Ռիստո Յանկով

09:47, 30 Հունիսի 2024 տարբերակ, Lilit2006 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ռիստո Ջանկով (մակեդոներեն՝ Ристо Јанков, սեպտեմբերի 5, 1998(1998-09-05)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ֆուտբոլիստ, որը հանդես եկել որպես «Պոլիտեխնիկ» ակումբի դարպասապահ[2]

Ռիստո Յանկով
մակեդոներեն՝ Ристо Јанков
Քաղաքացիությունը  Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1998(1998-09-05)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

Յանկովը «Ռաբոտնիչկիի» առաջին թիմ է տեղափոխվել 2015 թվականին: 2017 թվականի օգոստոսին վարձակալության է տրվել Մակեդոնիայի երկրորդ դիվիզիոնի «Լոկոմոտիվ» ակումբին, իսկ 2018 թվականի սկզբին վերադարձել է Ռաբոտնիչկի[3]։ Նորամուտը նշել է Մակեդոնիայի Առաջին ֆուտբոլային լիգայում 2018 թվականի փետրվարի 24-ին՝ փոխարինման դուրս գալով 89-րդ րոպեին պաշտպան Անդրեյ Լազարովի փոխարեն, այն բանից հետո, երբ մեկնարկային դարպասապահ Դանիել Բոզինովսկին հեռացվել է խաղադաշտից: Հանդիպումն ավարտվել է «Ռաբոտնիչկիի» հաղթանակով՝ 2–1 հաշվով:[4]

Միջազգային կարիերա

2021 թվականի փետրվարին Ջանկովն ընտրվել է Պյոտր Միլոշևսկու անվան մարզահամալիրում անցկացվող Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի կարճաժամկետ ուսումնամարզական հավաքին մասնակցելու[5]։ Հաջորդ ամիս ստացել է իր առաջին պաշտոնական հրավերը ազգային հավաքական` որպես թիմի անդամ ֆուտբոլի աշխարհի առաջնության 2022 թվականի ընտրական փուլի Ռումինիայի, Լիխտենշտայնի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերի համար[6]։ Նա առաջին անգամ ընդգրկվել է թիմի պահեստայինների կազմում Լիխտեյնշտայնի դեմ խաղում, որը հարկի տակ հաղթանակ է տարել 5-0 հաշվով[7]։ Գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին 2021 թվականի մայիսի 20-ին Ջանկովին հրավիրել է ազգային հավաքական՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2020-ի հետաձգված եզրափակչին մասնակցելու համար[8], որը երկրի առաջին խոշոր միջազգային մրցաշարն էր[9]։

Ձեռքբերումներ

«Ռաբոտնիչկի»

  • Մակեդոնիայի գավաթի երկրորդ մրցանակակիր՝ 2015-16

Պոլիտեխնիկ

  • Ռումինիայի ֆուտբոլի երկրորդ լիգա՝ 2022-23

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/344958
  2. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  3. Tanaskovski, Martin (14 December 2017). «Работнички раскина со Илиев и Кадриу, а го враќа Јанков» [Rabotnicki parts ways with Iliev and Kadriu, and Jankov returns]. Gol.mk (մակեդոներեն). Վերցված է 20 May 2021-ին.
  4. «North Macedonia » 1. MFL 2017/2018 » 21. Round » FK Rabotnički – Vardar Skopje 2:1». WorldFootball.net. 20 May 2021. Վերցված է 20 May 2021-ին.
  5. «Селекторот Игор Ангеловски и неговиот стручен штаб организираат мини тренинг камп од 15. до 17. февруари» [The selector Igor Angelovski and his professional staff organise a mini training camp from 15 to 17 February]. Football Federation of Macedonia (մակեդոներեն). 10 February 2021. Վերցված է 20 May 2021-ին.
  6. «Игор Ангеловски го објави списокот на фудбалери за почетокот на квалификациите за СП 2022». Football Federation of Macedonia (մակեդոներեն). 15 March 2021. Վերցված է 20 May 2021-ին.
  7. «FIFA World Cup Qatar 2022 Qualifiers – Europe – Matches – North Macedonia v Liechtenstein». FIFA. 28 March 2021. Արխիվացված է օրիգինալից 20 May 2021-ին. Վերցված է 20 May 2021-ին.
  8. «Игор Ангеловски го објави списокот за ЕУРО 2020» [Igor Angelovski announced the squad for Euro 2020]. Football Federation of Macedonia (մակեդոներեն). 20 May 2021. Վերցված է 20 May 2021-ին.
  9. «Georgia 0–1 North Macedonia: Visitors qualify for first major tournament». BBC Sport. 12 November 2020. Վերցված է 12 November 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիստո Յանկով» հոդվածին։