Ստրախինյա Պավլովիչ (սերբ.՝ Страхиња Павловић, մայիսի 24, 2001(2001-05-24), Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլ» ակումբի և Սերբիայի հավաքականի պաշտպան։ 2022 թվականի աշխարհի առաջնության և 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ստրախինյա Պավլովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Մականուն Կալաբա[1]
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 2001(2001-05-24) (23 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 1,94 մետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2007—2015 Սերբիա Սավացիում Շաբաց
2015—2019 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2019—2020 Սերբիա Պարտիզան 37 (1)
2020—2022 Ֆրանսիա Մոնակո 8 (0)
2021  Բելգիա Սերկլ Բրյուգե 11 (1)
2022  Շվեյցարիա Բազել 10 (0)
2022— Ավստրիա Ռեդ Բուլ (Զալցբուրգ) 41 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 11.03.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26.06.2024

Ակումբային կարիերա

Ստրխինյան ծնունդով Շաբացից է և ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Սավացիում» ակումբի երիտասարդական թիմում 2007 թվականին։ 2015 թվականի ամռանը դարձել է Բելգրադի «Պարտիզանի» ֆուտբոլային ակադեմիայի խաղացող։ 2018 թվականի սեպտեմբերին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[2]։

2019 թվականի փետրվարի 23-ին նշել է իր նորամուտը «Պարտիզանի» հիմնական կազմում Սերբական Սուպերլիգայի «Պրոլետեր Նովի Սադ» ակումբի դեմ խաղում[3]։ Դրանից հետո արագ ամրապնդվել է դիրքը «Պարտիզանի» հիմնական կազմում՝ խաղալով ևս 10 հանդիպում մրցաշրջանի մնացած հատվածում։ Նաև օգնել է թիմին նվաճել Սերբիայի գավաթը, որի եզրափակչում «Պարտիզանը» հաղթել է իր սկզբունքային մրցակցին՝ «Ցրվենա Զվեզդային»[4][5]։

2019 թվականի հոկտեմբերի 6-ին խփել է իր առաջին գոլը «Պարտիզանի» կազմում Սերբական Սուպերլիգայի «Վոժդովաց» ակումբի դեմ խաղում[6].

2020 թվականի հունվարին դարձել է «Մոնակոյի» խաղացող։

2022 թվականի հունիսին տեղափոխվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբ։

Կարիերան հավաքականում

Հանդես է եկել Սերբիայի մինչև 16, մինչև 17, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[7]։

2020 թվականի սեպտեմբերի 3-ին նշել է իր նորամուտը Սերբիայի առաջին հավաքականի կազմում Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում[8][9]։

Ձեբերումներ

«Պարտիզան»
  • Սերբիայի Գավաթակիր՝ 2018/19
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»

Ծանոթագրություններ

  1. «"Kalabin" pozdrav Bosiću: Što sam tukao - tukao sam» (սերբերեն). Mondo.rs. 2019-01-28. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Crno-beli potpisali 9 klinaca» (սերբերեն). Partizan.rs. 2018-09-13.
  3. «Partizan vs. Proleter Novi Sad» (անգլերեն). Soccerway.com. 2019-02-23. Արխիվացված է օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2019-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Црвена Звезда - Партизан 0:1» (սերբերեն). Partizan.rs. 2019-05-23.
  5. «Crvena Zvezda vs. Partizan» (անգլերեն). Soccerway.com. 2019-05-23.
  6. «Partizan vs. Voždovac» (անգլերեն). Soccerway.com. 2019-10-06.
  7. «Strahinja Pavlovic - National team» (անգլերեն). Transfermarkt.com. Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին. Վերցված է 2019-10-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Russia 3-1 Serbia» (անգլերեն). UEFA.com. 2020-09-03. Արխիվացված է օրիգինալից 2021-09-01-ին. Վերցված է 2020-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Орловима поново сломљена крила, Русија их лако надиграла. Sportski žurnal (սերբերեն). 4 September 2020. Վերցված է 17 July 2024-ին.

Արտաքին հղումներ