Ալեքսանդրու Չիկիլդեու

11:55, 21 Հունիսի 2024 տարբերակ, Նարե8 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ալեքսանդրու Չիկիլդեու (ռումիներեն՝ Alexandru Cicâldău, հուլիսի 8, 1997(1997-07-08)[1], Medgidia, Կոնստանցա, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, «Գալաթասարայ» ակումբի և Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Կոնյասպոր» ակումբում:

Ալեքսանդրու Չիկիլդեու
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 8, 1997(1997-07-08)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Medgidia, Կոնստանցա, Ռումինիա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2009-2015 Ռումինիա Գեորգ Հաջիի ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2018 Ռումինիա Վիիտորուլ (Կոնստանցա) 42 (7)
2018—2021 Ռումինիա Ունիվերսիտատյա (Կրայովա) 106 (29)
2021— Թուրքիա Գալաթասարայ 33 (4)
2022—2023  ԱՄԷ Ալ Իթթիհադ (Կալբա) 26 (4)
2023—  Թուրքիա Կոնյասպոր 26 (1)
Ազգային հավաքական
2015 Ռումինիա Ռումինիա (մինչև 18) 1 (0)
2015—2016 Ռումինիա Ռումինիա (մինչև 19) 9 (1)
2017—2019 Ռումինիա Ռումինիա (մինչև 21) 15 (2)
2018— Ռումինիա Ռումինիա 34 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14.03.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.11.2023

Ակումբային կարիերա

Ծնվել է 1997 թվականի հուլիսի 8-ին Մեջիդիա քաղաքում: Գեորգե Հաջիի ակադեմիայի սան է, որից հետո հայտնվել է «Վիիտորուլ» ակումբում։ 2016 թվականի մարտի 31-ին տասնութամյա Ալեքսանդրուն նշել է իր նորամուտը ակումբի կազմում՝ մասնակցելով ռումինական Լիգա 1-ի՝ «Տարգու-Մուրեշի» դեմ խաղին[2]։ 2017/18 մրցաշրջանից դարձել է ակումբի հիմնական խաղացող[3]։

2018 թվականի հուլիսի 6-ին չորս տարվա պայմանագիր է կնքել «Ունիվերսիտատյա» (Կրայովա) ակումբի հետ[4]։

Կարիերան հավաքականում

2015 թվականին նշել Է նորամուտը Ռումինիայի պատանեկան հավաքականի կազմում, մասնակցել է պատանեկան մակարդակի 9 խաղի:

2017 թվականից ընդգրկվել է Ռումինիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Երիտասարդական մակարդակում մասնակցել է 15 պաշտոնական հանդիպման, խփել 2 գոլ:

2018 թվականի մարտին առաջին անգամ հրավիրվել է Ռումինիայի ազգային հավաքական[5] և մարտի 24-ին նշել է նորամուտը հավաքականում՝ փոխարինման դուրս գալով Իսրայելի հավաքականի դեմ ընկերական խաղի 83-րդ րոպեին[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «ASA Tg. Mureș - Viitorul 1-1» (ռումիներեն). Digi Sport. 2016-03-31. Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին. Վերցված է 2018-03-25-ին.
  3. «INTERVIU VIDEO | "Da! La început eram doar un puşti promiţător"» (ռումիներեն). ProSport. 2017-11-10. Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին. Վերցված է 2018-03-25-ին.
  4. «Alexandru Cicâldău, jucătorul Științei pentru 4 ani!». Universitatea Craiova (ռումիներեն). 2018-07-06. Արխիվացված օրիգինալից 2023-07-08-ին. Վերցված է 2023-08-02-ին.
  5. «27 de jucători convocați pentru "dubla" cu Israel și Suedia» (ռումիներեն). Romanian Football Federation. 2018-03-16. Արխիվացված է օրիգինալից 2018-03-17-ին. Վերցված է 2018-03-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Israel - România 1-2. Tricolorii au revenit spectaculos și câștigă primul amical al anului» [Israel - Romania 1–2. The Tricolours win the first friendly of the year] (Romanian). Digi Sport. 2018-03-24. Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին. Վերցված է 2018-03-24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)