«Մոյդոդիր», Խորհրդային ծավալային անիմացիոն ֆիլմ , ստեղծված Մարիա Բենդերսկու կողմից 1927 թվականին «Մեժրաբլոմ-Ռուս» կինոստուդիայում։ Նկարահանված է համանուն Նորնեյա Չուկովսկու հեքիաթի մոտիվներով։ Առաջին փորձերից էր ԽՍՀՄ-ում վերակենդանացնել կադր առ կադր անիմացիան։

Մոյդոդիր
ռուս.՝ Мойдодыр
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ
Ժանրադապտացիա
Հիմնված էՄոյդոդիր
ՌեժիսորMariya Benderskaya?
Բեմադրող նկարիչSamuil Bendersky?
ՕպերատորSamuil Bendersky?
Երկիր ԽՍՀՄ
Տևողություն8 րոպե
Թվական1927

Երկար ժամանակ մուլտֆիլմը համարվում էր կորած, մինչև այն պահը, երբ իր ամբողջական տարբերակը չհայտնաբերեցին Չեխիայում և 2008 թվականին ցույց տվեցին «Белые Столбы (թարգմ․ սպիտակ սյուներ)» կինոփառատոնում։ Սակայն Յություբում հրապարակված է միայն որոշ դրվագներ։

Սյուժե

Մի փոքրիկ տղայից, ով չէր սիրում լվացվել և անփույտ էր, առավոտյան նփախչում են իր բոլոր իրերը․ Ծածկոցը բարձի հետ, գիրքը, թեյնիկը և նույնիս տաբատները։ Մոյդոդիր անունով խոսող լվացարանը, ով դուրս է եկել մոր ննջասենյակից, բացատրում է փախուստի պատճառը և կոչ է անում իր զինվորներին՝ լվացարաններին, օճառին, խոզանակներին և սանրերին՝ կեղտոտ տղային պատշաճ ձևի բերելու համար:Վախեցած երեխան փախչում է, իսկ նրան սկսում է հետևել լվացվելու սփրոցը: Սրբիչը հանդիպում է ծանոթ կոկորդիլոսի, որը կուլ է տալիս սրբիչին, և պատրաստվում է նույնպես էլ վարվել տղայի հետ, եթե նա չլվացվի։ Տղային այլևս ոչինչ չի մնում, բացի վերադառնալտ տուն և լավ լվացվելը։ Լոգարանային ընթացակարգերից հետո նրա իրերը վերադառնում են իր մոտ․ Ինչ լավ է լինել մաքուր և կոկիկ։

Ստեղծման պատմություն

Կ. Չուկովսկու պոեմի կինոադապտացիայի ընտրությունը, որը ԽՍՀՄ-ում հրապարակվելուց ի վեր չափազանց տարածված էր, և ցույց տվեց «Մեժրաբլոմ-Ռուս» ստուդիայի՝ երիտասարդ հանդիսատեսին թիրախավորելու մտադրությունների լրջությունը[1].[2]:

Մ. և Ս. Բենդերսկին ավարտում են Չուկովսկու մոտիվներով «Մոյդոդիր» մանկական ֆիլմի նկարահանման աշխատանքները՝ անիմացիայի միջոցով։ Մեր անիմացիաների մեծամասնությունը, նկարված են, բայց սրա մեջ նկարահանվել են տինիկներ, խաղալիքներ և այլն, այսինքն՝ անիմացիան ծավալյին է։

1927 թվականին նկարված քսան անիմացիոն ֆիլմերից, «Մոյդոդիր»-ը կադր առ կադր անիմացիայով նկարահանված հինգ ֆիլմերից մեկն է, որտեղ սգալիորել մոռացվել է Վլադիսլավ Ստարևիչի 1919 թվականի տեխնիկան։ Այսպիսով, 1927 թվականը կարելի է համարել խորհրդային կադր առ կադր անիմացիայի ծննդյան տարի։

Ստեղծողներ

  • Ռեժիսոր-անիմատոր, տիկնիկավար - Մարիա Բենդերսկայա
  • Օպերատոր և նկարիչ - Սամուիլ Բենդերսկի

Ֆիլմի ճակատագիրը

Մուլտֆիլմը համանուն Կոռնեյ Չուկովսկի հեքիաթի առաջին էկրանավորումն էր։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ[3][4]:

Երկար տարիներ մուլտֆիլմը կորած էր համարվում, մինչև նրա կրկնօրինակը չհայտնաբերվեց Չեխիայի Ազգային կինոարխիվում։ Տարբերակներից մեկը, որը վերստեղծվել է Պրահայում Ռուսաստանի պետական ​​կինոֆոնդի մասնակցությամբ, ցուցադրվել է 2008 թվականի փետրվարի 3-ին «Սպիտակ սյուներ» ռուսական XII արխիվային կինոփառատոնում[5]։ Որպես բարեկամական փոխանակում ֆիլմերի շտեմարանների միջև, կրկնօրինակներից մեկը այ-ժմ պահպանվումէ Ռուսաստանի պետական ​​կինոֆոնդի հավաքածույում[6]։

Քննադատություն

Ռուս կինոպատմաբան Սերգեյ Կապտերևը նշում է հերոսների անհարմար շարժումները, ինչպես նաև նրանց դեմքի արտահայտությունների շատ նեղ շրջանակը։

«Մոյդոդիրը» ՝ Խորհրդային կադր առ կադր անիմացիայի տեխնիկապես թերի, բայց խորհրդային ծավալային անիմացիայի ազնիվ փորձարարական վաղ փուլի տիպիկ օրինակ է:

Տես․ նաև

  • Տիկնիկային անիմացիա
  • Մոյդոդիր

Ծանոթագրություններ

  1. Kapterev Sergei Moidodyr (O Umouněném Ivánkovi) // Animazione(իտալ.) // Le Giornate del Cinema Muto : catalogo. — Pordenone: Garbagnate Milanese, 2013. — С. 122. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  2. Объёмная мультипликация // Советский экран : журнал. — 1927. — № 20. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  3. Майоров Николай. «Первые в истории отечественного кинематографа. 1927 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Мойдодыр» на экране // Советский экран : журнал. — 1927. — № 34. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
  5. «В Белых Столбах впервые показали восстановленного «Мойдодыра» (1927)». Аниматор.ру (ռուսերեն). 2008-02-03. Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Мойдодыр». Государственный фонд кинофильмов Российской Федерации (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)