Նադյա Բյորլին

ամերիկացի դերասանուհի

Նադյա Բյորլին (անգլ.՝ Nadia Bjorlin, օգոստոսի 2, 1980(1980-08-02), Նյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի շվեդո-իրանական ծագմամբ։

Նադյա Բյորլին
Ծնվել էօգոստոսի 2, 1980(1980-08-02) (43 տարեկան)
ԾննդավայրՆյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
ԿրթությունՊրոֆեսիոնալ երեխաների դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ուլֆ Բյորլին
nadia-bjorlin.com

Կարիերա խմբագրել

Բյորլինն առավել հայտնի է դարձել շնորհիվ «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում իր մարմնավորած դերի[1]։ Նա սկսել է խաղալ այդ դերում դեռևս 1999 թվականից։ Նա թողեց իր սերիալային կարիերան 2003 թվականին, որպեսզի սկսի երգչային կարիերա։ Սակայն անհաջողության մատնվելով, մի քանի ամիս անց նա նորից վերադարձավ հեռուստաեթեր։ Նա միևնույն հեռուստասերիալից երկրորդ անգամ հեռացավ 2005 թվականին՝ «Սեքս, սեր և գաղտնիքներ» հեռուստասերիալում դեր ստանալու պատճառով։ Սակայն վերջինս ավարտվեց առաջին եթերաշրջանից անմիջապես հետո։ 2007 թվականին Բյորլինը խաղաց «Արագության մոլուցք» ֆիլմում գլխավոր դերը, իսկ նույն տարվա նոյեմբերի 29-ին վերադարձավ հեռուստասերիալային ոլորտ, որտեղ մնաց մինչև 2011 թվականի սեպտեմբեր[1]։ Սերիալներից դուրս հերթական անհաջողությունը կրելով, 2012 թվականի վերջին նա հերթական պայմանագիրը կնքեց շոուում հանդես գալու համար և վերադարձավ հեռուստաեթեր արդեն 2013 թվականի հունվարի 4-ին[2]։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի մայիսի 15-ին Նադյան ամուսնացել է Գրանտ Թարնբալի հետ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Nadia Bjorlin - Biography». BuddyTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  2. Michael Logan (21 августа 2012). «Exclusive: Nadia Bjorlin Returns to Days of Our Lives». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  3. Nadia Bjorlin Getting Married Today. Farah Fath, Too!

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադյա Բյորլին» հոդվածին։