Սուրեն Բարսեղյան (մարզիչ)
Սուրեն Հայկազի Բարսեղյան (հոկտեմբերի 12, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլային մարզիչ։
Սուրեն Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Մարզչական կարիերա
8 ամիս անգործությունից հետո[1], 2007 թվականի հունվարի կեսերին, Բարսեղյանը պայմանագիր է կնքել Կապանի «Գանձասարի» հետ։ Բարսեղյանի օգնականներն են դարձել Աբրահամ Խաշմանյանը և Ավետիք Սարգսյանը։ Միաժամանակ Բարսեղյանը գլխավորել է նաև Առաջին լիգայում հանդես եկող «Գանձասարի» դուբլ թիմը[2]։ 2007 թվականին գլխավորել է Երևանի «Ուլիս»֊ը[3]։ Բարսեղյանը ստիպված է եղել տեղափոխվել Երևան անձնական խնդիրների պատճառով, և այստեղ պարզապես համընկել է «Ուլիսի» հրավերը, որը նա ընդունել է։ Բարսեղյանի գալով թիմը շտկեց խաղը և, ի տարբերություն նախորդ խաղերի, սկսեց կատարելագործվել՝ հանելով «աութսայդեր» նախածանցը։ Բարսեղյանի գլխավորությամբ «Ուլիսը» շատ լավ անցկացրեց առաջնության երկրորդ կեսը։ Մինչդեռ հաջորդ առաջնության մեկնարկից հետո ակումբի ղեկավարությունը մասնագետին հեռացրել է[4]։ Դա տեղի ունեցավ 4-րդ տուրից հետո, որում թիմն արդեն 3-րդ պարտությունը կրեց։ Դրանից հետո Բարսեղյանն աշխատանքի է անցել Արկադի Անդրիասյանի (իսկ նրա հեռանալուց հետո՝ Իշտվան Սեկեչայի օգնական Աշտարակի «Միկայում»։ Ակումբում նրա օգնականներն էին Արմեն Շահգելդյանը և Արտաշես Անտոնյանը[5]։ 2009 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել լիբանանյան «Սալամ Սխարտ» ակումբի հետ[6]։ 2010 թվականի հուլիսի վերջին Բարսեղյանն ընդունել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի հրավերը և գլխավորել տեղի մարզական խորհրդականի պաշտոնը: Բարսեղյանի հիմնական ուշադրությունը հատկացված է լինելու մանկապատանեկան սպորտի զարգացմանը[7]։
Ձեռքբերումներ
- Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2004
- Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր՝ 2003
- Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթ եզրափակչի մասնսկից՝ 2004
Հետաքրքիր փաստեր
Սուրեն Բարսեղյանը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում արտասահմանցի խաղացողների համար սահմանափակում մտցնելու կողմնակից է[8]։
Ծանոթագրություննր
- ↑ «СУРЕН БАРСЕГЯН В КАПАНЕ» (ռուսերեն). A1plus.am. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Сурен Барсегян возглавил «Гандзасар»» (ռուսերեն). Hayinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Третья отставка» (ռուսերեն). UEFA.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Исход» (ռուսերեն). Golos.am. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «У «Мики» новый тренер» (ռուսերեն). Golos.am. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Сурен Барсегян вновь в Ливане» (ռուսերեն). Panorama.am. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-09-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Сурен Барсегян: У меня такая высокая зарплата, что наши тренеры могут только мечтать» (ռուսերեն). Armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-07-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն) - ↑ «Сурен Барсегян: «Лучший футболист Армении 2009 – Артур Едигарян»» (ռուսերեն). Armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2009-11-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|datepublished=
ignored (օգնություն)