Ֆրանչեսկո Պացցի (իտալ.՝ Francesco Pazzi, հունվարի 28, 1444(1444-01-28), Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478(1478-04-26), Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), հայտնի ֆլորենտական Պացցի տոհմից ազնվական, հայտնի է դարձել Լորենցո Մեդիչի դեմ դավադրության շնորհիվ։ Նա Հակոբ Պացիի եղբորորդին է, որը նույնպես եղել է դավադիրներից մեկը։

Ֆրանչեսկո Պացցի
Francesco Pazzi
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1444(1444-01-28)
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Մահացել էապրիլի 26, 1478(1478-04-26) (34 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունբանկիր
 Francesco de' Pazzi Վիքիպահեստում
Պացցիայի պալատը (պալացցոն) Ֆլորենցիայում

1478 թվականին Ֆլորենցիայում մի խումբ հարուստ ֆլորենտական քաղաքացիներ, Ֆրանչեսկո Պացիի, հոր բարեկամների և Պիզայի արքեպիսկոպոս Ֆրանչեսկո Սալվիատիի գլխավորությամբ, կատարել են Մեդիչների տան իշխանությունը տապալելու փորձ։ Ապրիլի 26-ին Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ ծեսի ժամանակ, դավադիրները դաշույներով հարձակվել են Ջուլիանո և Լորենցո Մեդիչի եղբայրների վրա։

Պալացցո Վեկկիո

Թեթև վիրավորված Լորենցոյին հաջողվել է փախչել, իսկ Ջուլիանոն ընկավ առաջին իսկ հարվածից։ Կատարվեց ապստամբության բաձրացման փորձ՝ քաղաքացիական ազատության կարգախոսի ներքո, սակայն այն չհաջողվեց։ Դավադիրներին կախել են Պալացցո Վեկկիոյի պատուհաններին (Ֆրանչեսկոյին կախեցին նույն օրը՝ ապրիլի 26-ին)։

Նրանցից մեկը՝ Բեռնարդո Բարոնչելլին, որը Ջուլիանո Մեդիչիին սպանողը, փախել է և երկար թափառելուց հետո մեկնել Կոստանդնուպոլիս։ Սակայն սուլթանը մատնում է նրան։ 1479 թվականի դեկտեմբերի 20-ին նրան շղթայված բերել են Ֆլորենցիա և կախել նույն՝ Պալացցո Վեկկիոյի պատուհանից։

Գեղարվեստական ստեղծագործություններում խմբագրել

Ֆրանչեսկո Պացցի պատմությունը ներկայացվել է Թոմաս Հարիսի «Հանիբալ» վեպում, Բրայան Ֆուլերի «Հանիբալ» սերիալում և Ռիդլի Սքոթի համանուն ֆիլմում։ Ֆիլմի մեջ դերակատար է հանդիսացել իր հեռավոր ժառանգորդ Ռինալդո Պացցին։

Իսկ «Assassin’s Creed II» խաղում, որը թողարկվել է 2009 թվականի նոյեմբերին, Ֆրանչեսկո Պացցին գլխավոր հերոսի՝ Էցիո Աուդիտորե դա Ֆիրենցե ասսասինի թշնամիներից մեկն է, նա սերում է ազնվական տոհմից, ում ընտանիքը տուժվել է Պացցիի դավադրության պատճառով։ Բոլոր մասնակիցների մահը, ինչպես նաև Լորենցո Մեդիչիի փրկարարական աշխատանքը խաղի ստեղծողները վերագրում են ասսասիններին[1]։ Ինչպես նաև Ֆրանչեսկո Պացցին և դավադրության մյուս մասնակիցները հանդես են գալիս «Դա Վինչիի դևերը» հեռուստասերիալում։

Գրականություն խմբագրել

Клулас И. Лоренцо Великолепный. — М.: Молодая гвардия, 2007. — 260 [12] с .: илл. (Жизнь замечательных людей)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ֆրանչեսկո Պացցին ru.assassinscreed.wikia.com -ում