Սալվատորե Սիրիգու

իտալացի ֆուտբոլիստ

Սալվատորե Սիրիգու (իտալ.՝ Salvatore Sirigu, հունվարի 12, 1987(1987-01-12)[2], Նուորո, Սարդինիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Հանդես է գալիս «ՊՍԺ»-ում և Իտալիայի հավաքականում։

Սալվատորե Սիրիգու
իտալ.՝ Kiko matamoros
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սալվատորե Սիրիգու
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր Նուորո, Իտալիա Իտալիա
Հասակ 192 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա ՊՍԺ
Համար 30
Պատանեկան կարիերա
2005 - 2007 Իտալիա Պալերմո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 - 2011 Իտալիա Պալերմո 69 (-101)
2007 - 2008   Իտալիա Կրեմոնեզե 19 (-22)
2008 - 2009   Իտալիա Անկոնա 4 (3)
2011 - ներկա Ֆրանսիա ՊՍԺ 143 (-95)
Ազգային հավաքական
2010 - ներկա Իտալիա Իտալիա 14 (-11)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 19, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19, 2015

Ակումբային կարիերա խմբագրել

«Պալերմո» խմբագրել

2005 թվականին Սիրիգուն պայմանագիր է կնքել «Պալերմոյի» մանկապատանեկան թիմի հետ։ 2006 թվականի նոյեմբերի 8-ին Սիրիգուն իր դեբյուտն է նշել թիմի առաջին կազմում՝ «Սամպդորիայի» դեմ խաղում։ Նոյեմբերի 23-ին Սալվատորեն իր դեբյուտն է նշել ՈՒԵՖԱ գավաթի խաղարկությունում՝ «Ֆեներբահչեի» դեմ խաղում, բաց թողնելով իր առաջին 3 գոլերը առաջին թիմի կազմում. «Ֆեներբահչեն» այդ խաղում հաղթել է 3:0 հաշվով։

2007 թվականի հուլիսին Սիրիգուն վարձավճարով տեղափոխվել է Սերիա C1-ում հանդեոս եկող «Կրոմենեզե»։ Թիմի կազմում մասնակցել է 19 խաղի բաց թոնելով 22 գնդակ։ Նա թիմի օգնել է տեղափոխվել Սերիա B:

2008/09 մրցաշրջանում Սիրիգուն վարձավճարով հանդես է եկել «Անկոնայում»[3]։ Թիմի կազմում մասնակցել է 15 խաղի և բաց է թողել 24 գոլ։

2009 թվականին Սալվատորեն «Պալերմոյում» դարձավ թիմի հիմնական դարպասապը, պայքարից դուրս թողնելով Ռուբինյոյին[4]։ Նա Սերիա A-ում իր դեբյուտը նշել է «Լացիոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Այդ հանդիպումից հետո Սիրիգուն ստացավ թիմի առաջին համարը, և երկարաձգեց թիմի հետ իր գործող պայմանագիրը մինչև 2015 թվականը[5]։

Մրցաշրջանի ավարտից հետո Սիրիգուն ճանաչվել է մրցաշրջանի լավագույն նորեկը։

«Պարի Սեն-Ժերմեն» խմբագրել

2011 թվականի հուլիսի 28-ին Սիրիգուն 4-ամյա պայմանագիր է կնքել «Պարի Սեն-Ժերմենի» հետ[6][7]։ Տրանսֆերը արժեցել է 4 միլիոն եվրո[8]։

2013 թվականի հունվարի 27-ին Սիրիգուն ընդհատեց Բերնարդ Լամայի «չոր» հանդիպումների ռեկորդը (697 րոպե)[9]։ 2014 թվականի օգոստոսի 2-ին «Գուինգամպի» դեմ կայացած 32-րդ րոպեին Սիրիգուն հետ է մղել Մուստաֆա Յատաբերեի իրացրած 11 մետրանոց հարվածը[10]։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Սիրիգուն երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի փետրվարի 28-ին Սիրիգուն առաջին անգամ հրավիրվել է հավաքական՝ Կամերունի հավաքականի դեմ խաղին մասնակցելու համար[12][13]։ Նա ամբողջ խաղին մնացել է պահեստայինների նստարանին։

Առաջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում նշել է 2010 թվականի օգոստոսի 10-ին՝ Կոտ դ'Իվուար դեմ խաղում[14]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Այլ Արդյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Պալերմո 2006/07 0 0 1 0 1 0 2 0
  Կրեմոնեզա 2007/08 22 0 2 0 24 0
  Անկոնա 2008/09 15 0 0 0 15 0
  Պալերմո 2009/10 32 0 1 0 33 0
2010/11 37 0 5 0 3 0 45 0
Արդյունք 69 0 7 0 4 0 80 0
 ՊՍԺ 2011/12 38 0 2 0 0 0 1 0 41 0
2012/13 33 0 0 0 0 0 10 0 43 0
2013/14 37 0 0 0 1 0 10 0 49 0
2014/15 34 0 0 0 0 0 10 0 1 0 45 0
Արդյունք 142 0 2 0 1 0 31 0 2 0 178 0
Կարիերայի արդյունք 248 0 9 0 1 0 35 0 2 0 297 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Մրցաշար Արյունք
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
  Իտալիա 2010 1 -1 1 -1 2 -2
2012 2 -4 0 0 2 -4
2013 3 -4 0 0 3 -4
2014 3 0 1 -1 4 -1
Կարիերայի արդյունք 9 -9 2 -2 11 -11

Ձեռքբերումներ խմբագրել

«ՊՍԺ» խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն - 2013, 2014, 2015
  • Ֆրանսիայի գավաթակիր - 2015
  • Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2014, 2015
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2013, 2014

Իտալիայի հավաքական խմբագրել

  • Եվրոպայի փոխչեմպիոն - 2012
  • Կոնֆեդերացիայի գավաթի բրոնզե մեդալակիր - 2013

Անձնական խմբագրել

  • Լիգա 1-ի լավագույն դարպասապահ - 2013, 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.quirinale.it/elementi/59113
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. UFFICIALE: Sirigu all'Ancona
  4. Кальчо platinum
  5. Palermo, Sirigu si conferma: sicurezza da veterano(չաշխատող հղում)
  6. «SIRIGU CEDUTO AL PSG» [SIRIGU SOLD TO PSG] (Italian). ilpalermocalcio.it. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Sissoko et Sirigu s'engagent avec le PSG» [Sissoko and Sirigu join PSG] (French). PSG.fr. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. US Città di Palermo SpA bilancio (financial report and accounts) on 30 June 2012, PDF purchased from Italian CCIAA
  9. «RECORD-SETTING SIRIGU». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  10. Paris Saint-Germain beat Guingamp to win the Trophee des Champions
  11. «"SALVATORE SIRIGU SIGNS CONTRACT EXTENSION TO 2018"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  12. «Amichevole Italia-Camerun. Tre le novità di Lippi: Sirigu, Bonucci e Cossu». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Cassani e Sirigu convocati in Nazionale». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  14. «liveresult.ru» — статистика матча. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Սիրիգու» հոդվածին։