Ֆեմինստական հայացքներն Էդիպյան բարդույթում

Ֆեմինիստները երկար պայքար են մղել Զիգմունդ Ֆրոյդի սեռի և նույնության զարգացման ու իսկության դասական մոդելի նկատմամբ, որի կենտրոնում Էդիպյան բարդույթն է։ Ըստ Ֆրոյդի մոդելի, որն անբաժանելի է հոգեվերլուծությունից, քանի որ կանայք ունեն տղամարդկանցից պակաս տեսանելի սեռական օրգաններ, նրանք զգում են, որ «պակասը» շատ կարևոր բնութագրիչ է՝ անհրաժեշտ նարցիսական արժեքների վաստակման համար․ հետևաբար զարգանում է գենդերային անհավասարության զգացում և նախանձ առնանդամի նկատմամբ։ Կանանց վերաբերյալ իր վերջի տեսությունում Ֆրոյդը առանձնացրեց աղջկա և մոր միջև վաղ և տևական կապվածություն նախաէդիպյան փուլի ընթացքում։ Ֆեմինիստական հոգեվերլուծողները հակադրվեցին այս գաղափարին և հանգեցին տարբեր եզրահանգումների։ Որոշներն ընդհանուր առմամբ համաձայն էին Ֆրոյդի առաջարկած ընդհանուր նկարագրի հետ։ Ուրիշներն ամբողջովին վերաձևակերպում էին Ֆրոյդի տեսությունը։

Սֆինքս և Էդիպ

Հելենե Դոյչ խմբագրել

Հելենե Դոյչը (1884-1982) Ֆրոյդի առաջին աշակերտներից էր և առաջին վերլուծողներից, որը կատարեց առաջին ամբողջական ժամանակագրական ուսումնասիրությունը՝ կանանց հոգեբանական զարգացման վերաբերյալ։ Նա պնդում էր, որ կանայք ունեն պասիվ-մազոխիստական սեռականություն, նրանք ծնվել են «բազմանալու» նպատակով և նրանց զարգացումը պետք է տարբեր կերպ դիտարկվի տղամարդկանց զարգացումից[1]։

Դոյչը կարծում էր, որ կանանց զարգացումը չափազանց դժվար և խճճված է, որովհետև որոշ ժամանակ անց նա պետք է փոխադրի իր նախնական սեռական օբյեկտի ընտրությունը մորից՝ հորը (և տղամարդկանց), եթե ուզում է հասնել սպասված հետերոսեքսուալ չափահասության[2]։ Ըստ Դոյչի՝ աղջիկն առնանդամի պակասի համար մեղադրում է հորը և ոչ՝ մորը․ այդպիսով նա դադարում է նույնականացվել իր հոր և տղամարդկայնության հետ։ Հոր հետ այդպիսի հարաբերությունների արդյունքում նա զարգացնում է բռնաբարված լինելու սեռական ֆանտազիաներ։ Սակայն բռնաբարության ֆանտազիաները համընդհանուր են և ոչ ախտաբանական։ Այնուամենայնիվ, աղջիկներն իրենց նույնականացվում են իրենց մայրերի հետ։

Նենսի Չոդորով խմբագրել

Նենսի Չոդորովը նշել է, որ Ֆրոյդը հավատում էր, որ տղամարդիկ ունեն ֆիզիկական գերազանցություն և որ կանանց անհատականությունը անխուսափելիորեն որոշվում է նրանց առնանդամի բացակայությամբ։ Ֆրոյդի նման, բայց տարբեր հիմքերով, Չոդորավը ընդգծում է, որ կանացի Էդիպյան ճգնաժամը ամբողջապես լուծված չէ, ի տարբերութուն տղամարդկանց ճգնաժամի․ աղջիկը չի կարող և ամբողջովին չի մերժում իր մորը՝ ի օգուտ տղամարդու, բայց շարունակում է ամրացնել իր հարաբերությունները նրա հետ։ Հոր հետ նրա հարաբերությունների ուժն ու որակը անմիջականորեն կապված են մոր հետ ունեցած հարաբերությունների ուժից ու որակից։ Չոդորովը պնդում էր, որ կանանց մեծամասնությունը հետերոսեքսուալ է, բայց նրանք ունեն այլ, միանման խորը հարաբերություն իրենց երեխաների և այլ կանանց հետ, որը մոր հետ նախնական հարաբերության արդյունք է[3]։ Այդպիսով, աղջիկը չի ճնշում ոչ իր նախաէդիպյան, ոչ էլ Էդիպյան կապվածությունն իր մոր հետ, ոչ էլ Էդիպյան կապվածությունը հոր հետ։ Դա նշանակում է, որ նա մեծանում է հարաբերությունների օբյեկտի հետ ներքին շարունակական մտահոգությամբ։ Քանի որ աղջիկը ստիպված չէ ճնշել իր նախաէդիպյան և Էդիպյան կապվածությունը հոր կամ մոր հետ նրա զգայական հարաբերություններն ավելին են, քան տղաների մոտ[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fischer, Psychoanalyse en vrouwelijke seksualiteit, pp.103.
  2. Juschka, D.M. “Feminism in the Study of Religion”, pp.88.
  3. Chorodow, Family structure and feminine personality, pp.87-89
  4. Chorodow, Feminism and psychoanalytic theory, pp.73-74