Շերոն Լ․ Լեկտեր ( անգլ.՝ Sharon Lechter, հունվարի 12, 1954(1954-01-12)), ամերիկացի հաշվապահ, գրող և գործարար։ Նա «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակն է, ինչպես նաև ֆինանսական կրթությամբ զբաղվող կազմակերպության՝ PayYourFamilyFirst-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը[1]։

Շերոն Լեկտեր
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1954(1954-01-12) (70 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան և Edgewater High School?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գործարար, լրագրող և գրող
Կայքslechter.com
 Sharon Lechter Վիքիպահեստում

2008 թվականի հունվարին Լեկտերը նշանակվել է նախագահական ֆինանսական գրագիտության խորհրդատվական խորհրդի անդամ[2] և աշխատել երկու տարի։

Անձնական կյանք

խմբագրել

1979 թվականին Լեկտերն ավարտել է Ֆլորիդայի պետական համալսարանը՝ «հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ[3], այնուհետև որոշ ժամանակ աշխատել է «Մեծ ութնյակ» փոքր հաշվապահական ընկերությունում։ 1980 թվականին նա հանդիպել է իր ամուսնուն՝ Մայքլ Լեկտերին։ Հետագայում Լեկտերները ծանոթացել են Ռոբերտ Կիյոսակիի հետ և միասին հիմնել «Rich Dad» ընկերությունը։ Լեկտերը հայտարարել էր, որ ինքը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել անանուն համակարգչային, ապահովագրական և հրատարակչական ընկերություններում՝ միաժամանակ պահպանելով պրոֆեսիոնալ հաշվապահի իր լիազորությունները։

1997 թվականին Լեկտերը «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակն էր, ինչպես նաև «Հարուստ հայրիկ» շարքի 14 այլ գրքերի, ավելի քան 10 տարի եղել է «հարուստ հայրիկ» ընկերության գործադիր տնօրենը։ Նա նաև գրել է «Գերազանցիր սատանային» (1938 թվական) գրքի ամփոփագիրը՝ համագործակցելով Napoleon Hill հիմնադրամի հետ նաև համահեղինակ է նրա «Ոսկուց երեք ոտնաչափ հեռավորության վրա» հրատարակությանը։

Նախ վճարեք ձեր ընտանիքին

խմբագրել

2007 թվականին Լեկտերը հիմնել է Pay Your Family First ընկերությունը, որը զբաղվել է ֆինանսական գրագիտության ուսուցմամբ[4]։

Դատական գործ

խմբագրել

2007 թվականի հոկտեմբերի 12-ին Լեկտերը հայց էր ներկայացրել «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքի համահեղինակ Ռոբերտ Կիյոսակիի դեմ Նևադա նահանգի Քլարկ շրջանում։ 2008 թվականի սեպտեմբերի 4-ին Լեկտերները և Կիյոսակին համաձայնության եկան իրենց դատական հայցի շուրջ[5]։

Ֆինանսական գրագիտության խորհուրդ

խմբագրել

2008 թվականի հունվարին Ջորջ Բուշը Լեկտերին նշանակեց նախագահական ֆինանսական գրագիտության խորհրդի անդամ (որը Օբամայի վարչակազմի օրոք փոխարինել է նախագահական ֆինանսական կարողությունների Խորհրդատվական խորհրդին)[6][7]։

Ճանաչում

խմբագրել
  • Տարվա կին (2013 թվական) - Արիզոնայի Ազգային բանկը Շերոնին շնորհեց այս մրցանակը[8]։
  • «Կին, որը դրական ազդեցություն ունեցավ» մրցանակ բարեգործության առաջնորդության համար (2012 թվական)[9]։
  • 2016 թվականին ընդգրկվել է Էջորթենի ավագ դպրոցի փառքի սրահում (1972 թվականի թողարկում)[10]:

Հրապարակումներ

խմբագրել

«Հարուստ հայրիկ» շարք

Warner Bros./ Hachette Publishing-Շերոն Լեկտերը համահեղինակ է Ռոբերտ Կիոսակիի հետ:

  • Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ (1997 թվական)
  • Հարուստ հայրիկ դրամական միջոցների հոսքի քառանկյուն (1998 թվական)
  • Հարուստ հայրիկ ներդրումների ուղեցույց (2000 թվական)
  • Հարուստ հայրիկ հարուստ երեխա, խելացի երեխա (2001 թվական)
  • Հարուստ հայրիկ թոշակի անցեք երիտասարդներ, թոշակի անցեք հարուստներ (2001 թվական)
  • Հարուստ հայրիկ մարգարեություն (2002 թվական)
  • Հարուստ հայրիկ հաջողակ պատմություններ (2003 թվական)
  • Հարուստ հայրիկ ուղեցույց, թե ինչպես հարստանալ՝ առանց ձեր կրեդիտ քարտերի վրա գումար ծախսելու (2003 թվական)
  • Հարուստ հայրիկ ով է վերցրել իմ գումարը (2004 թվական)
  • Հարուստ հայրիկ նախքան ձեր աշխատանքը թողնելը (2005 թվական)

Հեղինակ-Շերոն Լեկտեր և Գարեթ Սաթոն

  • Հարուստ հայրիկ անշարժ գույքի առավելությունները (2006 թվական)

Little Brown/Hachette Publishing-Շերոն Լեկտերը համահեղինակ է Ռոբերտ Կիոսակիի հետ:

  • Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ դեռահասների համար (2004 թվական)
  • Խուսափեք առնետների մրցավազքից (2005 թվական)

VideoPlus-Շարոն Լեկտեր՝ Ռոբերտ Կիյոսակիի համահեղինակությամբ:

  • Բիզնես դպրոց մարդկանց համար, որոնք սիրում են օգնել մարդկանց (2001 թվական)

Rich Publishing-Դոնալդ Թրամփը և Ռոբերտ Կիոսակին համահեղինակ են Շերոն Լեկտերի և Մերեդիթ Մաքայվերի հետ:

  • Ինչու ենք ուզում, որ դուք հարուստ լինեք (2006 թվական)
  • Հարուս կինը (2006 թվական) - Կիմ Կիյոսակի

Հարուստ հայրիկի խորհուրդների շարք

խմբագրել

Warner Bros./Hachette

  • Առևտրային շներ (2001 թվական)
  • Ստեղծեք ձեր սեփական կորպորացիան (2001 թվական)
  • Պաշտպանեք ձեր # 1 ակտիվը (2001 թվական)
  • Ինչպես գնել և վաճառել բիզնես (2003 թվական)
  • OPM-ուրիշի փող (2004 թվական)
  • Անշարժ գույքի ներդրումների ABC (2004 թվական)
  • Պարտքից դուրս գալու ABC (2004 թվական)
  • Հաղթող բիզնես պլանների կազմման ABC (2005 թվական)
  • Հաղթող բիզնես թիմ ստեղծելու ABC-ն (2006 թվական)

Այլ հրապարակումներ

խմբագրել

Բնօրինակի հեղինակը Շարոն Լեկտերն է՝ Միշել Սեյլեր Թաքերի համահեղինակությամբ։

  • 6P մեթոդ՝ ձեր բիզնեսը հսկայական շահույթով վաճառելու համար (2021 թվական)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «For Families – Sharon Lechter». 2014 թ․ սեպտեմբերի 30.
  2. «Treasury Web site link to President's Council». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Calendar: Charles A. Bruning Distinguished Speaker». Florida State University. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  4. «A web page that points a browser to a different page after 2 seconds». www.payyourfamilyfirst.com.
  5. «'Rich Dad' partners settle suit, call it quits». archive.azcentral.com.
  6. Stoll, Trevor. «Financial Education Instructor Sharon Lechter». NFEC (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  7. "Personnel Announcement" The White House; 2008.
  8. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. «Sharon Lechter, Financial Literacy Guru Says "Pay Your Family First!" | Positively Powerful Insights». Positivelypowerful.com. 2012 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  10. «2016 Hall of Fame».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերոն Լեկտեր» հոդվածին։


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերոն Լեկտեր» հոդվածին։