«Սարսափի հովիտ», անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածք, որը հրատարակվել է 1915 թվականին։ Շերլոկ Հոլմսի մասին Արթուր Կոնան Դոյլի վերջին 4 պատվածքներից մեկն է։ Պատմվածքի սյուժեն որոշ չափով հիմնված է իրական դեպքերի վրա։

Սարսափի հովիտ
անգլ.՝ The Valley of Fear
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)պրոֆեսոր Մորիարտի, Շերլոկ Հոլմս, բժիշկ Վաթսոն և Inspector MacDonald?
Նկարագրում էՄիացյալ Թագավորություն
ՇարքՆոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՇերլոկ Հոլմսի վերադարձը
ՀաջորդՆրա հրաժեշտի խոնարհումը (ժողովածու)
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչGeorge H. Doran Company?
Հրատարակման տարեթիվ1915
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/the-valley-of-fear
 The Valley of Fear Վիքիպահեստում

Առաջին հրատարակումը տեղի է ունեցել «Strand Magazine» ամսագրում 1914 թվականի սեպտեմբերից մինչև 1915 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում։ Առանձին հրատարակումը տեղի է ունեցել Նյու Յորքում։

Արդեն 1914 թվականի նոյեմբերին պատմվածքը թարգմանվեց ռուսերեն և տպագրվեց «Կյանքը և դատարանը» ու «Օգոստոս» ամսագրերում։ ԽՍՀՄ-ում մինչև 1990 թվականը պատմվածքի թարգամնություններն երեք անգամ տպագրվել են. 1925 թվականին «Կարմիր համայնապատկեր» թերթում («Եռանկյունը շրջանի մեջ» անունով), 1996 թվականին «Արևելքի աստղ» և 1986 թվականին «Հերթափոխ» ամսագրերում[1]։ Գոյություն ունեն վարկածներ, որ այս գրքի հրատարակումը ԽՍՀՄ-ում խստորեն արգելված էր[2]։

Սյուժե խմբագրել

Առաջին մասում Շերլոկ Հոլմսը կոդավորված նամակ է ստանում Մորիարտիի օգնականներից մեկի կողմից, որում հայտնում էր, որ ոմն պարոն Դուգլասի նկատմամբ հարձակում է պլանավորված։ Հինգ րոպե անց Բեյքեր սթրիտի տուն են գալիս Սկոտլենդ Յարդի քննիչ Մակդոնալդը և հայտնում, որ պարոն Դուգլասը սպանված է սեփական ամառանոցում։ Պատմությունը Հոլմսին հետաքրքիր է թվում, և նա հետաքննությունն իր ձեռքն է վերցնում։ Հանցագործության վայրի հետազոտումից և վկաներին քննելուց հետո Հոլմսը հանգում է այն եզրակացությանը, որ սպանվածն ընդհանրապես պարոն Դուգլասը չէ, այլ նա, ով ցանկանում էր նրան սպանել։

Երկրորդ մասում պատմվում է, որ Վյորդի Էդվարդսը՝ Պինկերտոնների կազմակերպության քննիչը, Մակ-Մեդրո անվան ներքո ժամանել է Վերմիսու քաղաք, որպեսզի «Մաքրողների» միության մեջ անդամագրվի և ոչնչացնի այն։ Նրան ամեն ինչ հաջողվում է, սակայն դրանից հետո կազմակերպության որոշ անդամներ ազատության մեջ են հայտնվում, և Բյորդի Թդվարդը փախչում է Դուգլաս։ Չնայած պատմության բարեհաջող ավարտին՝ Էդվարդսին այդպես էլ չի հաջողվում փրկվել. նա մահանում է, սակայն արդեն պարոն Մորիարտիի վարձու մարդասպանի ձեռքից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսափի հովիտ» հոդվածին։