Կալպանա Սարոջ

19:58, 27 Հունիսի 2024 տարբերակ, Tiruhi M (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կալպանա Սարոջ, (ծնվել է 1961 թվականին) հնդիկ գործարար կին, ձեռնարկատեր և խոսնակ[1], Հնդկաստանի Մումբայ քաղաքում Կամանի Խողովակներ ընկերության նախագահ: Կալպանա Սարոջը հայտնի է որպես հնդիկ կին ձեռնարկատեր, նա գնել է Կամանի Խողովակներ ընկերության ակտիվները և հաջողությամբ առաջնորդել ընկերությունը շահութաբերության[2]։

Կալպանա Սարոջ
Դիմանկար
Ծնվել է1961
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունգործարանատեր, կինոպրոդյուսեր և բանկիր
ԱմուսինSamir Saroj?
Պարգևներ և
մրցանակներ
Padma Shri in trade and industry
 Kalpana Saroj Վիքիպահեստում

Վաղ մանկություն

Կալպանա Սարոջը ծնվել է 1961 թվականին Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Ակոլա քաղաքի Ռոպերկհեդա գյուղում, Մարաթհի բուդդիստների ընտանիքում։ Կալպանա Սարոջը ընտանիքի երեք դուստրերից և երկու որդիներից ավագն էր։  Կալպանա Սարոջի հայրը ծառայում էր Ակոլայի Ռեպատչ գյուղի ոստիկանությունում: Կալպանա Սարոջն ամուսնացել է 12 տարեկանում, ամուսնու ընտանիքի հետ ապրում էր Մումբայի տնակային ավաններում։  Ամուսնու ընտանիքի անդամների կողմից ֆիզիկական բռնության ենթարկվելուց հետո նրան փրկել է հայրը։ Կալպանա Սարոջը հեռացել է ամուսնուց և վերադարձել իր գյուղ՝ ծնողների մոտ: Կալպանա Սարոջը փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ ենթարկվել է գյուղի բնակիչների կողմից ծաղրանքների[2]։ 16 տարեկանում Կալպանա Սարոջը վերադարձել է Մումբայ՝ հորեղբոր հետ ապրելու։ Կալպանա Սարոջն իր ընտանիքին կերակրելու համար սկսեց աշխատել կարի գործարանում։ Որոշակի ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված պետական վարկեր ստանալով Կալպանա Սարոջը հաջողությամբ բացեց կարի բիզնես, այնուհետև կահույքի խանութ բացեց[3]։

Ձեռնարկատիրական ձեռնարկություններ

Կալպանա Սարոջը հիմնադրել է ֆիլմերի արտադրություն և նկարահանել իր առաջին ֆիլմը, որը կրկնօրինակվել է անգլերեն, թելուգու և հինդի լեզուներով։  «Խայրլանջի» ֆիլմի պրոդյուսերներն են Դիլիպ Մասկեն, Ջյոտի Ռեդդին և Մաննան Գորը՝ Կալպանա Սարոջի ղեկավարությամբ։

 
Կալպանան, Դիլիպը և Մաննան Գորը՝ Աքոլում «Խայրլանջի» ֆիլմի նկարահանման հրապարակում

Կալպանա Սարոջը ստեղծել է անշարժ գույքի հաջող բիզնես և հայտնի է դարձել իր կապերի և ձեռնարկատիրական կարողությունների շնորհիվ: ՆաԿամանի Խողովակներ ընկերության տնօրենների խորհրդի անդամ էր, երբ 2001 թվականին ընկերությունը լուծարվեց։ Կալպանա Սարոջը ընկերությունը վերակազմավորեց և վերադարձրեց իր շահույթը[4][5][6]։

Իր սեփական գնահատականներով, Կալպանա Սարոջն ունի 112 միլիոն դոլարի անձնական ակտիվներ[7]։

Անձնական կյանք

Կալպանա Սարոջը ոգեշնչված է բուդդիզմով և հետևում է դոկտոր Ամբեդկարի ուսմունքին[8][9][10]։ 1980 թվականին, 22 տարեկան հասակում, Կալպանա Սարոջը կրկին ամուսնացավ Սամիր Սարոջի հետ, ունի որդի՝ Ամար Սարոջ (ծնված 1985 թ) և դուստր՝ Սիմա Սարոջ (ծնված 1987 թ)[11][12][13][14]։

Մրցանակներ և ճանաչում

2013 թվականին Կալպանա Սարոջն արժանացել է առևտրի և արդյունաբերության ոլորտի Պադմա Շրի մրցանակի[15]։

Հնդկաստանի կառավարությունը Կալպանա Սարոջին նշանակել են «Բհարթիա Մահիլա» բանկի տնօրենների խորհրդի անդամ։ «Բհարթիա Մահիլա» բանկի տնօրենների խորհուրդը նախատեսված է հիմնականում կանանց համար[16]։Կալպանա Սարոջը նաև Բանգալորի հնդկական կառավարման ինստիտուտի կառավարիչների խորհրդի անդամ է:

Ծանոթագրություններ

  1. TEDx Talks, The Power of 2 | Kalpana Saroj | TEDxHyderabad, Վերցված է 2019-01-03-ին
  2. 2,0 2,1 «From child bride to multi-millionaire in India». BBC News. Վերցված է 10 April 2013-ին.
  3. Choudhury, Snigdha. «Child Marriage, Domestic Abuse And Padma Shri: Kalpana Saroj». www.india.com (անգլերեն). Վերցված է 2023-12-31-ին.
  4. «Former child bride grows up to be millionaire CEO». MSN. Արխիվացված է օրիգինալից 9 March 2013-ին. Վերցված է 13 April 2013-ին.
  5. «Dalits seek escape from India's caste system». Al Jazeera News. Վերցված է 13 April 2013-ին.
  6. «India woman is an 'untouchable,' with a Midas touch». LA Times. Վերցված է 13 April 2013-ին.
  7. «Remarkable Climb for Self-Made Dalit Millionaire». India Real Time-Wall Street Journal. Վերցված է 10 April 2013-ին.
  8. Pronoti, Datta (29 May 2010). «Caste No Bar». The Crest Mumbai. Արխիվացված է օրիգինալից 16 January 2018-ին. Վերցված է 16 January 2018-ին.
  9. «Kalpana – Symbol of true grit». The Hans India (անգլերեն). Վերցված է 2018-01-16-ին.
  10. «Meet Kalpana Saroj, Dalit entrepreneur who broke corporate hegemony». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2017-06-12. Վերցված է 2020-04-11-ին.
  11. «Kalpana Saroj - slumdog billionaire and more». Thaindian News. Վերցված է 2018-01-16-ին.
  12. Sengupta, Hindol (2014-11-18). Recasting India: How Entrepreneurship is Revolutionizing the World's Largest Democracy (անգլերեն). St. Martin's Press. ISBN 9781137474780.
  13. «Meet Kalpana Saroj, Dalit entrepreneur who broke corporate hegemony». The Indian Express (ամերիկյան անգլերեն). 2017-06-12. Վերցված է 2018-01-16-ին.
  14. «Saga of steely resolve». dna (ամերիկյան անգլերեն). 2006-07-22. Վերցված է 2018-01-16-ին.
  15. «From grinding poverty to the Padma Shri». Rediff.com. 4 February 2013. Վերցված է 27 November 2018-ին.
  16. «Bhartiya Mahila Bank will offer higher interest rate on savings a/c: Highlights». firstpost.com. 2013-09-18. Վերցված է 2013-11-20-ին.

Արտաքին հղումներ

Կաղապար:Padma Shri Award Recipients in Trade & Industry