«Ask.fm», հարցերի և պատասխանների կայք, որը թողարկվել է 2010 թվականի հունիսին։ Կայքն ստեղծվել է Լատվիայում որպես «Formspring» կայքի մրցակից։ Գրանցումից հետո օգտատերը լրացնում է իր հարցաթերթը և կարող է սկսել կամ իր անունից, կամ անանուն հարցնել և պատասխանել այլ օգտատերերի հարցերին։ Ask.fm-ը ինտեգրված է այլ սոցիալական կայքերի հետ ևս, ինչպես՝ Ֆեյսբուք, Թվիթթեր, ՎԿ և Tumblr, որոնք մեծ տարածում են տվել այս կայքին։

Ask.fm
Изображение логотипа
ask.fm(անգլ.)
Տեսակհարց ու պատասխանի կայք, սոցիալական ցանց և music database?
Երկիր Լատվիա
Շտաբ կայանՌիգա, Լատվիա
Լեզուանգլերեն
Բացված2010
 Askfm Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կայքն ստեղծվել է Լատվիայում 2010 թվականի հունիսին որպես «Formspring» կայքի մրցակից[1]։ Ծառայությունն առաջ է անցել մրցակցից և ԱՊՀ երկրներում համարվում է բավականին հայտնի կայք։ Ըստ Alexa Internet-ի վիճակագրության աշխարհում զբաղեցնում է 148-րդ տեղը[2]։ Ընդ որում ԱՊՀ երկրներում 2010 թվականի մարտի 3-ից գործում էր այլ նախագիծ՝ Спрашивай.ру կայքը (http://sprashivai.ru/)։(չաշխատող հղում)

2013 թվականի ապրիլին գրանցված օգտատերերի թիվը հասավ մինչև 50 միլիոնի[3]։

2014 թվականի նոյեմբերի 3-ին փոխվեց Ask.fm-ի սեփականատերը և ռեսուրսները տեղափոխվեցին Իռլանդիա։ Տեղափոխությունից հետո ծառայությունը ղեկավարվում է Ask.fm Europe, Ltd ընկերության կողմից։ Տեղափոխությունից հետո նաև անհասանելի դարձավ անանուն հարցեր տալու հնարավորությունը, եթե գրանցված մասնակից չեք (2017 թվականից հնարավորությունը վերականգնվել է)։

2015 թվականի փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հասավ 80 միլիոնի[4]։ Ավելի քան 30 մլն հարցեր և պատասխաններ են ստեղծվում ամեն օր[5]։ 2016 թվականի հուլիսի 1-ին Noosphere Ventures վենչուրային ֆոնդում փակվեց ծառայության վաճառքի գործարքը[6]։

Քննադատություն խմբագրել

2012 թվականին իռլանդացի երկու պատանի ինքնասպան էին եղել այն բանից հետո, երբ նրանց անանուն ծաղրել էին այլ օգտատերեր[7]։ Այդ դեպքից հետո երկուսի ծնողներն էլ ասացին, որ երեխաների դեպքը կապված է «ask.fm» կայքի հետ։ Իռլանդական լրատվամիջոցները վրդոված էին նրանից, որ «ask.fm»-ի գրանցված մասնակիցները կարող են անանուն գրառումներ անել։ Իռլանդական ոստիկանությունը սկսեց գործի հետաքննությունը, սակայն «ask.fm»-ը օգտատերերի տվյալների մասին տեղեկություններ, որոնք անանուն էին գրառումներ թողել[8]։

Բջջային հավելվածներ խմբագրել

Ask.fm-ը հնարավոր է բեռնել Android-ի և IOS-ի համար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новый конкурент Formspring». 2013 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  2. «169 позиция в мире на май 2013». 2013 май. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
  3. Kenins, Laura (2012 թ․ նոյեմբերի 14). «Latvian Web site at center of cyber-bullying inquiry». The Baltic Times. Riga. Baltic News Ltd.
  4. Jennifer Van Grove (2013 թ․ հունիսի 8). «Ask.fm, the troubling secret playground of tweens and teens». CNET. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.(անգլ.)
  5. Ask.fm Responds To Cyberbullying Allegations | ArcticStartup(չաշխատող հղում)
  6. Noosphere Ventures купил сервис анонимных вопросов и ответов Ask.fm - AIN.UA
  7. McQuinn, Cormac (2012 թ․ հոկտեմբերի 30). «Website linked to two deaths here has over 20 million users». The Irish Independent.
  8. «Два самоубийства по вине Ask.fm». 2012 ноябрь. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.