Չերվի եղբայրներ (ֆիլմ)
«Չերվի յոթ եղբայները» (իտալ.՝ I sette fratelli Cervi), ռեժիսոր Ջաննի Պուչչինիի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1968 թվականին։ Ժապավենը ներկայացնում է իտալացի հակաֆաշիստ Չերվի եղբայրների պատմությունը[2]։ Ռեժիսոր Պուչչինին մահացել է ֆիլմի արտադրության ավարտից մի քանի ամիս անց[3], իսկ ֆիլմը երկար ժամանակ արգելվել է իտալական գրաքննության կողմից[3]։ Գլխավոր դերակատար Ջան Մարիա Վոլոնտեն արժանացել է մրցանակի Ավելլինոյի կինոփառատոնում, ինչպես նաև իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն դերասան։
Չերվի եղբայրներ իտալ.՝ I sette fratelli Cervi | |
---|---|
Երկիր | Իտալիա |
Ժանր | դրամա |
Հիմք | I miei sette figli? |
Թվական | 1968 |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ջաննի Պուչինի |
Սցենարի հեղինակ | Ջաննի Պուչինի և Չեզարե Ձավատինի |
Դերակատարներ | Ջան Մարիա Վոլոնտե, Դոն Բակի, Ռիկկարդո Կուչոլլա, Կառլա Գրավինա, Սերժ Ռեջիանի, Lisa Gastoni?, Օլեգ Ժակով, Անդրեա Չեկի, Դուիլիո դել Պրետե, Gabriella Pallotta?, Marco Mariani?, Gino Lavagetto?, Էլզա Ալբանի, Renzo Montagnani?, Բենջամին Լեվ[1], Մասիմո Ֆոսկի[1] և Ruggero Miti?[1] |
Օպերատոր | Mario Montuori? |
Երաժշտություն | Կառլո Ռուստիկելլի |
Տևողություն | 105 րոպե |
I sette fratelli Cervi Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին և 1940-ական թվականների առաջին կեսին։ Չերվի եղբայրները սվորական գյուղացիներ են, սակայն աչքի են ընկնում նորը ճանաչելու, ճշմարտության ու արդարության հասնելու ձգտումով։ Նրանք քննադատաբար են վերաբերվում ֆաշիստական ռեժիմին, ինչի արդյունքում հայտնվում են կոմունիստական ընդհատակում։ Հատկապես ակտիվ դիրքորոշում ունի Ալդո Չերվին, որը ծանոթանում է դերասանուհի Լուչիա Սարցիի հետ, որը հանդես է գալիս որպես կապող օղակ եղբայրների ու հակաֆաշիստական միավորման ղեկավարության միջև։ Սկզբում նրանք կատարում են տարբեր պրոպագանդայի հետ կապված առաջադրանքներ․ տպագրում են թռուցիկներ, դրանք ուղարկում քաղաք և տարածում։ Աստիճանաբար Ալդոն զբաղեցնում է ավելի ծայրահեղական դիրքորոշում՝ պահանջելով ավելի ակտիվ գործողություններ, ինչը հատկապես ակտուալ է դառնում Իտալիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալուց հետո։
Դերերում
խմբագրել- Ջան Մարիա Վոլոնտե – Ալդո Չերվի
- Լիզա Գաստոնի – Լուչիա Սարցի
- Կարլա Գրավինա – Վերինա
- Ռիկարդո Կուչչոլլա – Ջելինդո Չերվի
- Ռուջերո Միտի – Օվիդիո Չերվի
- Բենյամին Լև – Էտտորե Չերվի
- Դոն Բակի – Ագոստինո Չերվի
- Գաբրիելա Պալլոտա – Իրնես, Ագոստինոյի կինը
- Ջինո Լավաջետտո – Անտենորե Չերվի
- Ռոսելլա Բերգամոնտի – Անտենորեի կինը
- Ռենցո Մոնտանյանի – Ֆերդինանդո Չերվի
- Էլզա Ալբանի – Ջենովեֆֆա Կոկոնի Չերվի, եղբայրների մայրը
- Օլեգ Ժակով – Ալչիդե Չերվի, եղբայրների հայրը
- Սերժ Ռեջանի – Ֆերարի
- Դուիլիո դել Պրետե – Դանտե Կաստելուչչի
- Մասսիմո Ֆոսկի – դոն Պասկինո Բորգի
- Անդրեա Չոկկի – կոմունիստական կուսակցության անդամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Gino Moliterno (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press, 2009. ISBN 0810870592.
- ↑ 3,0 3,1 Laura Morandini; Luisa Morandini; Morando Morandini. Il Morandini 2011. Zanichelli, 2010. ISBN 8808127052.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Չերվի եղբայրներ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չերվի եղբայրներ (ֆիլմ)» հոդվածին։ |