Մեդիսոն շրջանի կամուրջները

«Մեդիսոն շրջանի կամուրջները» (անգլ.՝ The Bridges of Madison County, 1995), Քլինթ Իսթվուդի կինոնկարը, որի հիմքում Ռոբերտ Ջեյմս Ուոլերի համանուն վեպն է[10]։ Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար անվանակարգում (Մերիլ Սթրիփ), երկու «Ոսկե գլոբուսի»՝ լավագույն ֆիլմ և կնոջ լավագույն դերակատարում անվանակարգերում։ Կինոֆիլմը AFI-ի վարկածով հարյուրամյակի ամերիկյան ամենակրքոտ ֆիլմերի հարյուրակի 90-րդ տեղում է։

Մեդիսոն շրջանի կամուրջները
անգլ.՝ The Bridges of Madison County
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆլեշբեք ֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքՄեդիսոն շրջանի կամուրջները
Թվական1995 և սեպտեմբերի 28, 1995[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ[2][3][5][…]
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ և Քեթլին Քենեդի
Սցենարի հեղինակՌիչարդ ԼաԳրավենեզե և Ռոբերտ Ջեյմս Ուոլլեր
ԴերակատարներՔլինթ Իսթվուդ[2][3][6][…], Մերիլ Սթրիփ[2][6][7][…], Դեբրա Մոնք[6][8], Ջիմ Հեյնի[2][6][8], Ֆիլիս Լայոնս[6][8], Էննի Քոռլի[9] և Քայլ Իսթվուդ[9]
ՕպերատորՋեք Գրին
ԵրաժշտությունԼենի Նայհաուս
ՄոնտաժԺոել Քոքս
Պատմվածքի վայրԱյովա
ԿինոընկերությունWarner Bros., Malpaso Productions, Amblin Entertainment և Warner Bros. Pictures
Տևողություն134 րոպե

ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի հունիսի 2-ին՝ մեկ շաբաթում հավաքելով $10,519,257 գումար[11]։ Ֆիլմի համաշխարհային շահույթը կազմել է $182 դոլար[12]։

Դիպաշար խմբագրել

1987 թվականին քույր ու եղբայր Քերոլայնը և Մայքլը (Էննի Քորլի, Վիկտոր Սլիզակ) հավաքում են նոր մահացած մոր՝ Ֆրանչեսկա Ջոնսոնի (Մերիլ Սթրիփ) թղթերը, Մեդիսոն շրջան, Այովա նահանգ։ Թղթերի մեջ նրանք գտնում են օրագիր, որում պատմվում է դեպքերի մասին, որոնք տեղի էին ունեցել 1965 թվականին՝ 4 օրերի ընթացքում, և գործողությունները տեղափոխվում են այդ օրեր։

Ֆրանչեսկան իտալուհի է, պատերազմից անմիջապես հետո ամուսնացել է ամերիկյան բանակի զինվոր Ռիչարդ Ջոնսոնի (Ջիմ Հեյնի) հետ։ Նրանք երկու երեխա ունեն, և ընտանիքը բոլոր առումներով համարվում է բարեկեցիկ։ Ռիչարդը երեխաների հետ մեկնում է Չիկագո՝ գյուղատնտեսական ցուցադրություն, իսկ տանը միայնակ մնացած Ֆրանչեսկայի մոտ իր ավտոմեքենան կայանում է լուսանկարիչ Ռոբերտ Քինքեյդը (Քլինթ Իսթվուդ), որը «National Geographic»-ի պատվերով եկել էր Մեդիսոն շրջանի ծածկված փայտե կամուրջների լուսանկարչական շարք պատրաստելու։ Նա հարցնում է ճանապարհը, իսկ Ֆրանչեսկան, հասկանալով, որ չի կարող նրան բացատրել, նրան հասցնում է կամրջի մոտ։

Նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվում, և չորրորդ օրվա վերջում Ռոբերտն առաջարկում է Ֆրանչեսկային հեռանալ իր հետ։ Չնայած այն բանին, որ Ֆրանչեսկան տանել չէր կարողանում Ամերիկայի գավառական շրջապատը, նա հրաժարվում է, որ դժվարություններ չառաջացնի (չսիրած) ամուսնու և երեխաների համար։ Ֆիլմի վերջին տեսարաններից մեկում, արդեն երեխաների գալուց հետո, Ֆրանչեսկան ամուսնու հետ գնում է լցակայան և կարճ ժամանակով հայտնվում է Ռոբերտի մեքենայի հետևում։ Ֆրանչեսկան ի վիճակի չի լինում զսպել արցունքները, բայց ձևացնում է, թե ոչինչ չի կատարվել։ Չնայած Ֆրանչեսկան ստիպված է լինում թաքցնել կատարածը ընտանիքից և հարևաններից, բայց այդ չորս օրերը փոխում են նրա հայացքները կյանքի հանդեպ։

Զուգահեռ կատարվում է Մայքլի և Քերոլայնի հայացքների փոփոխություն։ Սկզբում նրանք չենք կարողանում հավատալ, որ օրագրում գրվածը ճշմարտություն է, բայց աստիճանաբար սկսում են հասկանալ իրենց մորը։ Նամակն ամբողջությամբ ընթերցելուց հետո Մայքլը զանգում է կնոջը և փորձում է վերականգնել ընտանեկան հանգստությունը հերթական ընտանեկան վեճից հետո։ Քերոլայնը ևս զանգում է իր ամուսնուն լուրջ զրույցի համար։ Ժապավենի վերջում Մայքլը և Քերոլայնը, մոր ցանկությամբ, շաղ են տալիս նրա աճյունափոշին Ռոուզմեն կամրջից, որտեղ Ֆրանչեսկան և Ռոբերտը անցկացրել էին իրենց կյանքի լավագույն օրերը։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Քլինթ Իսթվուդ Ռոբերտ Քինքեյդ Ռոբերտ Քինքեյդ
Մերիլ Սթրիփ Ֆրանչեսկա Ջոնսոն Ֆրանչեսկա Ջոնսոն
Վիկտոր Սլիզակ Մայքլ Ջոնսոն Մայքլ Ջոնսոն
Էննի Քորլի Քերոլայն Ջոնսոն Քերոլայն Ջոնսոն
Ջիմ Հեյնի Ռիչարդ Ջոնսոն Ռիչարդ Ջոնսոն

Առաջադրումներ խմբագրել

  • 1996՝ «Օսկար» կնոջ լավագույն դերակատարման համար (Մերիլ Սթրիփ)
  • 1996՝ «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դրամա ֆիլմ և կնոջ լավագույն դերակատարման համար դրամայում (Մերիլ Սթրիփ)
  • 1996՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա կնոջ լավագույն դերակատարման համար (Մերիլ Սթրիփ)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մեդիսոն շրջանում պահպանվել են վեց ծածկված փայտե կամուրջներ, դրանցից հինգը՝ Roseman Covered Bridge, Holliwell Covered Bridge, Cutler-Donahoe Bridge, Hogback Covered Bridge և Imes Covered Bridge, պահպանվել են 19-րդ դարից, վեցերորդը՝ Cedar Covered Bridge, 2004 թվականին այրվել է ու դրանից հետո փոխարինվել կրկնօրինակով։ Ֆիլմում առկա են երկու կամուրջ՝ Roseman, կամուրջ, որը փնտրում էր Ռոբերտը, երբ առաջին անգամ է կանգ է առնում Ֆրանչեսկայի տանը և ուր ուղեկցում է նա, ապա թողնում նամակը, և Holliwell՝ ուր նրանք միասին գնում են հաջորդող օրերից մեկի ընթացքում։ Երկու կամուրջներն էլ համեմատաբար հեռու են գտնվում Ուինթերսեթ քաղաքից, որը հնարավորություն է տալիս հերոսներին այնտեղ աննկատ մնալ։ Եթե Ռոբերտից պահանջվեր լուսանկարել utler-Donahoe Bridge կամ Cedar Covered Bridge, որոնք գտնվում էին հենց քաղաքում, նա այնտեղ չէր կարող տանել Ֆրանչեսկային։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.adorocinema.com/filmes/filme-12994/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=12994.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/es/film983192.html
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://www.imdb.com/title/tt0112579/
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.imdb.com/title/tt0112579/fullcredits
  7. http://www.metacritic.com/movie/the-bridges-of-madison-county
  8. 8,0 8,1 8,2 http://bbfc.co.uk/releases/bridges-madison-county
  9. 9,0 9,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. Variety film review; May 22, 1995.
  11. «Weekend Box Office Results for June 2-4, 1995». Box Office Mojo. Internet Movie Database. 1995 թ․ հունիսի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «The Bridges of Madison County (1995)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել