Շերբրուկ փողոց (ֆր.՝ rue Sherbrooke), 31,3 կիլոմետր երկարությամբ գլխավոր պողոտա, Մոնրեալի կղզու երկրորդ ամենամեծ փողոցը։ Փողոցը սկսվում է Մոնրեալի արևմուտքից և ավարտվում է Պուանտ օ Թխեմբլեի կղզու ծայրում` հատելով Գուին բուլվարը և միանալով Նոտր Դամ փողոցին։ Քավենդիշ բուլվարի արևելյան մասում այս ճանապարհը կազմում է Քվեբեկ 138 փողոցի մաս։

Շերբրուկ
ֆր.՝ rue Sherbrooke
Երկիր Կանադա
Գտնվում էՄոնրեալ, Montréal-Est?, Վեսթմաունթ և Montreal West?
Անվանվել էՋոն Կոուպ Շերբրուկ[1]

Փողոցը բաժանված է երկու մասի։ Շերբրուկ փողոցի արևելյան մասը գտնվում է Սենտ Լորան բուլվարում, իսկ Շերբրուկ փողոցի արևմտյան մասը` արևմուտքում։ Արևմտյան հատվածում են գտնվում բազմաթիվ պատմական կառույցներ[2][3]։

Շերբրուկ փողոցի արևելյան մասն անցնում է Մոնտ Ռոյալ սարահարթի եզրով (և' վարչական, և' տեղագրական) Côte à Baron հայտնի բարձունքի գագաթին և հյուսիսում շարունակվում Մոնրեալի բուսաբանական այգու և Մեզոնով այգու միջով և հարավում` Օլիմպիական զբոսայգու։ Փողոցն անվանվել է 1816-1818 թվականներին Բրիտանական Հյուսաիսային Ամերիկայի գեներալ նահանգապետ Ջոն Կոուպ Շերբրուկի պատվին[4]։

Պատմություն խմբագրել

1817 թվականին Շերբրուկ փողոցը ի սկզբանե բաղկացած էր երկու հատվածից` Bleury փողոցից դեպի Սանգինեթ փողոց։ Այդ ժամանակաշրջանում քաղաքի կենտրոնական մասից հարաբերական հեռավորությունը դժվարացնում էր արդյունաբերության կամ գործարանների ստեղծումը։ Շատ հիվանդանոցներ և ուսումնական հաստատություններ փողոցում տեղակայվեցին 19-րդ դարում, ինչպիսիք են` ՄաքԳիլի համալսարանը, Jacques-Cartier նորմալ դպրոցը, Մոնտ Սեն Լուի քոլեջը, Bon Pasteur մենաստանը։

Քսաներորդ դարի սկզբից մինչև 1930-ական թվականներ Շերբուկ փողոցը եղել է Մոնրեալի ամենահեղինակավոր փողոցը։ 1912 թվականին փողոցի արևմտյան հատվածում է տեղակայվել Մոնրեալի գեղարվեստի թանգարանը։ Հետագայում քաղաքի կենտրոնի ընդարձակման հետ մեկտեղ նոր ՈՒեսթմաունթ հատվածում շքեղ նոր տներ կառուցվեցին դեպի արևմուտք։

19-րդ դարի սկզբում Շերբրուկի փողոցը երկարեց դեպի արևելք Մոնրեալի քաղաքային զարգացման հետ զուգընթաց։ Այն բազում հաստատությունների և զբոսայգիների ստեղծման կենտրոնն էր` Լա Ֆոնտան զբոսայգի, Նոտր Դամ հիվանդանոց, Մեզոնով այգի, Մոնրեալի բուսաբանական այգի և Օլիմպիական մարզադաշտը։

1976 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ փողոցը պետք է լիներ 8 կմ երկարությամբ Corridart արվեստի ցուցահանդեսի անցկացման վայրը։ Այնուամենայնիվ, վիճահարույց որոշման մեջ նախկին քաղաքապետ Ժան Դրափյոն խաղերի մեկնարկից երկու օր առաջ չեղարկեց ցուցադրությունը[5]։

Տեսարժան վայրեր խմբագրել

արևելքում`

  • Դուֆրեն ամրոց
  • Օլիմպիական մարզադաշտ
  • Մոնրեալի բուսաբանական այգի
  • Montreal Biodome.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Banque de noms de lieux du Québec (ֆր.)
  2. Dutton, Nancy (2008). «Maison Alcan». A Guidebook to Contemporary Architecture in Montreal. Douglas & Mcintyre. էջեր 26–27. ISBN 978-1553653462.
  3. Drouin, Martin. Le Combat du Patrimoine à Montréal, 1973-2003 (French). Presses de l'Université du Québec. էջեր 225–26.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Larsen, Wayne (2007 թ․ հունվարի 29). «A celebration of Sherbrooke Street». Westmount Examiner. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
  5. Melvin Charney interview, canadianart.ca, January 21, 2002. Արխիվացված Փետրվար 13, 2012 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել