Earth, Wind & Fire(EWF), ամերիկյան խումբ, որը կատարում է ֆանկ, սոուլ և դիսկո ոճերում։ Սկզբնական ալբոմներում զգացվում է ռոք երաժշտության ուժեղ ազդեցությունը։ Խումբը ժամանակ առ ժամանակ օգտագործում էր նաև լատինոամերիկյան ռիթմեր։ Խումբը ստեղծվել է 1969 թվականին Չիկագոյում։ Խմբին են պատկանում այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են «Fantasy», «September», «Shining Star», «Let’s Groove» և այլն[1]։

Earth, Wind & Fire
ԺանրերՖանկ և ռիթմ էնդ բլյուզ
Գործունեություն1970
ԼեյբլWarner Bros. Records
Պարգևներ
Կայքearthwindandfire.com
 Earth, Wind & Fire Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

«Earth, Wind And Fire» խմբի երաժշտությունը իր մեջ պարունակում է շատ ոճեր՝ սոուլ, ֆանկ, ռիթմ-էնդ-բլյուզ, փոփ, հոգևոր, ջազ և աֆրիկյան ռիթմեր։ Խումբը կազմավորվել է թմբկահար Մորիս Ուայթի նախաձեռնությամբ (1941-2016[2]), ով մինչ այդ աշխատում էր «Ramsey Lewis Trio» և «Salty Peppers»-ում։Երաժիշտին ի սկզբանե միացան Շերի Սկոթը (վոկալ), Ֆիլլարդ Ուիլիամսը (հարվածային գործիքներ), Բերդայն Ուայթը (բաս), Չեսթեր Վաշինգթոնը (սաքսոֆոն), Մայքլ Բիլը (կիթառ), Լեսլի Դրեյտոնը (փողային գործիքներ), Ալեքս Թոմասը (տրոմբոն,գործիքավորում) և Վեյդ Ֆլեմոնսը (ստեղնաշարավոր գործիքներ, վոկալ)։ «Earth, Wind And Fire»-ի առաջին երկու ալբոմները աջացրին բուռն ոգևորություն քննադատների մոտ, իսկ «I Think About Lovin' You» սինգլը հայտնվեց թոփ 40 ռիթմ-էնդ-բլյուզ վարկանշային աղյուսակում։ Ընդ որում, հաջողությունը չնպաստեց խմբի հաջողությանը և այն արագ լուծարվեց։

1972 թվականին երկու եղբայրը միասին վերաստեղծեցին «EWF»-ի նոր տարբերակ, որում անդամ դարձան Ջեսիկա Քլիվսը (վոկալ), Ռոնի Լոսը (ֆլեյտա, սաքսոֆոն), Ռալֆ Ջոնսոնը (պերկուրսիա), Ռոլանդ Բատիստան (կիթառ), Լառի Դանը (ստեղնաշարային գործիքներ) և Ֆիլիպ Բեյլը (վոկալ)։ «Warner Bros.» կազմակերպությունը իսկապես չէր հասկանում, թե ինչ պետք է արվի ֆանկային ծախսերում, այդ պատճառով, երբ «Earth, Wind And Fire»-ը ցանկանում էր ավելի բարձր գնել «Columbia Records»-ը, պայմանագիրը նոր ձեռքերում հայտնվեց առանց ինչ-որ խնդրի։ 19972 թվականին խումբը բեմեց «CR»-ում «Last Days & Time» ալբոմով, որտեղ նրանք կատարեցին նաև Պիտ Սիգերի և «Bread»-ի երգերի քավր տարբերակները։

Հաջորդ սկավառակի թողարկման ժամանակ խումբը հանդես եկավ որոշ փոփոխություններով․ Լոսի և Բատիստի փոխարեն հանդես եկան Էնդրյու Վուլֆոլկը (սաքսոֆոն) և կիթառիստներ Էլ ՄակՔեյը և Ջոնի Գրեմը։ «Head To The Sky» ալբոմը ուղեկցվեց երկու հիթ-սինգլներով`«Evil» և «Keep Your Head To The Sky», բայց ավելի էական հաջողությունը դեռ առջևում էր։ Առանց Ջեսիկայի արդեն ձայնագրված սկավառակը` «Open Our Eyes»-ը, խմբին բերեց առաջին պլատինը, իսկ 1975 թվականին «EWF»-ն բարձրացավ ազգային փոփ-չարթի գագաթը իր «Shining Star» երգով` «That’s The Way Of The World» ալբոմից։ Լեյբլը, մեծ գումարների հոտ առնելով, անմիջապես երաժիշտներից ևս մեկ սկավառակ պահանջեց։ Չնայած, որ շտապում էին, «Gratitude»-ը շատ հաջող ավարտվեց և այս սկավառակը դարձավ կրկնակի պլատինե, որը «սև» խմբում շատ մեծ ձեռքբերում էր։ Ի դեպ, այդ ժամանակ Ջոնսոնը միացել էր վոկալին, իսկ փոքր եղբայրը` Ֆրեդը, անցավ հարվածային գործիքներին։

70-ական թվականների կեսերին «Earth, Wind And Fire»-ը ունեցավ ևս 3 հաջող ալբոմ. «Spirit», «All 'N All» և «I Am»: «EWF»-ի համերգները այդ ընթացքում ընթանում էին մեծ ծավալներով։ 1979 թվականին խումբը շրջագայեց Եվրոպայում և Ճապոնիայում, իսկ նրանց պարային հիթը` «Boogie Wonderland»-ը, առաջին հորիզոնականներն էր գրավում շատ երկրների հիթ-շքերթներում։ Հետագայում խմբի գործերը գնացին դեպի անկում, և նրանց հաջորդ աշխատանքը` «Faces»-ը, ստացավ միայն ոսկու դրոշմ։ Այս ալբոմից հետո, ՄաքՔելը լքում է խումբը, իսկ նրա փոխարեն վերադարձավ Բատիստան, հասնելով կոշտ ձայնի։

Բայց 1983 թվականին ձայնագրված «Electric Universe» սկավառակը այնքան անհաջող էր, որ խումբը շուրջ 4 տարի դադարեցրեց աշխատանքները։ Միայն 1987 թվականին «Columbia» կազմակերպությունում հնարավոր եղավ Մորիա Վայթին և Ֆիլիպա Բեյլին համոզել, վերակենդանացնել «Earth, Wind And Fire»-ը։ Վերամիավորումը իրականացավ նոր կիթառիստի` Շելդոն Ռեյնոլդսի մասնակցությամբ, իսկ «Touch The World» ալբոմը խմբին տվեց 2 հիթ` «System Of Survival» և «Thinking Of You»: 1988 թվականին խումբը ձայնագրեց «The Best of Earth, Wind & Fire Vol II» հավաքածուն, իսկ 1990 թվականին «Columbia» ալբոմում` «Heritage»-ը։

90-ական թվականներին «Earth, Wind And Fire»-ը թողարկեց 2 ստուդիական ալբոմ, քանի-որ երաժիշտների տարիքը և առողջական վիճակը թույլ չէր տալիս։ Սակայն, գոհ հանդիսատեսը չի մոռանում իրենց հերոսներին։ 1995 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղիում տեղադրվեց «EWF»-ի աստղը, իսկ 2000 թվականին խումբը ներկայացվեց Ռոքնռոլի փառքի սրահում։ Նոր հազարամյակի սկզբում Մորիս Վայթը իր «Kalimba Records» լեյբլում տեղադրեց իր խմբի մի քանի ալբոմներ. «Live In Rio» (ձայնագրված 1980 թվականին) և 6 տարվա ընթացքում առաջին անգամ` ստուդիայում ձայնագրված «The Promise»-ը։ 2005 թվականին դոյրս եկավ «Illumination» աշխատանքը, որը խմբին բերեց մի քանի անվանակարգումներ «Grammy» - ի տարբեր բաժիններում։

Սկավառակագրություն խմբագրել

Ստեղծագործություններ խմբագրել

  1. 1970 — Earth, Wind & Fire
  2. 1971 — The Need Of Love
  3. 1972 — Last Days And Time
  4. 1973 — Head To The Sky
  5. 1974 — Open Our Eyes
  6. 1975 — That’s The Way Of The World
  7. 1976 — Spirit
  8. 1977 — All in All
  9. 1978 — The Best Of Earth, Wind & Fire Vol. I
  10. 1979 — I Am
  11. 1980 — Faces
  12. 1981 — Raise!
  13. 1983 — Powerlight
  14. 1983 — Electric Universe
  15. 1987 — Touch The World
  16. 1988 — The Best Of Earth, Wind & Fire Vol. II
  17. 1990 — Heritage
  18. 1992 — The Eternal Dance
  19. 1993 — Millennium
  20. 1995 — Live In Velfarre
  21. 1996 — Avatar
  22. 1996 — Greatest Hits Live
  23. 1997 — In The Name Of Love
  24. 2002 — That’s The Way Of The World: Alive In '75
  25. 2003 — The Promise
  26. 2006 — In The Name Of Love
  27. 2009 — Illumination
  28. 2013 — Now, Then & Forever
  29. 2014 — Holiday

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նոր երաժշտություն, համերգներ, վիճակագրություն, պատկերներ
  2. [այս թվականին մահացել է Earth, Wind & Fire խմբի հիմնադիր Մորիս Վայթը/ երաժշտություն, մշակույթ]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Earth, Wind & Fire» հոդվածին։