Օմֆալոս (հին հունարեն՝ ὀμφαλός — պորտ), հնագույն պաշտամունքային բայթիլ Դելֆիում, համարվում էր Երկրի պորտը, աշխարհի կենտրոնը։ Ապոլլոնին նվիրված այս քարը պահվում էր նրա տաճարում, ուներ մոնոլիտ բլոկի տեսք։ Գտնվում էր ցելայում՝ շրջապատված երկու ոսկե արծիվներով։

Դելֆիի օմֆալոսը

Դիցաբանություն

Հունական դիցաբանության համաձայն՝ Զևսը երկու արծիվ է արձակել աշխարհի արևմտյան և արևելյան ծայրերից և նրանց հանդիպման կետում նետել է քար, որը խորհրդանշում է երկրի կենտրոնը՝ օմֆալոսը (Երկրի պորտ

Մեկ այլ առասպելի համաձայն՝ օմֆալոսը հենց այն քարն էր, որը Զևսի փոխարեն կուլ է տվել Կրոնոսը։ Հռոմեական ավանդույթի համաձայն՝ այս քարը կոչվել է «Ագադիր»[1]։ Վառոնը նշում է այն ավանդույթը, որ օմֆալը Պիֆոնի՝ դելֆյան սուրբ օձի գերեզմանն էր, այսինքն՝ այն ի սկզբանե տապանաքար էր, որը կարող էր ծառայել որպես շփման կետ ողջերի և մահացածների աշխարհի միջև ՝ հանդես գալով որպես ամբողջ տիեզերքի ճշմարիտ կենտրոն:

Օմֆալոսի սինդրոմ

Օմֆալոսի սինդրոմի առկայության պայմաններում մարդիկ իրենց համարում են ծնված տիեզերքի կենտրոնում: Մեզ հասած աշխարհի ամենահին քարտեզը, որը ստեղծվել է մ.թ.ա. 6-րդ դարում, պատկերում է կլոր տարածություն, որի մեջտեղում Բաբելոնն է[2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Первый Ватиканский мифограф II 3, 3». Արխիվացված օրիգինալից 2018-07-21-ին. Վերցված է 2018-07-20-ին.
  2. «Rasmus Grønfeldt Winther (2020) Cutting the Cord: A Corrective for World Navels in Cartography and Science, The Cartographic Journal, 57:2, 147-159, DOI:10.1080/00087041.2018.153404» (PDF). Վերցված է 2024-01-07-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Գրականություն

Պավսանիաս, Էլլադայի նկարագրութոյուն, X, 16, 2

Արտաքին հղումներ