Սեփական սենյակը (անգլ.՝ A Room of One's Own), անգլիացի արձակագիր Վիրջինիա Վուլֆի էսսեն։ Առաջին անգամ տպագրվել է 1929 թվականին Լոնդոնի «Հոգարթ պրես» հրատարակչությունում։ Այս հրատարակչությունը հիմնել են Լեոնարդ և Վիրջինիա Վուլֆ ամուսինները։

Սեփական սենյակը
A Room of One's Own
Հայերեն հրատարակության (2016) շապիկի առաջին էջը
ՀեղինակՎիրջինիա Վուլֆ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ԹեմաՖեմինիզմ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Կազմի հեղինակԼուսինե Նավասարդյան
Երկիր Անգլիա
ՀրատարակիչՀոգարթ Փրես
Հրատարակման տարեթիվսեպտեմբեր 1929
Թարգմանիչ հայերենՄանիկ Եգանյան
Հրատարակում հայերեն«Դարակ»
Պարգև(ներ)

Բովանդակությունը խմբագրել

Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, սակայն այն գեղարվեստորեն բացահայտում է կին և գրականություն առնչությունները՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար։ Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում[1]։

Հայերեն հրատարակություն խմբագրել

Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» ստեղծագործությամբ հեղինակն ամբողջական գրքով առաջին անգամ է հրատարակվել հայերեն։ Գիրքը հայերեն է հրատարակել «Դարակ» հրատարակչությունը 2016 թվականին. այն նաև տվյալ հրատարակչության առաջին գիրքն է[2]։ Գիրքն անգլերենից թարգմանել է Մանիկ Եգանյանը, խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան, էջադրումը՝ Արմինե Քոչարյանի։ Գիրքն ընդգրկված է հրատարակչության «Սաֆո» մատենաշարի մեջ, բաղկացած է 228 էջից։

Հայերեն հրատարակությունը հայտնվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի 2016 թվականի հունվարի 15-ի առաջին հորիզոնականում[3]»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել