Ռիֆորմինգ։ Կրեկինգը, որի ընթացքում բարձրամոլեկուլային ածխաջրածինները ճեղքվում և առաջացնում են ցածրամոլեկուլային ածխաջրածիններ, ռիֆորմինգի ժամանակ տեղի են ունենում ածխաջրածինների մոլեկուլների կառուցվածքային փոփոխություններ ածխաջրածնի։ Այս գործընթացում նավթի առաջնային վերամշակումից ստացված բենզինային և լիգրոինային թորամասերը բարձր ջերմաստիճանում և բարձր ճնշման տակ անցկացնում են կատալիզատորի վրայով։ Որպես այդպիսին օգտագործում են պլատին կամ մոլիբդենի(VI) օքսիդ։ Տեղի է ունենում հեքսանի և ավելի երկար շղթայով չճյուղավորված ածխաջրածինների ցիկլացում, այնուհետև արոմատացում. Նավթային արգասիքների կրեկինգը և հատկապես ռիֆորմինգը հնարավորություն են տալիս ստանալու բարձրորակ բենզին, որը չի պարունակում քառաէթիլկապար։ Այդպիսի բենզինը կոչվում է ոչ էթիլացված։ Վերոբերյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է քիմիական գիտության նվաճումներն ի սպաս դնել զանազան էկոլոգիական (գոյաբանական) խնդիրներ լուծելու համար։ Եվ այնուամենայնիվ, նավթամթերքներով աշխատող ներքին այրման բենզինային և դիզելային շարժիչները չեն բավարարում էկոլոգիական պահանջները։ Հեռանկարում դիտարկվում են երկու տեսակի շարժիչներ, դրանցից մեկում էներգիայի աղբյուրը էլեկտրական կուտակիչն է, մյուսում ջրածինը։