Ռոման Ալեqսեևիչ Երյոմենկո (ֆիններեն՝ Roman Eremenko, մարտի 19, 1987(1987-03-19)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), ֆինն ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան, Ռոստով ֆուտբոլային ակումբի խաղացող։

Ռոման Երյոմենկո
Քաղաքացիությունը  Ֆինլանդիա և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1987(1987-03-19)[1][2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1994—1997 Ֆինլանդիա Յարո
1998 Նորվեգիա Տրոմսյո
1999—2003 Ֆինլանդիա ՀՖԱ
2003 Ֆինլանդիա Յոկերիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2005 Ֆինլանդիա Յարո 19 (3)
2005—2009 Իտալիա Ուդինեզե 13 (0)
2007  Իտալիա Սիենա 11 (0)
2008—2009  Ուկրաինա Դինամո (Կիև) 19 (1)
2009—2011 Ուկրաինա Դինամո (Կիև) 58 (4)
2011—2014 Ռուսաստան Ռուբին 73 (11)
2014—2017 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 59 (19)
2018 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 4 (0)
2019—մ.հ. Ռուսաստան Ռոստով 12 (4)
Ազգային հավաքական
2002 Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 15) 2 (0)
2003 Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 16) 10 (3)
2004 Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 17) 6 (1)
2004—2005 Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 18) 9 (0)
2006—2007 Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 21) 6 (1)
2007—2016 Ֆինլանդիա Ֆինլանդիա 73 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 28.7.2019:

Հադես է եկել Ֆինլանդիայի հավաքականի կազմու։ Ուկրաինայի առաջնության հաղթող, Ուկրաինայի Սուպերգավաթի կրկնակի դափնեկիր, Ռուսաստանի առաջնության հաղթող։ 2011 և 2014 թվականների Ֆինլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Սովետական ֆուտբոլիստ Ալեքսեյ Երյոմենկոյի որդին։ Երեք տարեկանում հոր հետ միասին տեղափոխվել է Ֆինլանդիա՝ քաղաք Պիետարսարի։ 2003 թվականին ստացել է ֆիննական քաղաքացիություն՝ պահպանելով ռուսականը։ Ալեքսեյ Երյոմենկոյի կրտսեր և Սերգեյ Երյոմենկոյի ավագ եղբայրն է։

«Դինամո» (Կիև) խմբագրել

 
Երյոմենկոն «Դինամոյի» կազմում (Կիև)

2008 թվականի օգոստոսին անցել է բժշկական զննություն և մեկ տարվա վարձավճարային պայմանագիր կնքել Կիևի Դինամոյի հետ։ Վարձավճարի ավարտից հետո 2009 թվականին Դինամոն որոշել է օգտվել Ուդինեզեից Երյոմենկոյին գնելու իրավունքը և ֆուտբոլիստի հետ կնքել է պայմանագիր, որը գործել է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը։ Երյոմենկոն դարձել է Դինամոյի առաջին ֆուտբոլիստը, որը հանդես է գալիս սերիա Ա-ում, և առաջին լեգիոները Ֆինլանդիայից։ Դինամոյում անցկացրած 2009/2010 մրցաշրջանում անցկացրել է 35 պաշտոնական հանդիպում, դրանցից 26-ը Ուկրաինայի առաջնությունում, և խփել մեկ գոլ։ 2010/2011 թվականներին Եվրոպայի Լիգայում Երյոմենկոն դարձել է մրցության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարողը։ Ընդհանուր Դինամոյի կազմում անցկացրած երեք տարվա ընթացքում Երյոմենկոն անցկացրել է 127 խաղ և խփել 7 գնդակ, դարձել է Ուկրաինայի առաջնության հաղթող և ուկրաինական Սուպերգավաթի կրկնակի դափնեկիր։

«Ռուբին» խմբագրել

2011 թվականի օգոստոսին Երյոմենկոն 13 միլիոն դոլարով տեղափոխվել է Կազանի Ռուբին ակումբ։ 2012 թվականի մայիսի 9-ին Ռուսաստանի գավաթի եզրափակիչ խաղում փել է Ռուբինի միակ գնդակը Մոսկվայի Դինամոյի դարպասին։ 2013 թվականի ամռանը Մադրիդի Ատլետիկո ակումբը հեաքրքրվել է Երյոմենկոյով, բայց Ռուբինը պահանջեց 15 միլիոն եվրո[4], նույնիսկ չնայած այն փաստին, որ 2013/14 թվականից սկսած խաղացողը համարվել է լեգիոներ, որովհետև ուներ ուներ Ռուսաստանի քաղաքացիություն, բայց երկրի հավաքականում խաղալ չի կարող[5]։ 2014 թվականի օգոստոսին միակողմանի կարգով խզել է պայմանագիրը ակումբի հետ՝ օգտվելով ՖԻՖԱ կանոնակարգի 17 պարագրաֆից[6]։ Ռուբինի ղեկավարությունը դա համարել է խախտում և դիմել ՖԻՖԱ վեճերի լուծման պալատ[7]։ Երյոմենկոյի խոսքով՝ թերթերում գրվել է Շալկե-04 և այլ ակումբների՝ ֆուտբոլիստով հետաքրքրվելու մասին, բայց կոնկրետ բանակցություններ չեն եղել ինչպես նաև ասել է, որ վերջին տարիների ընթացքում ընդհանրապես չի եղել ոչ մի ռեալ առաջար Եվրոպայից[8], եղել է միայն հետաքրքրություն Մոսկվայի Դինամոյի կողմից[9]։

ԲԿՄԱ խմբագրել

 
Երյոմենկոն ԲԿՄԱ-ի կազմում

2014 թվականի օգոստոսի 25-ին ազատ գործակալի կարգավիճակով Երյոմենկոն պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի հետ[10]։ Պայմանագիրը կնքվել է «3+1» սխեմայով[11]։ Նախկինու ակումբը հետաքրքրվել է խաղացողով, երբ նա եղել է Ռուբինի խաղացող, ըստ Եվգենի Դիների, ԲԿՄԱ-ն առաջարկել է շուրջ € 4 միլիոն բոնուսներով և տոկոսներով ֆուտբոլիստի հետագա վաճառքից, իսկ Ռուբինը պահանջել է շուրջ 10 միլիոն[12]։ Նրանից հոտո, երբ Երյոմենկոն դարձել է ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ, հայտնի է դարձել, որ Ռուբինը կստանա ֆուտբոլիստի համար € 5.9 միլիոն[13][14]։

Իր նորամուտային խաղը ԲԿՄԱ-ի կազմում Երյոմենկոն անցկացրել է 2014 թվականի օգոստոսի 31-ին Ռոստովի դեմ խաղում (6:0)[15], որտեղ աչքի է ընկել խփած գոլով[16]։ Երկրպագուների կողմից ճանաչվել է ԲԿՄԱ-ի լավագույն ֆուտոլիստ[17] 2014 թվականի սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր[18], 2015 թվականի մարտ ամիսներին[19]։ Երյոմենկոն այդպես ճանաչվել է նաև ՌՖՊԼ լավագույն ֆուտբոլիստ 2014 թվականի հոկտեմբեր և դեկտեմբեր[20], և 2015 թվականի մարտ ամիսների արդյունքներով[21]։ 2015 թվականի մայիսի 17-ին Սպարտակի հետ սկզբունքային դերբիում (4:0) դարձել է երկու գոլի հեղինակ[22]։ Մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է մրցաշրջանի լավագույն խաղացող ՌՖՊԼ-ի[23] և ԲԿՄԱ-ի երկրպագուների վարկածով[24]։

2016/17 մրցաշրջանի սկզբում եղել է թիմի առաջատարը և 2016 թվականի հունիսին և օգոստոսին ճանաչվել ամսվա լվագույն խաղացող, քանի որ խփել է 3 գոլ և կատարել գոլային 1 փոխանցում ԲԿՄԱ-ի կազմում անցկացրած 5 խաղերում[25]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին հեռացվել է թիմի բոլոր խաղերից մեկ ամսով[26]։ 2016 թվականի նոյեմբերի 18-ին որակազրկվել է երկու տարով կոկաինի օգագործման համար[27]։ 2017 թվականի մայիսի 14-ին Երյոմենկոն հայտարարել է, որ ուզում է հրաժարվել ԲԿՄԱ-ի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումից[28]։

«Սպարտակ» (Մոսկվա) խմբագրել

2018 թվականի օգոստոսի 10-ին դարձել է Մոսկվայի Սպարտակ ակումբի խաղացող, բայց նորամուտը կատարել է միայն որակազրկման ժամկետի ավարտից հետ անցկացված առաջին խաղում[29]՝ փոխարինման դուրս գալով Ենիսեյի դեմ հանդիպման (3:2) երկրորդ խաղակեսում[30]։ Սպարտակի կազմում ընդհանուր առաջնության ընթացքում անցկացրել է 4 խաղ և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողություններով։ 2019 թվականի հունվարի 8-ին ակումբը խզել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը[31]։

«Ռոստով» խմբագրել

2019 թվականի հունվարի 18-ին հայտնի է դարձել այն մասին, որ Երյոմենկոն կարիերան շարունակելու է Ռոստով ակումբում՝ կնքելով 2.5 տարվա պայամանագիր[32][33]։ Մարտի 16-ին Ռուբինի դեմ արտագնա խաղում (2:0) խփել է իր թիմի երկու գոլերը։ Ապրիլի 3-ին Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում գրավել է Լոկոմոտիվի դարպասը։ Նույն խաղում Խվիչա Կվարցխելիան Երյոմենկոյի նկատմամբ տուգանային հրապարակում թույլ է տվել կանոնների խախտում, և մրցավարը նշանակել է 11 մետրանոց, որն իրացրել է Իվելին Պոպովը։ Ռոստովը Լոկոմոտիվի դեմ այդ խաղն ավարտել է ոչ-ոքի (2:2)։

2019 թվականի հունիսի 14-ին Ռոստովի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր[34]։

Կարիերան հավաքականում խմբագրել

2007 թվականին կատարել է նորամուտը Ֆինլանդիայի հավաքականի կազմում, 2008 թվականին ընդգրկվել է հիմնական կազմում, 2012-2016 թվականներին պարբերաբար դաշտ է դուրս եկել հավաքականի հիմնական կազմում։

Դիրքը դաշտում խմբագրել

Ունիվերսալ խաղացող է, կարող է հանդես գալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում, ինչպես նաև խաղացել է աջ, ձախ կենտրոնական պաշտպանի դիրքերում՝ կախված իրավիճակից[35]։ Կիևի Դինամոյում, որտեղ նա խաղացել է 2008-2011 թվականներին, մարզիչները նախընտրել են նրան խաղադաշտ դուրս բերել որպես կենտրոնական կիսապաշտպան՝ շեշտը դնելով կամ հարձակվողական կամել պաշտպանական գործողությունների վրա։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

«Դինամո» (Կիև)

«Ռուբին»

«ԲԿՄԱ» (Մոսկվա)

Անձնական խմբագրել

  • Եվրոպայի Լիգայի լավագույն գոլային փոխանցումներ կատարող - 2010/11[36]:
  • Ֆինլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (մարզական հրատարակությունների լրագրողների և ֆեդերացիաների վարկածով) - 2011, 2014, 2015
  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (3) - № 1 (2014/2015), № 2 (2012/2013), № 3 2015/2016[37].
  • Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (3) — 2014 թվականի հոկտեմբեր, 2014 թվականի դեկտեմբեր, 2015 թվականի մարտ
  • «Чемпионат» մարզական պորտալը Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր Լիգայի հետ համատեղ Ռոման Երյոմենկոյին ընտրել է ՌՖՊԼ 2014/15 մրցաշրջանի MVP (ամենաարժեքավոր խաղացող)[38]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։ Կնոջ անունը Մարիկա է։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու աղջիկ, Արիանա (2011 ծնդյան տարեթիվը)[39] և Ադելինա (2014 ծննդյան տարեթիվը)[40], և որդի Ռոմե (2016 ծննդյան տարեթիվը)[41][42]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվական հունիսի 30-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Սուպերգավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յարո 2004 6 1 0 0 0 0 0 0 6 1
2005 13 2 0 0 0 0 0 0 13 2
Ընդհանուր 19 3 0 0 0 0 0 0 19 3
Ուդինեզե 2006/07 6 0 3 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 6 0 3 0 0 0 0 0 9 0
 Սիենա 2006/07 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 11 0 0 0 0 0 0 0 11 0
Ուդինեզե 2007/08 7 0 4 0 0 0 0 0 11 0
Ընդհանուր 13 0 7 0 0 0 0 0 20 0
Դինամո (Կիև) 2008/09 19 1 3 0 0 0 13 1 35 2
2009/10 26 1 3 0 1 0 6 0 36 1
2010/11 26 3 3 0 0 0 16 1 45 4
2011/12 6 0 0 0 1 0 4 0 11 0
Ընդհանուր 77 5 9 0 2 0 39 2 127 7
Ռուբին 2011/12 21 2 4 1 0 0 0 0 25 3
2012/13 25 6 0 0 1 0 10 0 36 6
2013/14 27 3 1 0 0 0 11 5 39 8
Ընդհանուր 73 11 5 1 1 0 21 5 100 17
ԲԿՄԱ (Մոսկվա) 2014/15 25 13 2 0 0 0 6 0 33 13
2015/16 25 3 3 0 0 0 7 0 35 3
2016/17 9 3 0 0 1 0 2 1 12 4
Ընդհանուր 59 19 5 0 1 0 15 1 80 20
Սպարտակ (Մոսկվա) 2018/19 4 0 1 0 0 0 2 0 7 0
Ընդհանուր 4 0 1 0 0 0 2 0 7 0
Ռոստով 2018/19 9 3 2 1 0 0 0 0 11 4
2019/20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 9 3 2 1 0 0 0 0 11 4
Ընդհանուր 271 41 31 2 4 0 75 8 381 51

Հավաքականում խմբագրել

2019 թվական հուլիսի 29-ի դրությամբ
Ֆինլանդիա
Տարի Խաղեր Գոլեր
2007 6 0
2008 8 0
2009 10 0
2010 8 1
2011 9 0
2012 6 1
2013 10 1
2014 8 2
2015 3 0
2016 5 0
Ընդհանուր 73 5

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. В 2013 году Романом Ерёменко интересовался мадридский «Атлетико»
  5. Со следующего сезона Роман Еременко будет считаться легионером
  6. Билялетдинов: Роман Еременко разорвал контракт с «Рубином»
  7. «Рубин»: трансфер футболиста Еременко в ЦСКА не осуществлен
  8. Роман Еременко: «За последние годы у меня не было ни одного реального предложения из Европы»
  9. Черчесов: хотел подписать Ерёменко, пока он не перешёл в ЦСКА
  10. Роман Еременко пополнил состав ПФК ЦСКА
  11. КОНТРАКТ ЕРЕМЕНКО С ЦСКА ПОДПИСАН ПО СХЕМЕ «3+1»
  12. Евгений Гинер: «ЦСКА предлагал за Ерёменко € 4 млн, а „Рубин“ хотел около € 10 млн»
  13. Алексей Сафонов: «Рубин» получит от ЦСКА за переход Ерёменко около € 4 млн"
  14. Гараев: «Рубин» получит компенсацию за Еременко
  15. «Роман Еременко выйдет в стартовом составе ПФК ЦСКА на матч с «Ростовом»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Роман Еременко назвал свой дебют в ПФК ЦСКА лучшим в своей карьере». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  17. Болельщики признали Еременко лучшим игроком ЦСКА в сентябре
  18. Ерёменко признан лучшим игроком ЦСКА в ноябре и декабре
  19. Болельщики ЦСКА признали Ерёменко лучшим игроком в марте
  20. Еременко признан лучшим игроком декабря в РФПЛ
  21. Роман Ерёменко признан самым ценным игроком чемпионата России в марте
  22. Еременко: «Мы хорошо отблагодарили за поддержку на дерби!»
  23. Ерёменко признан лучшим игроком сезона по версии РФПЛ, Ребров — «Рыцарь футбола»
  24. Болельщики ЦСКА признали Тошича лучшим игроком мая, Ерёменко — всего сезона
  25. Еременко признан лучшим игроком ЦСКА в июле-августе
  26. УЕФА отстранил Романа Еременко от футбольных матчей на месяц
  27. «Роман Еременко дисквалифицирован на два года». Советский Спорт. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. РОМАН БАБАЕВ: «ЦСКА НЕ ИМЕЕТ ПРЕДПОСЫЛОК К ПРОДЛЕНИЮ КОНТРАКТА С ЕРЕМЕНКО»
  29. ««Спартак» официально объявил о подписании контракта с хавбеком Еременко». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  30. Енисей — Спартак (2:3). Чемпионат России 2018-19. Протокол матча, Sportbox.ru (7 октября 2018)
  31. «Спартак расторг контракт с Романом Еременко».
  32. Роман Ерёменко — игрок «Ростова» Արխիվացված 2019-07-27 Wayback Machine FC-Rostov.ru (18.01.2019)
  33. Роман Ерёменко перешел в ФК Ростов // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 января 2019.(Ստուգված է 21 հունվարի 2019)
  34. Роман Еременко продлил контракт с "Ростовом". На 4 года Спорт-Экспресс (14.06.2019)
  35. «Рубин» рассчитывает на Романа Еременко — Новости футбола — Динамо (Киев)
  36. «Лига Европы — Статистика — uefa.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  37. Утверждён список 33 лучших игроков сезона в РФПЛ
  38. Роман Ерёменко признан MVP сезона-2014/15 в РФПЛ
  39. «У Романа Ерёменко родилась вторая дочь».
  40. «Второй ребенок родился в семье новичка ПФК ЦСКА Романа Ерёменко». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  41. «Роман Ерёменко в третий раз стал отцом!».
  42. «Роман Ерёменко назвал третьего ребенка Ромео». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել