ պեմբրոկ կորգիի ականջները պետք է լինեն ամուր, միջին չափի և մի փոքր կոնաձև: Գլուխը պետք է «աղվեսանման» լինի իր չափերով և տեսքով։ Ի տարբերություն ուելսյան կարդիգան կորգիների ուելսյան պեմբրոկ կորգիները ունեն մարմնի ավելի կարճ երկարություն, փոքր ականջներ և մի ավելի ուղիղ ոտքեր[6]։ Պեմբրոկ կորգին ունի մի փոքր ավելի բաց գծանշումներ վզակոթի յուրաքանչյուր կողմում, որը պայմանավորված է մազերի աճի հաստության, երկարության և ուղղության փոփոխություններով[7]։

Ունենալով կրկանկի մազածածկույթ պեմբրոկ կորգիների մոտ ամբողջ տարին առկա է առատ մազաթափություն, իսկ պիկերը գարնանը և աշնանն են: Էգերի մազաթափությունը սովորաբար տեղի է ունենում շոգ ամռանը[8]։

Ցեղատեսակն ունի թերություններ, որոնց առկայության դեպքում շներին չպետք է դիտավորյալ բուծել. օրինակ՝ կորգիները՝ շատ երկար և ավելի բարակ մորթիով, որը ժառանգվում է ռեցեսիվ գենից[9]։

 
Եռագույն Ուելսյան պեմբրոկ կորգի

Խառնվածք

 
Ուելսյան կորգիի ձագը՝ հետևի ոտքերի վրա կանգնած ու լեզուն դուրս գցած

Պեմբրոկ կորգին սիրում է ներգրավվել ընտանիքում և հակված է անընդհատ հետևել տերերին: Նրանք մեծ ցանկություն ունեն հաճոյանալու տերերին՝ այդպիսով ստիպելով նրանց սովորել և մարզվել։ Շները կարող են նաև դժվար վարժեցվել՝ իրենց համառության և խելացիության պատճառով.  Բացի անասուններին հսկելուց, նրանց նաև ընտելացնուն են որպես պահակ՝ իրենց զգոնության և հաչելու հակվածության շնորհիվ:  Կարևոր է, որ այս ցեղատեսակի շները փոքրուց շփվեն այլ կենդանիների, մեծահասակների և երեխաների հետ, որպեսզի հետագայում խուսափեն հակասոցիալական վարքագծից կամ ագրեսիայից: Իրենց հովիվության բնազդի պատճառով նրանք սիրում են հետապնդել այն ամենը, ինչ շարժվում է, ուստի ավելի լավ է նրանց պահել ցանկապատված տարածքներում: [10]

Առողջություն

 
14 ամյա կորգի, որը տառապում է շների դեգեներատիվ միելոպաթիայով

2024 թվականին Միացյալ Թագավորությունում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցեղատեսակի կյանքի միջին տեւողությունը կազմում է 13,2 տարի, մաքուր ցեղատեսակների համար՝ միջինը 12,7 եւ խաչասերվածների համար՝ 12 տարի:[11] Պեմբրոկները ախոնդրոպլաստիկ են, ինչը նշանակում է, որ դրանք «իսկական գաճաճ» ցեղատեսակ են: Որպես այդպիսին, նրանց հասակը և կազմվածքը կարող են հանգեցնել որոշակի ոչ ժառանգական առողջական վիճակների, սակայն պետք է հաշվի առնել նաև գենետիկական խնդիրները[12] ։

Գործունեություն

Պեմբրոկ կորգիները կարող է մրցել շների արագաշարժության, հնազանդության,հոտառության , ֆլայբոլ, ծառայողական մրցույթներում[13] ։ Չնայած նրանց գաճաճությանը, որը տալիս է փոքր դանդաղ ոտքերի պատրանք, կորգին կարող է հասնել մինչև 25 մղոն/ժ արագության, եթե առողջ մարզավիճակում է:

Թագավորական կորգիներ

Երիտասարդ տարիքում թագուհու կիրքը այս ցեղատեսակի նկատմամբ սկսվեց, երբ նրա հայրը՝ Ջորջ VI թագավորը, տուն բերեց իրենց առաջին թագավորական կորգիին, որին հետագայում անվանեցին Դուկի[14]։ Թագուհոու վերջին կորգին՝ Ուիլոուն, մահացել է 2018 թվականի ապրիլին[15]։ Թագավորական ընտաննիքը 2021 թվականին երկու նոր կորգիի ձագ է նվիրել թագուուն[16][17]։

2019 թվականի ապրիլի 3-ին թողարկվեց Թագուհու կորգին անիմացիոն ֆիլմը։[18]

Ծանոթագրություններ

  1. Wheeler, Jill C. (2010). Welsh Corgis. ABDO. էջ 6. ISBN 978-1-61613-641-3.
  2. «Queen's Diamond Jubilee: Just how many dogs does she own?». Christian Science Monitor. 2 June 2012. Վերցված է 28 January 2013-ին.
  3. The Kennel Club. «Vulnerable Native Breeds». The Kennel Club. Վերցված է 3 July 2016-ին.
  4. Ho, Eric (17 November 2017). «How I Became The Leader Of The New York City Corgi Meet Ups». Medium (անգլերեն). Վերցված է 19 November 2019-ին.
  5. «THE MOST POPULAR DOG BREEDS OF 2020». Վերցված է 19 October 2020-ին.
  6. Richard G. Beauchamp (1999). Welsh Corgis: Pembroke and Cardigan: Everything about Purchase, Care, Nutrition, Grooming, Behavior, and Training. Barron's Educational Series. էջ 15. ISBN 978-0-7641-0557-9.
  7. Debra M. Eldredge, DVM (25 February 2009). Pembroke Welsh Corgi: Your Happy Healthy Pet, with DVD. John Wiley & Sons. էջ 17. ISBN 978-0-470-44364-4.
  8. Debra M. Eldredge, DVM (25 February 2009). Pembroke Welsh Corgi: Your Happy Healthy Pet, with DVD. John Wiley & Sons. էջ 70. ISBN 978-0-470-44364-4.
  9. Eldredge, Debra M (2009). Pembroke Welsh Corgi: Your Happy Healthy Pet, with DVD. John Wiley & Sons. էջ 17. ISBN 978-0-470-44364-4.
  10. «Get to know the Pembroke Welsh Corgi». Արխիվացված է օրիգինալից 2 August 2009-ին. Վերցված է 28 January 2013-ին.
  11. McMillan, Kirsten M.; Bielby, Jon; Williams, Carys L.; Upjohn, Melissa M.; Casey, Rachel A.; Christley, Robert M. (2024-02-01). «Longevity of companion dog breeds: those at risk from early death». Scientific Reports. Springer Science and Business Media LLC. 14 (1): 531. Bibcode:2024NatSR..14..531M. doi:10.1038/s41598-023-50458-w. ISSN 2045-2322. PMC 10834484. PMID 38302530.
  12. «From the Genetics Committee of the Pembroke Welsh Corgi Club of America, Inc». Արխիվացված է օրիգինալից 16 January 2013-ին. Վերցված է 28 January 2013-ին.
  13. Hartnagle-Taylor, Jeanne Joy; Taylor, Ty (2010). Stockdog Savvy. Alpine Publications. ISBN 978-1-57779-106-5.
  14. «What Are the Queen's Corgis Called? All About Elizabeth II's Dogs». animalwised.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 24 July 2017-ին.
  15. Wilkes, Joseph (3 December 2020). «Queen left with just one dog as her beloved dorgi Vulcan dies 'of old age'». The Guardian (անգլերեն). Վերցված է 18 April 2018-ին.
  16. Corbin, Tianna (20 March 2021). «Queen's new corgi pups are named after relative and favourite beauty location». The Cornishman. Վերցված է 21 March 2021-ին.
  17. Brazell, Emma (13 June 2021). «Queen 'given corgi puppy' by Andrew on Philip's 100th birthday». Metro. Վերցված է 14 June 2021-ին.
  18. «The Queen's Last Corgi Is Dead and the Internet Is Inconsolable». Time (անգլերեն). Վերցված է 10 August 2018-ին.


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found