451 աստիճան ըստ Ֆարենհայթի (ֆիլմ)
«451 աստիճան ըստ Ֆարենհայթի» (անգլ.՝ Fahrenheit 451), գեղարվեստական ֆիլմ հակաուտոպիական ապագայի մասին, նկարահանած Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի հիման վրա։ 1966 թվականին նկարահանված ֆիլմը ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի առաջին գունավոր ֆիլմն է և միակը անգլերեն լեզվով։ Գլխավոր դերերը կատարել են Օսկար Վերները և Ջուլի Կրիստին։ Ֆիլմի նկարահանումները տևել են 93 օր (1966 թվականի հունվարի 13-ից մինչև ապրիլի 15-ը)։ Ֆիլմում բոլոր տիտրերը էկրանին չեն հայտնվում, այլ կարդացվում են կադրից դուրս ձայնով։
451 աստիճան ըստ Ֆարենհայթի անգլ.՝ Fahrenheit 451 | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2], դրամա, հակաուտոպիական ֆիլմ, վեպի էկրանավորում և arthouse science fiction film? |
Հիմք | 451 աստիճան ըստ Ֆարենհայթի[3] |
Թվական | դեկտեմբերի 23, 1966[4], նոյեմբերի 14, 1966[5], 1966, սեպտեմբերի 15, 1966[5] և սեպտեմբերի 16, 1966[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրանսուա Տրյուֆո[1][6][7][…] |
Պրոդյուսեր | Լյուիս Մ․ Ալլեն |
Սցենարի հեղինակ | Ֆրանսուա Տրյուֆո և Ժան-Լուի Ռիշար |
Դերակատարներ | Օսկար Վերներ[6][8][7][…], Ջուլի Քրիստի[6][8][7][…], Սիրիլ Քյուսակ[6][8][9][…], Մարկ Լեսթեր[9], Իվոնն Բլեյք[9], Ջոն Ռեյ[9], Անտոն Դիֆրինգ[6][9][2], Թոմ Ուաթսոն[9], Էրիկ Մեյսոն[10] և Մայքլ Բալֆուր[10] |
Օպերատոր | Նիկոլաս Ռոուգ |
Երաժշտություն | Բերնարդ Հերման |
Մոնտաժ | Թոմ Նոուբլ |
Պատմվածքի վայր | Քլիվլենդ |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 109 րոպե |
Բյուջե | 1 500 000 $ |
Սյուժե խմբագրել
Ֆիլմը պատմում է հասարակության մասին, որում գրքերի ընթերցումը արգելված է օրենքով։ Մարդկանց, ովքեր պահում են գրքեր, ձերբակալում են, իսկ գրքերը այրում են այսպես կոչված «Հրշեջները»։ Գլխավոր հերոսը՝ Գայ Մոնտեգը, Հրշեջ է աշխատում, սակայն չի ցանկանում հաշտվել գոյություն ունեցող գաղափարախոսության հետ։ 451 աստիճան ըստ Ֆարենհայթի (մոտ 233 °C) արտահայտվում է, որպես «ջերմաստիճան, որում բռնկվում և այրվում են գրքերը»։
Ըստ սյուժեի ֆիլմը որոշ դրվագներում տարբերվում է վեպից։ Օրինակ, Կլարիսան ֆիլմում ողջ է մնում և Մոնտեգի հետ լքում է քաղաքը։ Փաբերի դերը ֆիլմում զգալիորեն նվազեցված է՝ նա հայտնվում է մեկ դրվագում, միայն ակնթարթորեն և որպես ծեր մարդ, քնած այգում նստարանին։ Կապված նրա հետ, որ ֆիլմը նկարահանվել է 1966 թվականին, կյանքից որոշ տարրեր՝ նկարագրված գրքում, բացակայում են ֆիլմում։
Դերերում խմբագրել
- Օսկար Վերներ - Գայ Մոնտեգ
- Ջուլի Կրիստի - Կլարիսա / Լինդա Մոնտեգ
- Սիրիլ Քյուսաք - կապիտան
Ընդունելություն խմբագրել
Կինոմամուլը միանշանակ չի անդրադարձել ֆիլմին նրա թողարկումից հետո։ Մարտին Սկորսեզեն այն անվանում էր չգնահատված, ուղղակի ազդեցություն ունեցած նրա սեփական աշխատանքների վրա։ Վեպի հեղինակ Ռեյ Բրեդբերին էկրանավորումով գոհ չէր և արմատական սխալ էր համարում Ջուլի Կրիստիին կրկնակի դերում հաստատելը[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0060390/
- ↑ 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2166.html
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.adorocinema.com/filmes/filme-2166/
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.interfilmes.com/filme_13324_Fahrenheit.451-(Fahrenheit.451).html
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/fahrenheit-451
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.imdb.com/title/tt0060390/fullcredits
- ↑ 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Джилл Стюарт. (22 апреля 2009). «LA People 2009: The Writer — Ray Bradbury» (անգլերեն). Los Angeles Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում