Մոյդոդիր (մուլտֆիլմ, 1927)
«Մոյդոդիր» (ռուս.՝ «Мойдодыр»), խորհրդային ծավալային անիմացիոն ֆիլմ, որն 1927 թվականին ստեղծել է Մարիա Բենդերսկայան «Մեժրաբլոմ-Ռուս» կինոստուդիայում։ Նկարահանված է Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի մոտիվներով։ ԽՍՀՄ-ում կադր առ կադր անիմացիան վերակենդանացնելու առաջին փորձերից էր։
Մոյդոդիր ռուս.՝ Мойдодыр | |
---|---|
![]() | |
Տեսակ | տիկնիկային մուլտֆիլմ |
Ժանր | ադապտացիա |
Հիմնված է | Մոյդոդիր |
Ռեժիսոր | Mariya Benderskaya? |
Բեմադրող նկարիչ | Samuil Bendersky? |
Օպերատոր | Samuil Bendersky? |
Երկիր | ![]() |
Տևողություն | 8 րոպե |
Թվական | 1927 |
Երկար ժամանակ մուլտֆիլմը համարվում էր կորած, մինչև այն պահը, երբ նրա ամբողջական տարբերակը հայտնաբերեցին Չեխիայում և 2008 թվականին ցույց տվեցին «Սպիտակ սյուներ» կինոփառատոնում։ Սակայն Յություբում տեղադրված են միայն որոշ դրվագներ։
Սյուժե
խմբագրելՄի փոքրիկ տղայից, որը չէր սիրում լվացվել և անփույտ էր, առավոտյան փախչում են բոլոր իրերը՝ ծածկոցն ու բարձը, գիրքը, թեյամանը և նույնիսկ տաբատը։ Մոյդոդիր անունով խոսող լվացարանը, որը դուրս է եկել մոր ննջասենյակից, բացատրում է փախուստի պատճառը և կոչ է անում իր զինվորներին՝ ճիլոպ զինվորներին, օճառին, խոզանակներին և սանրերին՝ կեղտոտ տղային պատշաճ տեսքի բերելու: Վախեցած երեխան փախչում է, իսկ նրան սկսում է հետապնդել ճիլոպը: Հանդիպած ծանոթ կոկորդիլոսը կուլ է տալիս ճիլոպին, և սպառնում է նույն կերպ վարվել տղայի հետ, եթե նա չլվացվի։ Տղային այլևս ոչինչ չի մնում, բացի տուն վերադառնալը և լավ լվացվելը։ Լոգարանային ընթացակարգերից հետո նրա իրերը վերադառնում են իր մոտ․ ինչ լավ է մաքուր և կոկիկ լինելը։
Ստեղծման պատմություն
խմբագրելԿոռնեյ Չուկովսկու բանաստեղխության կինոադապտացիայի ընտրությունը, որը ԽՍՀՄ-ում հրապարակվելուց ի վեր չափազանց տարածված էր, և ցույց էր տալիս «Մեժրաբլոմ-Ռուս» ստուդիայի՝ երիտասարդ հանդիսատեսին թիրախավորելու մտադրությունների լրջությունը[1][2]:
1927 թվականին նկարված քսան անիմացիոն ֆիլմերից «Մոյդոդիրը» կադր առ կադր անիմացիայով նկարահանված հինգ ֆիլմերից մեկն է․ դա Վլադիսլավ Ստարևիչի 1919 թվականի զգալիորել մոռացված տեխնիկան է։ Այսպիսով, 1927 թվականը կարելի է համարել խորհրդային կադր առ կադր անիմացիայի ծննդյան տարի[1]։
Ստեղծողներ
խմբագրել- Ռեժիսոր-մուլտիպլիկատոր, տիկնիկավար - Մարիա Բենդերսկայա
- Օպերատոր և նկարիչ - Սամուիլ Բենդերսկի
Ֆիլմի ճակատագիրը
խմբագրելԱյս մուլտֆիլմը Կոռնեյ Չուկովսկու համանուն հեքիաթի առաջին էկրանավորումն էր։ Թողարկման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ[3][4]:
Երկար ժամանակ մուլտֆիլմը համարվում էր կորած, մինչև այն պահը, երբ նրա ամբողջական տարբերակը հայտնաբերեցին Չեխիայի կինոարխիվում։ Տարբերակներից մեկը, որը վերստեղծվել էր Պրահայում Ռուսաստանի պետական կինոֆոնդի մասնակցությամբ, ցուցադրվել է 2008 թվականի փետրվարի 3-ին «Սպիտակ սյուներ» ռուսական XII արխիվային կինոփառատոնում[5]։ Որպես բարեկամական փոխանակում ֆիլմերի շտեմարանների միջև, կրկնօրինակներից մեկն այժմ պահպանվում է Ռուսաստանի պետական կինոֆոնդի հավաքածուում[6]։
Քննադատություն
խմբագրելՌուս կինոպատմաբան Սերգեյ Կապտերևը նշում է կերպարների անդյուրաշարժումները, ինչպես նաև նրանց դեմքի արտահայտությունների շատ նեղ շրջանակը[1]։
«Մոյդոդիրը»՝ խորհրդային կադր առ կադր անիմացիայի տեխնիկապես թերի, բայց խորհրդային ծավալային անիմացիայի ազնիվ փորձարարական վաղ փուլի տիպիկ օրինակ է[1]: - Սերգեյ Կապտերև
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kapterev Sergei Moidodyr (O Umouněném Ivánkovi) // Animazione(իտալ.) // Le Giornate del Cinema Muto : catalogo. — Pordenone: Garbagnate Milanese, 2013. — С. 122. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
- ↑ Объёмная мультипликация // Советский экран : журнал. — 1927. — № 20. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
- ↑ Майоров Николай. «Первые в истории отечественного кинематографа. 1927 год» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мойдодыр» на экране // Советский экран : журнал. — 1927. — № 34. — С. 14. Архивировано из первоисточника 11 Մայիսի 2023.
- ↑ «В Белых Столбах впервые показали восстановленного «Мойдодыра» (1927)». Аниматор.ру (ռուսերեն). 2008-02-03. Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Мойдодыр». Государственный фонд кинофильмов Российской Федерации (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)