Ֆելիքս Սլովաչեկ
Ֆելիքս Սլովաչեկ (չեխ․՝ Felix Slováček, մայիսի 23, 1943[1][2][3][…], Զլին[4][5]), չեխ կլարնետիստ, սաքսոֆոնիստ, կոմպոզիտոր և խմբավար։ Միաժամանակ նվագում է հարվածային գործիքներ, դաշնամուր և կոնտրաբաս։
Ֆելիքս Սլովաչեկ | |
---|---|
Բնօրինակ անուն | Felix Slováček |
Ծնվել է | մայիսի 23, 1943[1][2][3][…] (80 տարեկան) Զլին[4][5] |
Երկիր | Չեխիա և Չեխոսլովակիա[3][6] |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, կոմպոզիտոր, կլառնետահար և դիրիժոր |
Գործիքներ | կլառնետ |
Կրթություն | Janáček Academy of Music and Performing Arts?[5] |
Ամուսին | Dagmar Patrasová?[7] |
Պարգևներ | |
Կայք | bigband.cz |
Felix Slováček Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ֆելիքս Սլովաչեկը ծնվել է 1943 թվականի մայիսի 23-ին Չեխիայի Զլին քաղաքում։ Երիտասարդ տարիներին Ֆելիքսը սովորել է նվագել դաշնամուր և ջութակ, բայց դրանք նրա սիրելի գործիքները չէին։ Երաժշտական դպրոցը ավարտելուց հետո նա հրապուրվեց կլարնետ և սաքսոֆոն նվագելով, որը հետագայում դարձավ իր անցաթուղթը։ Ֆելիքսը ուսումը սկսել է Բռնոյի երաժշտական քոլեջից, այնուհետև շարունակել է Կռոմերժիժ քաղաքի կոնսերվատորիայում։ Ուսումը ավարտելուց հետո Ֆելիքս Սլովաչեկը սկսեց իր երաժշտական կարիերան սինֆոնիկ նվագախմբում։ Սակայն նա հայտնի դարձավ, երբ սկսեց նվագել ջազ, հայտնի Բիգ-բենդախ ջազ խմբում[9]։ Իր ամբողջ գործունեության ընթացքում Ֆելիքս Սլովաչեկը մասնակցել է բազմաթիվ պրոֆեսիոնալ մրցույթների։ 1965 թվականին Ֆրիդրիխ Գուլդան կազմակերպեց միջազգային մրցույթ երիտասարդ ջազ կատարողների[10] և այդ մրցույթներից մեկում 1966 թվականին մասնակցեց երիտասարդ Ֆելիքս Սլովաչեկը։ Այդ նույն թվականին մրցույթի մասնակիցներից նա դարձավ Բագուլավ Մարտինիի դափնեկրի երկրորդ մրցանակակիր։ 1967 թվականին Պրահայի ջազային փառատոնում նա դարձավ առաջին տաղանդավոր երիտասարդ ջազային կատարող դափնեկիրը և այդ նուjն թվականին մասնակցեց բաց երաժշտական մրցույթում Ժնևի երաժշտական քոլեջում։ 1981 թվականին վաճառվել է Ֆելիքս Սլովաչեկի 9,5 միլիոն ձայնապնակ, նա զիջում է միայն Կարել Գոտտին նրա 44,7 միլիոն օրինակով[11]։
տարի | անվանում | պիտակ | կատալոգի համարը |
---|---|---|---|
1974 | Felix Slováček & Ladislav Štaidl A Jeho Orchestr* — Felix Slováček | Supraphon | 1 13 1500 |
1975 | Felix Slováček, Orchestr Ladislava Štaidla* — II | Supraphon | 1113 1716 |
1975 | Alexej Fried, Gustav Brom Orchestra, Felix Slováček – Jazzové Koncerty (Jazz Concertos) | Panton | 11 0339 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Evidence zájmových osob StB
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ Evidence zájmových osob StB
- ↑ https://www.super.cz/872146-10-nejvasnivejsich-fotek-dady-patrasove-a-felixe-slovacka-podivejte-se-jak-to-umi-roztocit.html — 2022.
- ↑ http://www.hrad.cz/cs/pro-media/tiskove-zpravy/7937.shtml
- ↑ Prague Substitute Jazz Fest Features Illinoise U. Band — Billboard, December 21, 1968. — С. 57(անգլ.)
- ↑ Gulda to Set Up Competition for Jazz Musicians — Billboard, February 20, 1965. — С. 12(անգլ.)
- ↑ Chehs Stick To Proven Artists For Doubled Sales — Billboard, December 12, 1981. — С. 50(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Սլովաչեկ» հոդվածին։ |