Ուլյան Փիրումով
Ուլյան Հայկի Փիրումով (հոկտեմբերի 26, 1931, Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 24, 2015[1], Մոսկվա, Ռուսաստան), գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1976)։ ՌԳԱ թղթակից անդամ (1997)[3]։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1989)։
Ուլյան Փիրումով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1931 Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 24, 2015[1] (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ուլյան Փիրումովը ծնվել է 1931 թվականին Մոսկվայում։ 1949 թվականին ավարտել է Մոսկվայի № 276 դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկատեխնիկական ֆակուլտետը, միաժամանակ` Մոսկվայի ֆիզիկատեխնիական ինստիտուտ, որն ավարտել է 1955 թվականին։ 1955-1976 թվականներին աշխատել է Ջերմային շարժընթացների գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես ինժեներ, ապա` ավագ ինժեներ, բաժանմունքի պետ, 1976 թվականից` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հաշվողական մաթեմատիկայի և ծրագրավորման ամբիոնի վարիչ[4][5]։
1960 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1969 թվականին՝ դոկտորական, 1976 թվականին Փիրումովին շնորհվել է պրոֆեսորի կոչում, 1997 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ «մեխանիկա և մեքենաշինություն» մասնագիտությամբ։
Աշխատանքները վերաբերում են գազադինամիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի խնդիրներում հաշվողական մաթեմատիկայի կիրառմանը, բարդ համակարգերի նմանարկային մոդելամորման կիրառական ծրագրերի փաթեթների ստեղծմանը, հրթիռային ծայրափողակների տեսության հակադարձ խնդիրների լուծման եղանակների մշակմանը, օդային ավազանը թունավոր բաղադրամասերով աղտոտումից պաշտպանման հարցերին։
Մահ խմբագրել
Մահացել է 2015 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։
Պարգևներ, մրցանակներ խմբագրել
- ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1979, 1987)
- Ն. Ե. Ժուկովսկու անվան մրցանակակիր (1964)
- ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (1996)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14627
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ «Пирумов Ульян Гайкович. | ИС АРАН». isaran.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Пирумов Ульян Гайкович - 8 факультет МАИ». mai8.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005