Օնխոցերկոզ (գետի կուրություն), ֆիլարիատոզների խմբի հելմինթոզ, բնութագրվում է ենթամաշկային հանգույցների առաջացմամբ, մաշկի և աչքերի ախտահարմամբ[2]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն այս հիվանդությունը ներառել է մոռացված հիվանդությունների խմբում։

Օնխոցերկոզ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառO. volvulus?[1]
Փոխանցման ձևinsect borne transmission?[1]
Հիվանդության ախտանշաններlymphadenitis?, կուրություն, Պապուլա, nodule?, depigmentation? և lichenification?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և tropical medicine?
 Onchocerciasis Վիքիպահեստում

Պատճառագիտություն և համաճարակաբանություն խմբագրել

 
Օնխոցերկոզի համաշխարհային տարածվածությունը 100 000 բնակչի հաշվով:
     տվյալներ չկան      10-ից պակաս      10-50      50-60      60-70      70-80      80-90      90-100      100-150      150-200      200-300      300-400      400-ից ավելին

Հիվանդության հարուցիչն է Onchocerca volvulus-ը։ Հելմինթ ունի թելաձև մարմին, երկարությունը էգերի մոտ 35-50 մմ է, արուների մոտ՝ 19-42 մմ , իսկ լայնությունը 0,27-0,40 մմ (էգեր) և 0,130-0,210 մմ (արուներ)։ Հարուցչի տերը հանդիսանում է միայն մարդը, իսկ փոխանցողն է Simulium damnosum մժեղի էգը։ Օնխոցերկոզը հաճախ կոչվում է գետի կուրություն, քանի որ փոխանցողները հատկապես ապրում են գետերի ափերին։ Սեռահասուն որդերը բնակություն են հաստատում մարդու ավշային հանգույցներում, որտեղ էգերը ծնում են բազմաթիվ թրթուրներ, որոնք կոչվում են միկրոֆիլարիաներ։ Այս թրթուրներն այնուհետև գաղթում են մաշկի էպիդերմիսի տակ, որտեղից նրանք կարող են նորից մտնել տիրոջ մարմին և, այդպիսով, շարունակել զարգացման ցիկլը։ Միկրոֆիլարիաների մի մասը ընկնում է մարդու աչք` թափանցելով օրգանի բոլոր հյուսվածքներ։ Ակնագնդում դրանք առաջացնում են բորբոքում, արյունահոսություն և այլ բարդություններ, որոնք, ի վերջո, հանգեցնում են կուրության զարգացման։

Աշխարհում օնխոցերկոզով մոտ 18 մլն հիվանդ կա, որից մոտ 600 հազարի մոտ հիվանդությունը հանգեցրել է տեսողության զգալի անկման կամ ամբողջական կուրության[3]։ Առավել հաճախ հիվանդությունը գրանցվում է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում[4]։ Հիվանդության դեպքեր են գրանցվել Եմենում և Լատինական Ամերիկայի վեց երկրներում[5][6]։

Օնխոցերկոզով հիվանդանում են նաև կենդանիները[7]։

Կլինիկական պատկերը և ախտածագումնաբանությունը խմբագրել

Գաղտնի շրջանը տևում է մոտ 1 տարի[8]։

Պարազիտոզի կլինիկական պատկերը պայմանավորված է մահացող միկրոֆիլարիաների նկատմամբ իմունային ալերգիկ ռեակցիաներով։ Մարդու օրգանիզմում ամեն օր մահանում է մոտ 100 000 միկրոֆիլարիա։

Ընդհանուր ախտանշանները կախված են ինվազիայի ինտենսիվության աստիճանից։ Դրանք ներառում են․[5]

  • բարձր մարմնի ջերմաստիճան (ծանր դեպքերում մինչև 39-40 °C);
  • գլխացավ;
  • թուլություն;
  • մաշկի փոփոխություններ (դառնում է ձիգ, թեփուկավոր, առաջանում է ցան

Օնխոցերկոզի բնորոշ առանձնահատկությունն է` ենթամաշկային հատվածում մինչև 7 սմ հանգույցների առկայությունը։ Հանգույցները կարող են տեղակայվել ինչպես կոնքազդրային շրջանում, այնպես էլ հոդերի շուրջ, ուսի հատվածում և հազվադեպ գլխի վրա։ Աֆրիկայի էնդեմիկ շրջանների բնակիչների 40-50%-ի մոտ մակաբույծների մաշկ նորից ներխուժումը հանգեցնում է կայուն քորի առաջացման[9]։ Մաշկի հաճախակի քերծվելը առաջացնում է մաշկի համապատասխան պաթոմորֆոլոգիական փոփոխություններ՝ դերմատիտներ, և, ի վերջո, ատրոֆիկ երևույթներ։ Հաճախ նշմարվում է մաշկի դեգեներատիվ փոփոխություններ աճուկային հատվածներում[10]։ Բնորոշ է նաև սրունքի մաշկի դեպիգմենտացիան, որ հայտնի է "ընձառյուծի մաշկ" անվանումով։ Ներկայումս մշակվել է օնխոցերկոզի մաշկի փոփոխությունների դասակարգում[11]։

Կուրության զարգացման ռիսկը կախված է էնդեմիկ տարածքի վարակվածությունից՝ փոխանցող մժեղներով։ Միկրոֆիլարիաները մաշկից և շաղկապենուց ներթափանցում են եղջերաթաղանթ, ինչի արդյունքում մահացող միկրոֆիլարիաների շուրջ զարգանում է կետային կերատիտ։ Եթե ներխուժումը շարունակվում է երկար տարիներ, զարգանում են սկլերոզացնող կերատիտ և իրիդոցիկլիտ, ինչը հանգեցնում է տեսողության կորստի։ Բացի այդ, միկրոֆիլարիաները ունակ են թափանցել ցանցաթաղանթի մեջ և անցնել կոպերը մատակարարող անոթների միջով[12]։ Ակնանյարդի ելքի շրջանում ցանցաթաղանթի բորբոքումը կարող է նաև լրջորեն խաթարել տեսողությունը[13]։

Բուժում և կանխատեսում խմբագրել

Օնխոցերկոզի բուժման հիմնական խնդիրն է կանխել հիվանդի մարմնի ախտածին փոփոխությունները և մեղմացնել նրա վիճակը։ Գլխի վրա ենթամաշկային ֆիբրոզ հանգույցների՝ օնխոցերկոմաների տեղակայման դեպքում խորհուրդ է տրվում վիրաբուժական միջամտություն, պայմանավորված նրանով, որ հարուցիչը աչքերին մոտ է։ Մնացած բոլոր դեպքերում բուժման հիմնական մեթոդը դեղորայքային է[14]։

  • Ինվերմեկտին - արդյունավետ է միկրոֆիլարիաների դեմ։ Նշանակվում է ներքին օգտագործման համար` տարեկան 150 մկգ / կգ դեղաչափով, տարեկան 1-2 անգամ։
  • Սուրամին - ուժեղ հակաբակտերիալ դեղամիջոց է։ Արդյունավետ է սեռահասուն հելմինթների նկատմամբ։ Կիրառվել է 20-րդ դարի 70-ական թվականներին։
  • Դոքսիցիկլին - հակաբիոտիկ, որը ոչնչացնում է որդերին, Wolbachia ցեղի մանրէներին։ Նրա ընդունումը 4-6 շաբաթ անց հանգեցնում է սեռահասուն էգերի մահի։
  • Այլ դեղեր․ մոքսիդեկտին։

Օնխոցերկոզի կանխատեսումը միշտ էլ լուրջ է՝ հնարավոր խորը աչքի ախտահարման պատճառով։

Ձիերի օնխոցերկոզ խմբագրել

Այս հիվանդությունը տարածված է ձիերի շրջանում և բնութագրվում է օժանդակ հյուսվածքի վնասվածքով (ջլեր, կապաններ, ծոծրակ, պարանոց, վերջույթներ)։ Վարակը տեղի է ունենում արոտավայրերում։ Կենդանիների մեծ մասը օնխոցերկոզի համար հանդիսանում են կրողներ, իսկ ոմանց մոտ այն ընթանում ասեպտիկ ձևով կամ բարդանում է[15]։

Նշումներ խմբագրել

  1. 1,0 1,1 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. «Онхоцеркоз (речная слепота) на medikk.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  3. Evans TG. Socioeconomic consequences of blinding onchocerciasis in West Africa. Bull WHO 1995; 73: 495-506.
  4. WHO | Priority eye diseases
  5. 5,0 5,1 «Онхоцеркоз на gelminty.ru». Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. Д. Марри Инфекционные болезни у детей. — 2006. — С. 737—738. — 928 с. — 5000 экз. — ISBN 5-89816-075-2
  7. «Онхоцеркоз крупного рогатого скота». Московский ветеринарный веб-центр. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. Н. Д. Ющук, Ю. Я. Венгеров Инфекционные болезни. — Москва: Медицина, 2003. — С. 498—499. — 544 с. — 10 000 экз.
  9. WHO. The importance of onchocercal skin disease. TDR/ONCHO/95·1. Geneva: WHO, 1995.
  10. Nelson GS. Hanging groin and hernia, complications of onchocerciasis. Trans R Soc Trop Med Hyg 1958; 52: 272-275.
  11. Murdoch ME, Hay RJ, Mackenzie CD, et al. A clinical classification and grading system for the cutaneous changes in onchocerciasis. Br J Dermatol 1993; 129: 260-269.
  12. Rodger FC. The movement of microfilariae of Onchocerca volvulus in the human eye from lid to retina. Trans Roy Soc Trop Med Hyg 1959; 53: 138-141.
  13. Abiose A, Jones BR, Cousens SN, et al. Reduction in incidence of optic nerve disease with annual ivermectin to control onchocerciasis. Lancet 1993; 341: 153-154.
  14. «Онхоцеркоз на Эпидемиолог.ру». Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  15. В.С.Ершов и др. Паразитология и инвазионные болезни сельскохозяйственных животных. — М., 1959. — 492 с.