13 Songs՝ ամերիկյան Fugazi պոստ-հարդքոր խմբի կոմպիլյացիա ալբոմն է, որը թողարկվել է 1989 թվականին։ Հավաքածուն ներառում է EP-ի առաջին երկու`Fugazi (1988) և Margin Walker (1989) հավաքածուների բոլոր երգերը։

13 Songs
Թողարկված1989
Ժանրպոստ-հարդքոր
Լեզուանգլերեն
ԼեյբլDischord Records?

Ալբոմի մասին խմբագրել

Իրենց կոմպոզիցիաներում երաժիշտներն ակտիվորեն օգտագործում էին դաբա, սկա և ռեգգի տարրերը։ Նկարագրելով ձայնասկավառակի երաժշտությունը՝ Allmusic ռեսուրսի քննադատը (անգլ. Andy Kellman) օգտագործել է այնպիսի մակդիրներ, ինչպիսիք են «խելահեղ», «մտավորական», ոչ միայն հուզական երգերի հավաքածու է, այլ նաև ավելին[1]։ Այնտեղ նշվում է նաև Իեն Մակքեյի դիրքորոշումը, կոչ անելով ունկնդիրներին անել այն, ինչ նրանք ցանկանում են[1]։ «Suggestion» երգում նա «փոխում է սեռը» և երգում կնոջ անունից։ «Glue Man» երգում Գի Պիչոտոն ստանձնում է թմրամոլի դերը, որի իրականության ջնջված իմաստը փոխանցվում է աղավաղված կիթառի հնչյունում, իսկ «Margin Walker»–ում սպառնում է իրեն վառել[1]։ Ալբոմը եզրափակում է «Promises» (ռուս. Обещания) երգը, որում Մակքեյը փաստում է՝ «խուստումները անիմաստ են»։ Ընդհանուր առմամբ, քննադատը ձայնագրության տպավորությունն անվանեց «անմոռանալի»[1] և ձայնագրությանը հատկացրեց հինգ աստղերից հինգին։

Ազդեցություն խմբագրել

13 Songs հավաքածուն, ըստ էության, Fugazi–ի ամենահաջողված ձայնագրությունը[2]։ 2005-ին Spin ամսագրի խմբագիրները սկավառակը քսանհինգերորդ տեղ են հատկացրել «1985-2005 թվականների 100 լավագույն ալբոմներ» ցուցակում[3]։ Այս ալբոմի երգերը ստեղծել են բազմաթիվ քավըր տարբերակներ, որոնք հնչել են տարբեր երաժշտական խմբերի և երգիչների կողմից։

Կոմպոզիցիաների ցուցակ խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Գի Պիչոտոյը և Իեն Մակքեյը. 

# ԱնվանումՀիմնական վոկալ Տևողություն
1. «Waiting Room»  Մակքեյ 2:53
2. «Bulldog Front»  Պիչոտո 2:53
3. «Bad Mouth»  Մակքեյ 2:35
4. «Burning»  Պիչոտո 2:39
5. «Give Me the Cure»  Պիչոտո 2:58
6. «Suggestion»  Մակքեյ 4:44
7. «Glue Man»  Պիչոտո 4:23
8. «Margin Walker»  Պիչոտո 2:30
9. «And the Same»  Մակքեյ 3:27
10. «Burning Too»  Մակքեյ 2:50
11. «Provisional»  Պիչոտո 2:17
12. «Lockdown»  Պիչոտո 2:10
13. «Promises»  Մակքեյ 4:02

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

  • Գի Պիչոտո՝ վոկալ, կիթառ
  • Իեն Մակքեյ՝ վոկալ, կիթառ
  • Ջո Լելի՝ բաս կիթառ
  • Բրենդան Կենթի՝ թմբուկ
  • Էդվարդ Ջենի՝ կիթառ («Provisional» երգում)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Kellman, Andy. 13 Songs Review Allmusic
  2. Perlah, Jeff. «The Independent». Guitar World. March 2002
  3. 100 Greatest Albums, 1985-2005. Spin (magazine)

Աղբյուրներ խմբագրել

  • Andy Kellman. «Fugazi». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  • Ian McCaleb / Ira Robbins / Mike Fournier. «Fugazi». www.trouserpress.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.