Մատիաս Զայդլ

08:45, 3 Հուլիսի 2024 տարբերակ, Անգելինա11 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մատիաս Զայդլ (գերմ.՝ Matthias Seidl, հունվարի 24, 2001(2001-01-24), Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Ռապիդ» ակումբի և Ավստրիայի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Մատիաս Զայդլ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 2001(2001-01-24) (23 տարեկան)
Ծննդավայր Զալցբուրգ, Ավստրիա

Ակումբային կարիերա

Հեդլը «Կուխլ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և «Գրեդիգ» ակումբների սան է: Կուխլի կազմում հանդես է եկել Ավստրիայի չորրորդ դիվիզիոնում, օգնել է ակումբին առաջխաղացում վաստակել Զալցբուրգի տարածաշրջանային լիգայում։ 2021 թվականին անհայտ գումարի դիմաց դարձել է «Բլաուս-Վայսի» խաղացող[1]։ Հուլիսի 24-ին «Դորնբիրնի» դեմ խաղում Զայդլը նշել է իր նորամուտը ավստրիական Լիգա 2-ում[2]։ Հոկտեմբերի 17-ին Վիեննայի «Աուստրիայի» երկրորդ կազմի դեմ խաղում Մատիասը խփել է առաջին գոլը նոր ակումբում[3]։ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով Զայդլը օգնել է ակումբին դուրս գալ ավստրիական Բունդեսլիգա և ընդգրկվել է երկրորդ լիգայի մրցաշրջանի թիմում[4]։

2023 թվականի ամռանը տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ»[5]։ Տրանսֆերի գումարը կազմել է 400 հազար եվրո[6]։ Հուլիսի 28-ին ԼԱՍԿ-ի դեմ խաղում կիսապաշտպանը նշել է նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում և աչքի ընկել իր նորամուտի գոլով[7]։

Միջազգային կարիերա

2023 թվականի սեպտեմբերի 12-ին Շվեդիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի խաղում Զայդլը նշել է իր նորամուտը Ավստրիայի ազգային հավաքականի կազմում[8]։

Ծանոթագրություններ

  1. «Matthias Seidl wechselt vom SV Kuchl zu Blau-Weiß Linz». salzburg24.at (գերմաներեն). 2021-03-15. Վերցված է 2024-06-10-ին.
  2. «Բլաուս Վայս (Լինց) VS. Դորնբիրն 2:1» (անգլերեն). soccerway.com. 24.07.2021. Վերցված է 2024-06-10-ին.
  3. «Բլաուս Վայս (Լինց) VS. Աուստրիա Վիեննա II 3:1» (անգլերեն). soccerway.com. 17.10.2021. Վերցված է 2024-06-10-ին.
  4. «Die Besten der Saison 2022/23: Seidl, Lukse & Scheiblehner» (գերմաներեն). 2Liga.at. Վերցված է 2024-06-10-ին.
  5. «Matthias Seidl von Blau-Weiß zu Grün-Weiß» (գերմաներեն). SK Rapid. Վերցված է 2024-06-10-ին.
  6. «Seidl verlässt den FC Blau-Weiß Linz» (գերմաներեն). FC Blau-Weiß Linz. 2023-06-27. Վերցված է 2024-06-10-ին.
  7. «ԼԱՍԿ VS. Ռապիդ (Վիեննա) 1:1» (անգլերեն). soccerway.com. 28.07.2023. Վերցված է 2024-06-10-ին.
  8. «Շվեդիա VS. Ավստրիա 1:3» (անգլերեն). soccerway.com. 12.09.20223. Վերցված է 2024-06-10-ին.