Տասներկու աղյուսակներ, տասներկու աղյուսակների օրենքներ (լատին․՝ Leges duodecim tabularum), հին հռոմում օրենքների ժողովածուն, որն ստեղծել են դեցեմվիրների կոլեգիաները՝ մ․թ․ա․ 451-450 թթ.-ին։ Գրի են առնվել քաղաքային հրապարակում կանգնեցված 12 տախտակների վրա, որից էլ անվանումը։ Տեքստը չի պահպանվել և վերականգնվում է հռոմի գրողների ու իրավաբանների (Ցիցերոն, Գայոս ևն) աշխատություններում արված հիշատակությունների ու հղումների հիման վրա։ Պարունակում է դատարանակազմության, քրեական և քաղաքացիական իրավունքին, ոստիկանական որոշ կանոններին վերաբերող որոշումներ։ Գույքային վեճերի հարցերով դատավարությունն աչքի է ընկել ձևապաշտությամբ ու ձևերի բազմազանությամբ, մագիստրատ-պրետորի և դատավորի (վիճելի դեպքի վերջնական լուծման համար նշանակված մասնավոր անձ) լիազորությունների սահմանազատմամբ։

Հռոմի քաղաքացիները ուսումնասիրում են Տասներկու աղյուսակները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 593
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տասներկու աղյուսակներ» հոդվածին։