Սառա Վիլերս, լեդի Ջերսի
Սառա Սոֆիա Չայլդ Վիլերս, Ջերսիի լեդի (անգլ.՝ Sarah Villiers, Countess of Jersey, մարտի 4, 1785[1] - հունվարի 26, 1867[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ծննդյան անունը՝ լեդի Սառա Ֆեյն, անգլիացի արիստոկրատ և բանկիր, ամուսնության շնորհիվ՝ Վիլերսների ընտանիքի անդամ:
Սառա Վիլերս, լեդի Ջերսի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1785[1] |
Մահացել է | հունվարի 26, 1867[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | George Child Villiers, 5th Earl of Jersey?[2][3] |
Ծնողներ | հայր՝ John Fane, 10th Earl of Westmorland?[2][3], մայր՝ Sarah Fane, Countess of Westmorland?[2][3] |
Երեխաներ | Francis Child Villiers?, George Child Villiers, 6th Earl of Jersey?[3], Augustus Child-Villiers?[1][3], Frederick Child-Villiers?[1], Ադելա Չայլդ Վիլերս[1], Լեդի Սառա Չայլդ Վիլերս[1][3] և Lady Clementina Child-Villiers?[1] |
![]() |
Վաղ կյանք
Սառա Վիլերսը երկրորդ երեխան և ավագ դուստրն էր Ուեսթմորլենդի 10-րդ կոմս Ջոնն Ֆեյնի և նրա առաջին կնոջ՝ Սառա Ֆեյնի (Սառա Էնն Չայլդ)՝ Ռոբերտ Չայլդի դստեր ընտանիքում: Նրա կրտսեր քույրը՝ Մարիան, ամուսնացել է Ջոն Պոնսոնբիի՝ հետագայում Բեսբորոյի 4-րդ կոմսի՝ լեդի Քերոլայն Լամբի եղբոր հետ[4]։ Նրա մյուս քույրը՝ լեդի Ավգուստան, սկզբում ամուսնացել է 2-րդ բարոն Բորինգդոնի հետ, իսկ 1809 թվականին սկանդալային կերպով փախել է։ Ավելի ուշ՝ կոմս Բորինգդոնի հետ ամուսնալուծությունից հետո, ամուսնացել է Արթուր Փեյջտի հետ։
Նրա մայրը Ռոբերտ Չայլդի միակ զավակն է եղել՝ Child & Co․ բանկային ընկերության գլխավոր բաժնետերը[4]։
Կարիերա
Ըստ պապիկի կտակի՝ Սառան եղել է նրա հիմնական ժառանգորդը, և նա ոչ միայն ժառանգել է Օստերլին[Ն 1], այլև դարձել է Child & Co.-ի ավագ գործընկերն իր տատի՝ Սառա Չայլդի մահից հետո: Նրա ամուսինը՝ Ջորջ Վիլերսը, թագավորական արտոնագրով ավելացրել է Չայլդ ազգանունը։ Ժառանգությունը նրան դարձրել է Անգլիայի ամենահարուստ կանանցից մեկը. 1805 թվականին նա կարողացել է ընտանիքի չորս անդամներից յուրաքանչյուրին 20 000 ֆունտ ստերլինգ տալ՝ առանց սեփական եկամուտը խաթարելու:
Քաղաքականության մեջ նա թորի[Ն 2] է եղել, չնայած չի ունեցել այն կրքոտ հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ, որը ցուցաբերել է իր զարմիկ Հարիետ Արբեթնոտը: Լսելով, որ Վելինգթոնի դուքսը իշխանությունից հեռացել է 1830 թվականին, նա լաց է եղել հասարակության մեջ: Հաղորդվել է, որ նա «շրջել է երկինքն ու երկիրը»՝ բողոքելով 1832 թվականի բարեփոխումների մասին օրենքի դեմ[5]։
Անձնական կյանք
Սառա Վիլերսն ամուսնացել է Ջորջ Չայլդ Վիլերսի՝ Ջերսիի 5-րդ կոմսի հետ, 1804 թվականի մայիսի 23-ին Բերկլի հրապարակում գտնվող իր տան արվեստանոցում: Նրա ամուսնու մայրը՝ Ֆրենսիս Վիլյերը՝ Ջերսիի լեդին, եղել է Ջորջ IV թագավորի ամենահայտնի սիրուհիներից մեկը, երբ նա Ուելսի արքայազն էր: Նրա սեփական գործերը, թեև խոհեմորեն են վարվել, բայց ասում էին, որ շատ են եղել. Հենրի Ջոն Թեմփլը՝ 3-րդ վիկոնտ Պալմերսթոնը, համարվել է նրա սիրեկաններից մեկը: Երբ նրան հարցրել են, թե ինչու նա երբեք մենամարտ չի անցկացրել իր կնոջ հեղինակությունը պահպանելու համար, կոմս Ջերսին չոր պատասխանել է, որ դա կպահանջի նրանից մենամարտել Լոնդոնում բոլոր տղամարդկանց հետ[6]: Սառան և Ջորջը ունեցել են յոթ երեխա[7]․
- Ջորջ Չայլդ Վիլերս, Ջերսիի 6-րդ կոմս (1808-1859), ով ամուսնացել է Ջուլիա Փիլի՝ վարչապետ սըր Ռոբերտ Պիլի դստեր հետ[7]։
- Ավգուստ Ջոն Վիլերս (1810-1847), ամուսնացել է Ջորջիանա Էլֆինսթոնի՝ Ջորջ Էլֆինսթոնի դստեր՝ 1-ին վիկոնտ Քեյթի հետ[7]։
- Ֆրեդերիկ Ուիլյամ Չայլդ Վիլերս (1815-1871), ամուսնացել է Ատլոնի 7-րդ Կոմս Ռեյնուդ Դիդերիկ Յակոբ վան Ռիդի դստեր՝ լեդի Էլիզաբեթ Մարիա վան Ռիդի հետ[7]։
- Ֆրենսիս Ջոն Ռոբերտ Չայլդ Վիլերս (1819-1862)[7]։
- Լեդի Սառա Ֆրեդերիկա Քերոլայն Չայլդ Վիլերս (1822-1853), ամուսնացել է Նիկոլաուս Փոլի՝ Էսթերհազիի 9-րդ արքայազնի՝ արքայադուստր Մարիա Թերեզա Թուրն-ի-Տաքսիսի[7]՝ Լեդի Ջերսիի ընկերուհու որդու հետ։
- Լեդի Կլեմենտինա Ավգուստա Վելինգթոն Չայլդ Վիլերս (1824-1858)[7]։
- Լեդի Ադելա Կորիսանդե Մարիա Չայլդ Վիլերս (1828-1860), ամուսնացել է փոխգնդապետ Չարլզ Պարկ Իբեթսոնի հետ[7]։ Լեդի Ադելայի սկանդալային փախուստը Գրետնա Գրինի կապիտան Իբեթսոնի հետ 1845 թվականի նոյեմբերին մեծացրել է լոնդոնյան բոլոր թերթերի տպաքանակը։
Լեդի Ջերսին Լոնդոնի ամենաբացառիկ սոցիալական ակումբի՝ Almack's-ի հովանավորներից մեկն է եղել և ռեգենտի դարաշրջանում թոնի[Ն 3] առաջնորդը: Լեդի Ջերսին հայտնի է եղել «Լռություն» մականունով․ մականունը հեգնական էր, քանի որ, հայտնի է, որ նա գրեթե երբեք չէր դադարում խոսել[8]։ Հուշագիր կապիտան Գրոնովը, որը նրան չի սիրել, նրան անվանել է «թատերական ողբերգությունների թագուհի» և համարել «անդաստիարակ և աներևակայելի կոպիտ»։
Մեկ այլ ժամանակակից նրան նկարագրել է որպես «բարյացակամ, քաղաքականությամբ հետաքրքրված, լավ խոսող» և «աշխույժ, խելացի» կին՝ «հումորի մեծագույն զգացումով, որը ես երբևէ տեսել եմ կնոջ մեջ»:[9]։
Նա մահացել է Միդլսեքսի (այժմ՝ Լոնդոն) հրապարակի թիվ 38 հասցեում: Նա վերապրել է ոչ միայն իր ամուսնուն, այլև իր յոթ երեխաներից վեցին[7].։
Ժողովրդական մշակույթում
Սառան անմահացել է Զենոբիայի կերպարով Դիզրայելիի «Էնդիմիոն» վեպում (1880 թվական)։
Քերոլայն Լամբը ծաղրել է նրան Գլենարվոնում․ որպես վրեժխնդրություն՝ լեդի Ջերսին նրան արգելել է այցելել Almack's, ինչը հասարակության գերագույն խայտառակությունն էր համարվում[10]: Սա, սակայն, անսովոր էր, քանի որ նա աառանձնացել է ընկել բարությամբ և առատաձեռնությամբ. և ի վերջո Քերոլայնի ընտանիքը նրան համոզել է հանել արգելքը[11]:
Նա ռեգենտի դարաշրջանի Ժորժետ Հեյերի վեպերի մշտական հերոսն է, որտեղ ներկայացվում է որպես էքսցենտրիկ և անկանխատեսելի, բայց շատ խելացի և ուշադիր, բարության և առատաձեռնության ընդունակ:
Նշումներ
- ↑ Գյուղական կալվածք է Լոնդոնի արևմուտքում՝ սկզբնապես թվագրված 1570-ական թվականներից։
- ↑ Քաղաքական շարժում կամ քաղաքական համակարգ Անգլիայում, քաղաքական փիլիսոփայություն, որը դասական պահպանողականության բրիտանական տարբերակն է։
- ↑ Բառն ի սկզբանե օգտագործվել է անգլիական հասարակության բարձր դասի համատեքստում և նշանակել է նորաձևության վիճակ, ոճ կամ ինչ-որ բան, որն այդ պահին նորաձև է։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Kindred Britain
- ↑ 4,0 4,1 «Westmorland, Earl of (E, 1624)». cracroftspeerage.co.uk. Heraldic Media Limited. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 09-ին.
- ↑ Fraser, Antonia Perilous Question: the Drama of the Great Reform Bill 1832 Weidenfeld and Nicolson, 2013; p. 91
- ↑ Ridley, Jasper Lord Palmerston London: Constable, 1970; p. 42
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Jersey, Earl of (E, 1697)». cracroftspeerage.co.uk. Heraldic Media Limited. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 09-ին.
- ↑ cf Georgette Heyer The Grand Sophy "Dreadful woman-she never stops talking! ...She is known as Silence in London".
- ↑ Rachel Knowles: „Sarah Child Villiers, Countess of Jersey“ auf regencyhistory.net
- ↑ Lord David Cecil Melbourne Pan Books Edition, 1965; p. 122
- ↑ Ridley, p. 42
Գրականություն
Արտաքին հղումներ
- Lady Sarah Jersey Արխիվացված 25 Մարտ 2011 Wayback Machine [sic] at The Dukes of Buckingham and Chandos
- The Lady Patronesses of Almack's at Georgian, Regency & Victorian Research by Kristine Hughes.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Վիլերս, լեդի Ջերսի» հոդվածին։ |