Շերոն Լեկտեր

17:24, 28 Հունիսի 2024 տարբերակ, Sofikarapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Շերոն Լ․ Լեկտեր (հունվարի 12, 1954(1954-01-12)), ամերիկացի հաշվապահ, գրող և գործարար։ Նա «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակն է, ինչպես նաև ֆինանսական կրթությամբ զբաղվող կազմակերպության՝ PayYourFamilyFirst-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը[1]։

2008 թվականի հունվարին Լեկտերը նշանակվել է նախագահական ֆինանսական գրագիտության խորհրդատվական խորհրդի անդամ[2] և աշխատել երկու տարի։

Անձնական կյանք

1979 թվականին Լեկտերն ավարտել է Ֆլորիդայի պետական համալսարանը՝ «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ[3], այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Մեծ ութնյակ» փոքր հաշվապահական ընկերությունում։ 1980 թվականին նա հանդիպել է իր ամուսնուն՝ Մայքլ Լեկտերին։ Հետագայում Լեկտերները ծանոթացել են Ռոբերտ Կիյոսակիի հետ և միասին հիմնել «Rich Dad» ընկերությունը։ Լեկտերը հայտարարել էր, որ ինքը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել անանուն համակարգչային, ապահովագրական և հրատարակչական ընկերություններում՝ միաժամանակ պահպանելով պրոֆեսիոնալ հաշվապահի իր լիազորությունները:

1997 թվականին Լեկտերը «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակն էր, ինչպես նաև «Հարուստ հայրիկ» շարքի 14 այլ գրքերի, ավելի քան 10 տարի եղել է «հարուստ հայրիկ» ընկերության գործադիր տնօրենը։ Նա նաև գրել է «Գերազանցիր սատանային» (1938 թվական) գրքի ամփոփագիրը՝ համագործակցելով Napoleon Hill հիմնադրամի հետ նաև համահեղինակ է նրա «Ոսկուց երեք ոտնաչափ հեռավորության վրա» հրատարակությանը:

Նախ վճարեք ձեր ընտանիքին

2007 թվականին Լեկտերը հիմնել է Pay Your Family First ընկերությունը, որը զբաղվել է ֆինանսական գրագիտության ուսուցմամբ[4]։

Դատական գործ

2007 թվականի հոկտեմբերի 12-ին Լեկտերը հայց էր ներկայացրել «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակ Ռոբերտ Կիյոսակիի դեմ Նևադա նահանգի Քլարկ շրջանում: 2008 թվականի սեպտեմբերի 4-ին Լեկտերները և Կիյոսակին համաձայնության եկան իրենց դատական հայցի շուրջ[5]։

Ֆինանսական գրագիտության խորհուրդ

2008 թվականի հունվարին Ջորջ Բուշը Լեկտերին նշանակեց նախագահական ֆինանսական գրագիտության խորհրդի անդամ (որը Օբամայի վարչակազմի օրոք փոխարինել է նախագահական ֆինանսական կարողությունների Խորհրդատվական խորհրդին)[6][7]:

Ճանաչում

  • Տարվա կին (2013 թվական) - Արիզոնայի Ազգային բանկը Շերոնին շնորհեց այս մրցանակը[8]։
  • «Կին, որը դրական ազդեցություն ունեցավ» մրցանակ բարեգործության առաջնորդության համար (2012 թվական)[9]։
  • 2016 թվականին ընդգրկվել է Էջորթենի ավագ դպրոցի փառքի սրահում (1972 թվականի թողարկում)[10]:

Հրապարակումներ

«Հարուստ հայրիկ» շարք

Warner Bros./ Hachette Publishing-Շերոն Լեկտերը համահեղինակ է Ռոբերտ Կիոսակիի հետ:

  • Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ (1997 թվական)
  • Հարուստ հայրիկ դրամական միջոցների հոսքի քառանկյուն (1998 թվական)
  • Հարուստ հայրիկ ներդրումների ուղեցույց (2000 թվական)
  • Հարուստ հայրիկ հարուստ երեխա, խելացի երեխա (2001 թվական)
  • Հարուստ հայրիկ թոշակի անցեք երիտասարդներ, թոշակի անցեք հարուստներ (2001 թվական)
  • Հարուստ հայրիկ մարգարեություն (2002 թվական)
  • Հարուստ հայրիկ հաջողակ պատմություններ (2003 թվական)
  • Հարուստ հայրիկ ուղեցույց, թե ինչպես հարստանալ՝ առանց ձեր կրեդիտ քարտերի վրա գումար ծախսելու (2003 թվական)
  • Հարուստ հայրիկ ով է վերցրել իմ գումարը (2004 թվական)
  • Հարուստ հայրիկ նախքան ձեր աշխատանքը թողնելը (2005 թվական)

Հեղինակ-Շերոն Լեկտեր և Գարեթ Սաթոն

  • Հարուստ հայրիկ անշարժ գույքի առավելությունները (2006 թվական)

Little Brown/Hachette Publishing-Շերոն Լեկտերը համահեղինակ է Ռոբերտ Կիոսակիի հետ:

  • Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ դեռահասների համար (2004 թվական)
  • Խուսափեք առնետների մրցավազքից (2005 թվական)

VideoPlus-Շարոն Լեկտեր՝ Ռոբերտ Կիյոսակիի համահեղինակությամբ:

  • Բիզնես դպրոց մարդկանց համար, որոնք սիրում են օգնել մարդկանց (2001 թվական)

Rich Publishing-Դոնալդ Թրամփը և Ռոբերտ Կիոսակին համահեղինակ են Շերոն Լեկտերի և Մերեդիթ Մաքայվերի հետ:

  • Ինչու ենք ուզում, որ դուք հարուստ լինեք (2006 թվական)
  • Հարուս կինը (2006 թվական) - Կիմ Կիյոսակի

Հարուստ հայրիկի խորհուրդների շարք

Warner Bros./Hachette

  • Առևտրային շներ (2001 թվական)
  • Ստեղծեք ձեր սեփական կորպորացիան (2001 թվական)
  • Պաշտպանեք ձեր # 1 ակտիվը (2001 թվական)
  • Ինչպես գնել և վաճառել բիզնես (2003 թվական)
  • OPM-ուրիշի փող (2004 թվական)
  • Անշարժ գույքի ներդրումների ABC (2004 թվական)
  • Պարտքից դուրս գալու ABC (2004 թվական)
  • Հաղթող բիզնես պլանների կազմման ABC (2005 թվական)
  • Հաղթող բիզնես թիմ ստեղծելու ABC-ն (2006 թվական)

Այլ հրապարակումներ

Բնօրինակի հեղինակը Շարոն Լեկտերն է՝ Միշել Սեյլեր Թաքերի համահեղինակությամբ։

  • 6P մեթոդ՝ ձեր բիզնեսը հսկայական շահույթով վաճառելու համար (2021 թվական)

Ծանոթագրություններ

  1. «For Families – Sharon Lechter». 30 September 2014.
  2. «Treasury Web site link to President's Council». Արխիվացված է օրիգինալից July 25, 2008-ին.
  3. «Calendar: Charles A. Bruning Distinguished Speaker». Florida State University. Վերցված է February 22, 2020-ին.
  4. «A web page that points a browser to a different page after 2 seconds». www.payyourfamilyfirst.com.
  5. «'Rich Dad' partners settle suit, call it quits». archive.azcentral.com.
  6. Stoll, Trevor. «Financial Education Instructor Sharon Lechter». NFEC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-08-31-ին.
  7. "Personnel Announcement" The White House; 2008.
  8. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-01-07-ին. Վերցված է 2014-01-07-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Sharon Lechter, Financial Literacy Guru Says "Pay Your Family First!" | Positively Powerful Insights». Positivelypowerful.com. 2012-06-02. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-07-29-ին.
  10. «2016 Hall of Fame».

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերոն Լեկտեր» հոդվածին։


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերոն Լեկտեր» հոդվածին։