Պլեոնազմ (հին հունարեն՝ πλεονασμός «ավելորդ»), խոսքի շրջանառություն, որում տեղի է ունենում իմաստի որոշակի տարրի կրկնօրինակում, մի քանի լեզվական ձևերի առկայություն, որոնք արտահայտում են նույն իմաստը, խոսքի կամ տեքստի ավարտված հատվածի սահմաններում, ինչպես նաև` լեզվական արտահայտություն, որտեղ առկա է նման կրկնօրինակում։

«Պլեոնազմ» տերմինը եկել է անտիկ ոճաբանությունից և քերականությունից։ Հնագույն հեղինակները պլեոնազմին տարբեր գնահատականներ են տալիս։ Քվինթիլիանուսը, Դոնաթուսը, Դիոմեդեսը պլեոնազմը սահմանում են որպես ավելորդ բառերով խոսքի գերբեռնվածություն, հետևաբար` որպես ոճական թերություն։ Ընդհակառակը, Դիոնիսիոս Հալիկառնասցին այս ձևը սահմանում է որպես խոսքի` առաջին հայացքից ավելորդ, բայց իրականում դրան պարզություն, ուժ, ռիթմ, համոզչականություն, պաթոս տվող հարստացում բառերով, որն կիրառելի չէ լակոնիկ խոսքում։

Պլեոնազմին մոտ ոճական ձևերը նույնաբանություն են, մասամբ` շրջասություն։ Պլեոնազմ և նույնաբանություն տերմինների միջև կապը լեզվաբանները հասկանում են տարբեր ձևերով։ Ինչպես նույնաբանության դեպքում, պլեոնազմը կարող է բնութագրվել նույն (կամ նույն արմատային) բառերի կրկնությամբ, բայց ի տարբերություն դրան, կրկնօրինակումը պայմանավորված է ոչ թե անգրագիտությամբ, այլ` իմաստային անհրաժեշտությամբ կամ ոճական հնարքով։ Պլեոնազմը լեզվաբանական տերմին է[1], նույնաբանությունը և՛ լեզվաբանական է, և՛ տրամաբանական (չնայած տրամաբանության մեջ այս բառը գործածվում է բոլորովին այլ իմաստով)։

Գործառույթներ խմբագրել

Որոշ դեպքերում պլեոնազմը դիտավորյալ օգտագործվում է արտասանության ազդեցությունը հուզականորեն բարձրացնելու կամ կատակերգական ազդեցություն ստեղծելու համար (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում)։ Բանահյուսության և պոեզիայի մեջ պլեոնազմը նպաստում է խոսքի մեղեդայնությանը, դրա հուզական գունավորմանը և պատկերազարդման ստեղծմանը («ուղի-ուղի», «բևեռ-դաշտ»)։ Այնուամենայնիվ, ավելի հաճախ դա թերություն է և օգտագործվում է անգիտակցաբար[2]։

Տեսակներ խմբագրել

Տարբերակվում են շարահյուսական և իմաստաբանական պլեոնազմեր։

Շարահյուսական պլեոնազմը խոսքի սպասարկող մասերի չափազանց մեծ սպառման արդյունք է[3]. օրինակ` «Նա ինձ ասաց այն մասին, թե ինչ է պետք մեկ այլ աշխատանքի համար» («այն մասին»-ը կարելի է բաց թողնել` առանց իմաստը կորցնելու) կամ «Գիտեմ, որ կգա» («որ» շաղկապը պարտադիր չէ համատեղել «Ես գիտեմ» արտահայտության հետ)։ Երկու նախադասություններն էլ քերականորեն ճիշտ են, բայց «այդ մասին» և «որ» բառերը այս դեպքում համարվում են պլեոնաստիկա։

Իմաստային պլեոնազմն ավելի շատ ոճի և քերականության օգտագործման խնդիր է։ Լեզվաբանները դա հաճախ անվանում են խոսքի ավելորդություն՝ տեսական լեզվաբանության մեջ առավել կարևոր ֆենոմենտը սինտակտիկ պլեոնազմի հետ շփոթելուց խուսափելու համար։ Այն կարող է նաև ունենալ տարբեր ձևեր։ Իմաստային պլեոնազմի շատ դեպքերում բառի` պլեոնաստիկական կարգավիճակը կախված է համատեքստից։ Ի տարբերություն իմաստային պլեոնազմի, օքսիմորոնը ձևավորվում է իմաստով հակառակ երկու բառերի համատեղմամբ։

Որպես շարահյուսական պլեոնազի առանձին տեսակներ առանձնացնում են պերիսոլոգիան (կամ հոմանիշ կրկնությունը) և բազմախոսությունը[3]։ Պերիսոլոգիայում մեկ բառի իմաստային արժեքը ներառում է մյուսի կազմի մեջ, օրինակ.

  • «Մենք բարձրացանք վերև աստիճաններով»,
  • «Յուրաքանչյուր հաճախորդ ստանում է անվճար նվեր»,
  • «Այլ այլընտրանք չկա»։

Բառաբանությամբ նախադասությունները կամ արտահայտությունները ներառում են բառեր, որոնք չեն ավելացնում ընդհանուր իմաստային բեռը, օրինակ.

  • «Նա քայլեց դեպի տուն»։

Բացի այդ, ավելորդությունը թաքնված է արտահայտություններում, որոնց մեջ հապավումներ կան`«Էլեկտրահաղորդման օդային գծեր (TRK)» (էլեկտրական գիծ),«Միավորների միջազգային համակարգ ՄՀ»(միջազգային համակարգ),«CD-սկավառակ» (Compact Disc), VIP-մարդ (շատ կաևոր անձ), «ՏՏ տեխնոլոգիաներ» (տեղեկատվական տեխնոլոգիա)։

Երբեմն խմբագիրներն ու քերականական ոճաբաններն անվանում են բառախոսություն, որը կոչվում է նաև «լոգորեա», «պլեոնազմ» («արական սեռի տվյալ անձը նախկինում գիտակցաբար իրականացնում էր քայլարշավի գործընթացը նորմալ արագությամբ դեպի տվյալ անձի մշտական բնակության վայրը ներկայացնող օբյեկտ»)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Плеоназм // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РА]: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-X
  • Плеоназм // Словарь литературоведческих терминов / Ред.-сост.: Л. И. Тимофеев и С. В. Тураев. — М.: «Просвещение», 1974. — С. 270. — 509 с. — 300 000 экз.
  • Голуб И. Б. Основы красноречия. — М., 2000. — С. 17—18.
  • Виноградов В. А. Плеоназм. Редупликация. Тавтология // Лингвистический энциклопедический словарь. — М., 1990.
  • Дюбуа Ж. и др. Общая риторика. — М., 1986.
  • Лебедева Л. Плеоназм // Русский язык: Энциклопедия. — М., 1979.
  • Ляховецкая О. Я. Виды плеонастических выражений в разноструктурных языках // Семантические процессы и их проявление в языках разного типа. — Саратов, 1985.