Ֆերմին Լոպես
Ֆերմին Լոպես (իսպ.՝ Fermín López Marín, մայիսի 11, 2003[1], Էլ Կամպիլյո, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա[1]), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան:
Ֆերմին Լոպես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 2003[1] (21 տարեկան) |
Ծննդավայր | Էլ Կամպիլյո, Ուելվա, Անդալուզիա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Կարիերա
Ֆերմին Լոպեսը սկսել է իր ֆուտբոլային ուղին տեղական «Էլ Կամպիլյո» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Ռեկրեատիվո», իսկ 2012 թվականին՝ «Ռեալ Բետիս»[2]: 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Բարսելոնայի» երիտասարդական ակադեմիա[3]: 2022 թվականի օգոստոսի 19-ին երկու տարով՝ մինչև 2024 թվականը, մասնագիտական պայմանագիր է կնքել «Բարսելոնա Բ»-ի հետ և անմիջապես վարձավճարով տեղափոխվել է Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Լինարես Դեպորտիվո»[4]: «Բարսելոնայի» հետ մարզումների լավ արդյունքներից հետո 2023 թվականի հուլիսին նա հրավիրվել է առաջին թիմ՝ նախամրցաշրջանային հավաքին: Լայն ճանաչում է ստացել 2023 թվականի հուլիսի 29-ին կայացած «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև ընկերական հանդիպման ժամանակ (3:0)[5], որից հետո Չավին հաստատել է, որ Լոպեսը կմնա առաջին թիմում 2023/24 մրցաշրջանում[6]: «Բարսելոնայի» կազմում դեբյուտ է կատարել 2023 թվականի օգոստոսի 27-ին Լա Լիգայի «Վիլյառեալի» դեմ խաղում:
Խաղաոճ
Ֆերմին Լոպեսը եռանդուն, ձախոտն կենտրոնական կիսապաշտպան է, ով կարող է նաև խաղալ հարձակվող կիսապաշտպանի, ինչպես նաև եզրային հարձակվողի դիրքերում: Նա տեխնիկապես հմուտ է, գերազանց է շարժվում առանց գնդակի, կարողանում է օգտագործել տարածությունը, արդյունավետ է գոլեր խփելիս և գոլային փոխանցումներ կատարելիս[7]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Soccerway(բազմ․)
- ↑ Arsen (2021-10-23). «One for the Future : Fermín López from Juvenil A». Barça Buzz (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Sport (2023-07-30). «Who is Fermin Lopez? The surprise star of Barcelona's preseason tour». sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «El Barça Atlètic cede a Fermín López al Linares». Mundo Deportivo (իսպաներեն). 2022-08-19. Արխիվացված է օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Sanderson, Tom. «Fermin Lopez Dazzles For FC Barcelona With Screamer And Assist Vs. Real Madrid In El Clasico Thrashing (VIDEO)». Forbes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-31-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ König, Kosta (2023-07-29). «Xavi reveals what's next for El Clasico starboy Fermin Lopez». Tribuna.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ https://everythingbarca.com/author/dwyatthupton (2023-07-25). «Fermin Lopez impressing Barcelona management on pre-season tour of the USA». Everything Barca (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-07-30-ին. Վերցված է 2023-08-13-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն); External link in
(օգնություն); Unknown parameter|last=
|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)