Ուրախ բաժակակիցը (նկար)

Ֆրանս Հալսի նկար

«Ուրախ բաժակակիցը» (հոլ.՝ De vrolijke drinker), հոլանդացի նկարիչ, հոլանդական արվեստի ներկայացուցիչ, դիմանկարի ժանրի վարպետ Ֆրանս Հալսի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1627-1628 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 81 × 66,5 սմ։ Այսօր «Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի Պետական թանգարանում։

Ուրախ բաժակակիցը
տեսակգեղանկար
նկարիչՖրանս Հալս[1]
տարի1620
բարձրություն81 սանտիմետր[1]
լայնություն66,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՀաառլեմ[2][3]
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ժանրժանրային նկարչություն
նյութկտավ[4] և յուղաներկ[4]
գտնվում էGallery of Honour?[5]
հավաքածուՊետական թանգարան
սեփականատերQ125477148?
https://www.wga.hu/html/h/hals/frans/03-1630/30drink.html կայք
Ծանոթագրություններ
 The Merry Drinker by Frans Hals Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության մեջ պատկերված է պճնամոլաբար հանդերձավորված երջանիկ մի տղամարդ։ Վերջինս դիտում է հանդիսատեսին և նրանց է առաջարկում ահյակ ձեռքի գավաթը, իսկ աջ ձեռքով ողջունելու ժեստ է կատարում։

Մեկնաբանություն խմբագրել

Տասնիններորդ դարի սկզբին նկարում պատկերված տղամարդուն համարում էին հառլեմցի կապիտան Ռիպերդին[6]։ Սակայն, ըստ ամենայնի, նկարը ստեղծվել է որպես այլաբանություն[7][8]։ Հնարավոր է, որ այն քաղաքական ենթատեքստ նույնպես պարունակում է։ Նիդերլանդական Մորից Օրանսկու մեդալը, որով զարդարված է տղամարդու հանդերանքը, խորհրդանշում է այն փաստը, որ ցանկանում էին հանրապետությունը վերածել միապետության[7]։

Ոճ խմբագրել

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության գլխավոր հերոսի՝ պճնամոլ տղամարդու հագուստը, որը կատարված է ոսկեգույն երանգավորումով, բնորոշ է 1630-ական թվականների Ֆրանս Հալսի արվեստին[9]։ Խոշոր վրձնահարվածները, ըստ մի շարք հետազոտողների, ենթադրում են իմպրեսիոնիզմի տարրերի պարունակությունը[10][11]։

Քննադատություն խմբագրել

Ամստերդամի Պետական թանգարանի առաջին տնօերենը՝ Կորնելիսը Ապստոլը «Ուրախ բաժակակիցը» կտավը համարել է «Ֆրանս Հալսի լավագույն ստեղծագործություններից մեկը» (հոլ.՝ een uitmuntend staal van dien beroemden schilder), սակայն այն գնահատել է ընդամենը 600 գուլդեն[12]։

«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը մի քանի անգամ հիշատակվել է արվեստի զանազան ուղղություններում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kunst-Epochen, Band 8, Barock. Von Sabine Burbaum, Philipp Reclam jun. Stuttgart 2003.
  • Hugh Honour - John Fleming, Weltgeschichte der Kunst, deutsche Ausgabe Prestel-Verlag München 1985.
  • Hermann Bauer, Barock in den Niederlanden. Die Malerei der Niederlande im 17. Jahrhundert. In: Malerei des Barock, hrsg. von Ingo F. Walther, Benedikt Taschen-Verlag 1997.
  • Kunst: die Geschichte ihrer Funktionen/hrsg. von Werner Busch und Peter Schmoock.- Weinheim, Berlin, 1987

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախ բաժակակիցը (նկար)» հոդվածին։