Ժիվենան (սլովակ.՝ Živena) Սլովակիայում կանանց իրավունքների պաշտպանության ամենահին կազմակերպությունն է, որը հիմնադրվել է 1869 թվականին[1]:

Ժիվենա
Տեսակկանանց միություն
Հիմնադրված1869

Պատմություն

Վաղ օրեր (1869-1918)

 
Ժիվենա ամսագրի առաջին հրատարակության առաջին էջը

Սկզբնական նախաձեռնությունը հիմնականում սկսել են լյութերական ազգայնական մտավորականները, որոնք կապված էին Matica slovenská-ի հետ՝ Ամբրո Պիետրոյի գլխավորությամբ: Այս տղամարդիկ անհանգստացել էին Ավստրո-Հունգարիայի շրջանակներում Սլովակիայի ինքնորոշման համար իրենց պայքարում կանանց ներգրավվածության բացակայությունից: Որպես լուծում՝ նրանք կոչ են արել կանանց ինքնակազմակերպվել և մասնակցել «համազգային զարթոնքի» աշխատանքներին։ Կոչին սկզբնապես պատասխանել են 73 կանայք, որոնք էլ դարձել են Ժիվենայի (հին սլավոնական առասպելական աստվածուհու անունով) հիմնադիր անդամները 1869 թվականի օգոստոսի 4-ին Մարտինում կայացած առաջին հանդիպման ժամանակ։ Ժիվենայի գլխավոր նպատակն էր կրթել սլովակ կանանց կենցաղային ֆինանսների, խոհարարության, երեխաների դաստիարակության և մշակույթի ոլորտներում: Հունգարիայի իշխանությունների կողմից Matica slovenská-ի արգելքից հետո Ժիվենան միակ սլովակյան կրթական կազմակերպությունն էր[2]:

Նորաստեղծ կազմակերպությունը սկսել է ամսագրեր հրատարակել, մասնավորապես՝ սլովակ կանանց գրական ստեղծագործությունները կիսելու համար։ Նրանք նաև կազմակերպել են Սլովակիայի ժողովրդական մշակույթի և արհեստների մի շարք հաջողակ ցուցահանդեսներ և հիմնել են «Lúčnica» ֆոլկլորային խումբ: Սկզբում Ժիվենան ակտիվ էր միայն Սլովակիայի տարածքում, 1890-ականների սկզբից Ժիվենան սկսել է անդամներ հավաքագրել սլովակ կին էմիգրանտների շրջանում, մասնավորապես ՝ Միացյալ Նահանգներում[3]:

Ժիվենայի առաջին ղեկավարը Աննա Պիվկովան էր, ում ջանքերին խոչընդոտում էր Մարտինից շատ հեռու գտնվող Յասենովա գյուղում գտնվող նրա բնակությունը։ Բացի այդ, Matica Slovesnká-ի ղեկավարության որոշ տղամարդիկ դեմ էին ֆեմինիստական ​​գաղափարներին և ընդհանրապես հասարակական կյանքում կանանց մասնակցությանը: Գրող Սվետոզար Հուրբան-Վայանսկիի գլխավորած ուժեղ խմբակցությունն իր ազդեցությունն օգտագործել է Ժիվենայի ընդլայնմանը խոչընդոտելու համար[4]։

1987 թվականին Ժիվենան սկսեց նախագահել գրող Ելենա Մարոտի-Շոլտեսովան, որի ղեկավարությամբ կազմակերպությունը թևակոխել է իր ամենահաջող շրջանը[3][5]։

Ոսկե շրջան (1918-1938)

 
Ելենա Մարոթի-Շոլտեսովա

Ժիվենան իր ոսկե շրջանը վայելել է Չեխոսլովակիայի Առաջին Հանրապետության ժամանակ[6]: 1910 թվականից կազմակերպությունը հրատարակել է համանուն «Ժիվենա» ամսագիրը, որը արագորեն համբավ է ձեռք բերել որպես բարձրորակ ինտելեկտուալ հարթակ բոլոր սեռերի կրթված սլովակների համար[7]:

1919 թվականին Սլովակիայի տարածքում ՝ Մարտին գյուղում, կազմակերպությունը գործել է մանկապարտեզում։ Բացի այդ, Ժիվենան ներգրավված է եղել աղջիկների համար տասը դպրոցների ցանցի ստեղծման մեջ։ 1927 թվականին Ժիվենան Պրեշովում հիմնել է «կանանց զբաղմունքների» առևտրային դպրոց[3]։

Մարոթի-Շոլտեսովան, Ժիվենայի այլ նշանավոր անդամների հետ, ինչպիսիք են գրող Ջուդմիլա Պոդյավորինսկան, նույնպես շատ ակտիվ էր որպես հասարակական մտավորական այս շրջանում՝ ձգտելով առաջ մղել քրիստոնեական ֆեմինիզմի իր գաղափարները Ժիվենայի միջոցով: Այնուամենայնիվ, նրա գաղափարների ազդեցությունը հիմնականում սահմանափակվել է կրթված, քաղաքաբնակ կանանցով, իսկ Ժիվենայի գործունեությունը հիմնականում անհայտ էր գյուղում[8]:

1927 թվականին Մարոթի-Շոլտեսովային փոխարինել է Աննա Հալաշովան[3]։

 
Ժիվենա աստվածուհու արձանը, որը պատրաստել է քանդակագործ Յարմիլա Պոդզիմկովա-Մրաչկովան Զվոլենում Ժիվենայի մասնաճյուղի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ։

Ժիվենայի անկում և լուծարում (1938-1955)

Ֆաշիստական ​​և կոմունիստական ​​ռեժիմների ժամանակ Ժիվենան ավելի ու ավելի մարգինալացված է եղել։ 1945 թվականին Հալաշովային փոխարինել է Մարիա Պիետրովան։ 1955 թվականին կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է և Ժիվենա անունը օգտագործվել է կանանց գրականության նորաստեղծ հրատարակության համար[3]։

Վերականգնում (1990 թվականից առ այսօր)

 
Մագդալենա Վաշարյովա

Ժիվենան կրկին հիմնադրվել է 1990 թվականին՝ թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարության վերականգնումից անմիջապես հետո։ Նրա առաջին նախագահ Հանա Զելինովան կազմակերպությունը ղեկավարել է ընդամենը 3 տարի՝ խորհրդարանում առաջադրվելու իր որոշման և Ժիվենայի անկուսակցական մնալու համոզմունքի պատճառով։ Զելինովան և նրա իրավահաջորդը` Զորա Բրեյրովան, ջանասիրաբար աշխատել են վերականգնելու կազմակերպության սկզբնական համբավը: Նրանց ջանքերում հիմնարար դեր է խաղացել Յոզեֆ Կուբիկը` Matica Slovenská-ի և օրիգինալ Ժիվենայի անդամը, ով պաշտպանել է սկզբնական կազմակերպության փաստաթղթերը այն ժամանակաշրջանում, երբ այն արգելված էր[5]:

2013 թվականին Բրեյերովային փոխարինել է դերասանուհի, քաղաքական գործիչ և դիվանագետ Մագդալենա Վաշարյովան։ Մինչև 2019 թվականը Ժիվենայի անդամներն աճել են մինչև 1000-ի[9]:

2022 թվականին Ժիվենայի նոր նախագահ է ընտրվել գրող և հեռուստահաղորդավար Ալենա Հերիբանովան[10]։

 
Ալենա Հերիբանովա

Նախագահողներ

Հետևյալ կանայք նախագահել են Ժիվենան [2]

  • 1869-1894 Աննա Պիվկովա (1835-1921)
  • 1894-1927 Ելենա Մարոթի-Շոլտեսովա (1855-1939)
  • 1927-1945 Աննա Հալաշովա (1864-1954)
  • 1945–1948 Մարիա Պիետրովա (1879-1956)
  • 1990-1993 Հանա Զելինովա (1914-2004)
  • 1993-2013 Զորա Բրեյրովա (born 1924)
  • 2013-2022 Մագդալենա Վաշարյովա (ծնված՝ 1948)
  • 2022 - Ալենա Հերիբանովա (ծնված՝ 1955)

Ծանոթագրություններ

  1. Novikova, Irina (2005). Haan, Francisca de; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. New York: Central European University Press. ISBN 978-963-7326-39-4.
  2. 2,0 2,1 «História Živeny». Živena Bratislava (սլովակերեն). Վերցված է 26 October 2023-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Najstarší slovenský ženský spolok Živena má 150 rokov». TERAZ.sk (սլովակերեն). 4 August 2019. Վերցված է 26 October 2023-ին.
  4. Gladiš, Marián. «PRVÉ SLOVENSKÉ ŽENSKÉ ČASOPISY: DENNICA, ŽIVENA, SLOVENSKÁ ŽENA (1898 – 1923)» (PDF). {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. 5,0 5,1 Barancová, Emília; Buchcárová, Marta. «Najstarší ženský spolok Živena má 90 rokov». mykysuce.sme.sk (սլովակերեն). Վերցված է 26 October 2023-ին.
  6. Fábián, Katalin; Johnson, Janet Elise; Lazda, Mara (25 July 2021). «The Routledge Handbook of Gender in Central-Eastern Europe and Eurasia» (անգլերեն). Routledge. Վերցված է 26 October 2023-ին.
  7. Neubauer, John (2007). «History of the Literary Cultures of East-Central Europe» (անգլերեն). էջեր 1–538. Վերցված է 26 October 2023-ին.
  8. Weber, Nora (March 1997). «Feminism, Patriarchy, Nationalism, and Women in Fin-de-Siècle Slovakia». Nationalities Papers (անգլերեն). 25: 35–65. doi:10.1080/00905999708408489. Վերցված է 26 October 2023-ին.
  9. «Spolok Živena oslavuje okrúhle výročie vzniku». Pravda.sk (սլովակերեն). 6 August 2019. Վերցված է 26 October 2023-ին.
  10. «Najstarší ženský spolok Živena chce nová predsedníčka Alena Heribanová omladiť». www.zenyvmeste.sk (սլովակերեն). Վերցված է 26 October 2023-ին.