Եֆիմ Կոնոպլյա
Եֆիմ Դմիտրիևիչ Կոնոպլյա (ուկրաիներեն՝ Юхим Дмитрович Конопля,օգոստոսի 26, 1999[1], Դոնեցկ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 26, 1999[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Դոնեցկ, Ուկրաինա | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
Եֆիմը ՍԴՅՈՒՇՈՐ «Շախտյորի» սան է։ 2016/17 մրցաշրջանում սկսել է հանդես գալ Դոնեցկի ակումբի պատանեկան թիմում։ 2018 թվականին տեղափոխվել է երիտասարդական կազմ, որտեղ մասնակցել Է Ուկրաինայի երիտասարդական առաջնության քսան հանդիպման: 2019 թվականի հունիսին վարձավճարով տեղափոխվել է «Դեսնա»[2]։ 2019/20 մրցաշրջանում «Դեսնայի» կազմում բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 24 հանդիպում (որոնցից 22-ը՝ առաջնությունում և 2-ը՝ գավաթում), խփած գոլերով աչքի չի ընկել։ Նրա թիմը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը (ակումբի պատմության ամենաբարձր նվաճումը)՝ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլին մասնակցելու իրավունքով:
2020 թվականի սեպտեմբերի 24-ին նորամուտն է նշել եվրագավաթներում՝ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի ամբողջական հանդիպումը անցկացնելով գերմանական «Վոլֆսբուրգի» դեմ «ԱՈԿ-ստեդիում», որն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի, և «Դեսնան» չի անցել հաջորդ փուլ (պատասխան հանդիպում այս փուլում չի անցկացվել)[3]։ Այս հանդիպումը մեկնարկային էր նաև «Դեսնայի» համար եվրոգավաթներում[3]։
2021 թվականի մայիսի 9-ին խփել է իր առաջին գոլը «Դեսնայի» կազմում (և առաջինը ակումբային կարիերայում)՝ 44-րդ րոպեին աչքի ընկնելով Ուկրաինայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում 26-րդ տուրի «Մարիուպոլի» դեմ արտագնա խաղում (1:4)[4]։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանում «Դեսնայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում խփել է 1 գնդակ[5], իսկ նրա թիմն ավարտել է 6-րդ հորիզոնականում՝ չհայտնվելով եվրագավաթների գոտում[6]։
2021 թվականի օգոստոսի 21-ին նորամուտն է նշել «Շախտյորի» առաջին թիմում Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Չեռնոմորեցի» դեմ խաղում՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպեն[7][8]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին երեք գոլային փոխանցում է կատարել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի «Մարիուպոլի» դեմ խաղում[9]։ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին դարձել Է Ուկրաինայի սուպերգավաթ 2021-ի հաղթող, որի Կիևի «Դինամոյի» դեմ խաղում 88-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Պեդրինյոյին[10]։
Կարիերա հավաքականում
Եֆիմը ներկայացրել է Ուկրաինան պատանեկան և երիտասարդական մակարդակներում։ Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 2019 թվականի առաջնությանը։ Այս մրցաշարում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում կատարել է 4 գոլային փոխանցում (դրանցից մեկը՝ հարավկորեացիների հետ եզրափակիչ խաղում[11])։ Նրա հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն՝ հաղթելով այս մրցաշարում[12]։
2020 թվականի հոկտեմբերին Անդրեյ Շևչենկոն նրան հրավիրել է Ուկրաինայի հավաքական՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իսպանիայի դեմ խաղերին մասնակցելու համար[13]։ Ֆրանսիայի հետ խաղից առաջ կապտանռնագույնների մի քանի խաղացողներ հիվանդացել էին COVID 19-ով, ինչի պատճառով հանդիպման անցկացումը կասկածի տակ էր: Այնուամենայնիվ, ֆրանսիացիների հետ ընկերական հանդիպումը, ինչպես և նախատեսված էր, տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին[14]։ Շևչենկոն մեկնարկային կազմում ընդգրկել է միանգամից չորս դեբյուտանտի, այդ թվում՝ Կոնոպլյան, որն անցկացրել է ամբողջ խաղը: Հանդիպման արդյունքներով Ուկրաինան պարտվել է իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով (1:7)[15]։
2023 թվականի հունիսի 16-ին Հյուսիսային Մակեդոնիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի խաղում աչքի է ընկել Ուկրաինայի կազմում իր մեկնարկային գոլով[16]։
Ելույթներ ազգային հավաքականում
Ընդհանուր՝ 4 խաղ, 1 գոլ/1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն:
Ձեռքբերումներ
Թիմային
- «Շախտյոր» (Դոնեցկ)
- Ուկրաինայի չեմպիոն (2)՝ 2022/23, 2023/24
- Ուկրաինայի գավաթի գավաթակիր՝ 2023/24
- Ուկրաինայի սուպերգավաթակիր՝ 2021
- Ուկրաինայի հավաքական
- Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 2019
Պարգևներ
- «Արժանիքների համար» III աստիճանի շքանշան (2019)[17]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Чемпіон світу в Чернігові: Юхим Конопля — гравець ФК Десна» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2019-06-28. Արխիվացված է օրիգինալից 2019-09-08-ին. Վերցված է 2019-06-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 «Хороша гра, поганий результат. Вольфсбург - Десна 2:0». desna.football (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Десна». 2020-09-24. Վերցված է 2021-03-16-ին.
- ↑ «Favbet Лига. 26-й тур Матч №179» (ռուսերեն). УПЛ. 2021-05-09. Արխիվացված է օրիգինալից 2021-05-26-ին. Վերցված է 2021-05-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Профиль Արխիվացված է Հունիս 16, 2019 Wayback Machine-ի միջոցով: на официальном сайте УПЛ
- ↑ Турнирная таблица 2020/2021 Արխիվացված է Մայիս 16, 2021 Wayback Machine-ի միջոցով: на официальном сайте УПЛ
- ↑ «VBET Лига. 5-й тур Матч №34» (ուկրաիներեն). УПЛ. 2021-08-21. Արխիվացված է օրիգինալից 2021-09-09-ին. Վերցված է 2021-09-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Конопля дебютировал за Шахтер» (ռուսերեն). football.ua. 2021-08-21. Արխիվացված է օրիգինալից 2021-09-09-ին. Վերցված է 2021-09-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Крупная победа». Официальный сайт ФК «Шахтёр» Донецк (ռուսերեն). 2021-09-18. Արխիվացված է օրիգինալից 2021-09-20-ին. Վերցված է 2021-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шахтер — обладатель Суперкубка-2021!». football.ua (ռուսերեն). 2021-09-22. Արխիվացված է օրիգինալից 2021-09-23-ին. Վերցված է 2021-09-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Отчёт о матче Украина U20 — Южная Корея U20». Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին. Վերցված է 2019-06-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 26 (օգնություն) - ↑ Сборная Украины обыграла Корею и стала чемпионом мира среди игроков не старше 20 лет
- ↑ «РКонопля получил дебютный вызов в сборную Украины». UA-Футбол. 2020-10-04. Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին. Վերցված է 2020-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Шевченко удивил стартовым составом на матч с Францией». Արխիվացված է օրիգինալից 2020-10-10-ին. Վերցված է 2020-10-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Украина крупно уступила Франции в контрольном поединке». Արխիվացված է օրիգինալից 2020-10-09-ին. Վերցված է 2020-10-07-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Украина победила Северную Македонию». Արխիվացված է օրիգինալից 2023-06-20-ին. Վերցված է 2023-06-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Указ Президента України № 521/2019 від 15 липня 2019 року «Про відзначення державними нагородами України членів молодіжної збірної команди України U-20 з футболу»». Արխիվացված է օրիգինալից 2019-07-16-ին. Վերցված է 2020-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 26 (օգնություն)