Օրացույց (ֆիլմ)

Ատոմ Էգոյանի 1993թ

Օրացույց, Ատոմ Էգոյանի 1993 թվականին նկարահանած դրամա ֆիլմը։

Օրացույց
անգլ.՝ Calendar
Երկիր Կանադա[1][2]
 Գերմանիա[3]
 Հայաստան
Ժանրդրամա[3][2], կինոկատակերգություն[3], անկախ ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ[3]
Թվական1993[4]
Լեզուանգլերեն, հայերեն և գերմաներեն[3]
ՌեժիսորԱտոմ Էգոյան[3][2]
ՊրոդյուսերԱրսինե Խանջյան, Ռոբերտ Լանտոս և Ատոմ Էգոյան
Սցենարի հեղինակԱտոմ Էգոյան
ԴերակատարներԱրսինե Խանջյան[5][2], Ատոմ Էգոյան[5] և Աշոտ Ադամյան[5]
ԵրաժշտությունԵվա Էգոյան
ՄոնտաժԱտոմ Էգոյան
Պատմվածքի վայրԿանադա
Տևողություն74 րոպե

Սյուժե խմբագրել

Լուսանկարիչը (Ատոմ Էգոյան) Հայաստան է ուղարկվել` օրացույցի համար եկեղեցիներ նկարելու նպատակով։ Նա կամաց-կամաց սկսում է հասկանալ, որ հայ թարգմանչուհի իր կինը (Արսինե Խանջյան) սիրում է իրենց վարորդ և էքսկուրսավար Աշոտին (Աշոտ Ադամյան)։ Նրանք գնալով ավելի են հեռանում իրարից և ի վերջո բաժանվում են։ Հաջորդ մի քանի տեսարաններում լուսանկարիչը, օգտագործելով ծանոթության գործակալություններ, հրավիրում է մի շարք կանանց, որոնք բոլորը մշակութապես կամ ռասայական կապերով կապված են Հայաստանին, ճաշելու Տորոնտոյի իր տանը։

Ենթադրվում է, որ վերջին ժամանադրության ընթացքում, ճաշի ժամանակ հեռախոսի արարողակարգային օգտագործումը նախօրոք ծրագրած էր, և լուսանկարիչն օգտագործում է առիթը` հասկանալու համար, թե արդյոք նա իրեն հանգիստ է զգում ընտանեկան նման միջավայրում, և արդյոք նա որևէ նմանություն ունի իր հեռացած կնոջ հետ։

Ոճ խմբագրել

Ֆիլմը պատմվում է լուսանկարիչի կողմից։ Լուսանկարչի, իր կնոջ և նրանց վարորդի միջև հարաբերությունները մեծապես հանպատրաստից են կառուցվում[6]։

Վայրեր խմբագրել

Պատմության ընթացքում գործողությունները կատարվում են երեք վայրերում` Հայաստանում, լուսանկարչի` Տորոնտոյի տան հյուրասենյակում և լուսանկարչի պատասխանող սարքի մոտ։

Հայաստան խմբագրել

Հայաստանում բոլոր տեսարանները նկարահանվել են լուսանկարչի սուբյեկտիվ տեսանկյունից, հիմնականում` երբ նա պատրաստվում է եկեղեցիներ նկարել (ներառյալ այն պահը, երբ լուսանկարիչը Գառնի հեթանոսական տաճարը շփոթում է եկեղեցու կամ բանկի հետ), նրա կինը և վարորդը խոսում են նրա հետ` նայելով ուղիղ տեսախցիկի մեջ։ Lուսանկարիչը վերցնում է վիդեոտեսախցիկ ճանապարհորդության համար։ Հայաստանում արված որոշ լուսանկարներ ճամփորդության ժամանակ արված սիրողական կադրեր են։

Տեսարան ճաշասենյակում խմբագրել

Ճաշարանի տեսարաններում ցույց են տալիս լուսանկարչին, որը ճաշում է ուղեկցորդ գործակալության կանանց հետ։ Գրեթե բոլոր ժամադրություններն ունեն նույն սցենարը. լուսանկարիչն ու նրա զուգընկերւհին կարճ զրուցում են, լուսանկարիչը գինի է լցնում, իսկ աղջիկը ներողություն է խնդրում` կողքի սենյակում հեռախոսից օգտվելու համար. լուսանկարիչը լսում է նրա խոսակցությունը։ Վերջին ժամադրությանը պարզ է դառնում, որ այս օրինակը մշակվել է յուրաքանչյուր ժամադրությունից առաջ և որ սա նրա համար իր կնոջ նմանին գտնելու ճանապարհ է, չնայած սա անելու նրա շարժառիթներն անորոշ են մնում։

Պատասխանող սարքի մոտ խմբագրել

Լուսանկարչի պատասխանող սարքը դրված է հայկական օրացույցի մոտ, որը նշում է ֆիլմում անցնող ժամանակը։ Մենք իմանում ենք նրա ամուսնական դրության մասին իր հեռացած կնոջ թողած հաղորդագրությունների միջոցով։

Արձագանքներ խմբագրել

Իր սահմանափակ թողարկման պատճառով «Օրացույցը» շատ անդրադարձներ չի ստացել հիմնական լրատվամիջոցների կողմից։ Այնուամենայնիվ, այն հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Այն 100 տոկոսանոց վարկանիշ ունի «Rotten Tomatoes»-ում[7] և առաջադրվել է 1993 թվականի Genie Awards-ին` լավագույն ռեժիսուրայի և լավագույն սցենարի համար[8]։ «The New York Times»-ից Սթիվեն Հոլդենը բարձր է գնահատել ֆիլմը[9]։

Chicago Reader-ի հեղինակներից Ջոնաթան Ռոզենբաումը ֆիլմին չորս աստղերից չորս է գնահատել (գլուխգործոց) և սկսել իր խանդավառ ակնարկը հետևյալ նախադասությամբ. «Արհեստի, ինքնատիպության և ինտելեկտի առումով աշխարհում այսօր քիչ թվով երիտասարդ կինոգործիչներ կան, որոնք համարժեք են Ատոմ Էգոյանին...»[10]:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ակնարկներն էին դրական։ Վաշինգտոն Փոստի հեղինակներից Ռիտա Քեմփլեյը գրել է. «Էգոյանի մոտեցումը չափազանց գիտակցական է` մտավոր հետաքրքրությունից ավելի որևէ բան առաջացնելու համար»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://cultmontreal.com/2014/04/our-top-9-favourite-canadian-films/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film163814.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.imdb.com/title/tt0106504/
  4. http://www.rottentomatoes.com/celebrity/arsinee_khanjian/
  5. 5,0 5,1 5,2 http://www.imdb.com/title/tt0106504/fullcredits
  6. Sheley, Aaron (2007 թ․ հունվարի 18). «Art Film – Atom Egoyan's Calendar». Entertainment Today. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. «Calendar (1993)». Rotten Tomatoes. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «Awards for Calendar». IMDb. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
  9. Holden, Stephen. «Review/Film Festival; Technology, a Tripod, A Romantic Triangle» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  10. «Tribal Trouble [CALENDAR] | Jonathan Rosenbaum». www.jonathanrosenbaum.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
  11. Kempley, Rita (1994 թ․ մայիսի 27). «Calendar». Washington Post. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել