Քեթլին Քենեդի (անգլ.՝ Kathleen Kennedy, հունիսի 5, 1953(1953-06-05)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր[2]։ 1981 թվականին ամուսնու՝ Ֆրենկ Մարշալի և Սթիվեն Սփիլբերգի հետ միասին դարձել է «Amblin Entertainment»-ի հիմնադիրներից մեկը։ Հայտնի է «Այլմոլորակային» ֆիլմի և «Յուրայի ժամանակաշրջանի այգի» ֆիլմերի շարքի արտադրությամբ, ինչպես նաև որպես Lucasfilm-ի նախագահ։ ԱՄՆ-ում դրամարկղային հավաքների տեսանկյունից Քենեդին ամենահաջող պրոդյուսերների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը (Սթիվեն Սփիլբերգից հետո)։ 2018 թվականի մարտի տվյալներով այն ֆիլմերը, որոնց վրա նա աշխատել է, ընդհանուր առմամբ հավաքել են 7,5 միլիարդ ԱՄՆ դոլար[3]։

Քեթլին Քենեդի
Ծննդյան թիվ՝հունիսի 5, 1953(1953-06-05)[1] (70 տարեկան)
Ծննդավայր՝Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և մոնտաժող
Պարգևներ՝
IMDb։ID 0005086

Վաղ տարիներ խմբագրել

Քեթլին Քենեդին ծնվել է 1953 թվականի հունիսի 5-ին Բերքլիում՝ դերասանուհի Դիոն Մարիի («Դեդե») և փաստաբան ու դատավոր Դոնալդ Ռ․ Քենեդիի ընտանիքում։ 1971 թվականին ավարտել է Ռեդինգում գտնվող Շաստի միջնակարգ դպրոցը։ Կրթությունը շարունակել է Սան Դիեգոյի պետական համալսարանում, որն ավարտել է հեռահաղորդակցության և կինոյի ոլորտի մասնագիտացմամբ։ Ուսման վերջին տարում Քենեդին աշխատանք է ստացել Սան Դիեգոյի տեղական «KCST» հեռուստաալիքում, որտեղ զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ սկսած ստուդիայի օպերատորից մինչև «KCST»-ի լուրերի արտադրության համակարգող։ «KCST»-ում ավարտելով վարձու աշխատանքը՝ նա միևնույն հեռուստաալիքում ստեղծել է «You’re On» անունը կրող թոք-շոուն, որը վարել է չորս տարիների ընթացքում (մինչև Լոս Անջելես վերադառնալը)։ Հենց Լոս Անջելեսում է նա ստացել իր առաջին աշխատանքը կինոպրոդյուսերության ոլորտում, որը նրան է տրամադրել Ջոն Միլիուսը, որն այդ ժամանակ աշխատում էր Սփիլբերգի ֆիլմերից մեկի՝ «1941»-ի վրա։ Տիտրերում Քենեդին նշվել է որպես արտադրության օգնական (անգլ.՝ Production assistant

Պրոդյուսերի կարիերա խմբագրել

«1941» ֆիլմի արտադրության ժամանակ, որի սցենարիստը Ջոն Միլիուսն էր, Քեթլինի վրա ուշադրություն է դարձրել Սթիվեն Սփիլբերգը։ Սփիլբերգը Քենեդիին վարձել է որպես քարտուղարուհի, բայց նրանք երկուսն էլ գիտեին, որ նա սարսափելի մեքենավարուհի է և աշխատել է միայն իր պրոդյուսերական գաղափարների շնորհիվ։ Շուտով Քեթլինը դարձել է Սփիլբերգի և Տոուբ Հուպերի նոր նախագծի՝ «Փոլթերգեյստ»-ի (1982) համապրոդյուսերը և ստացել իր առաջին ամբողջական պրոդյուսերական աշխատանքը «Այլմոլորակային» ֆիլմի վրա, որը դարձել է առաջիկա տասնամյակի ամենաշահութաբեր ֆիլմը։ Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմերի շարքի վրա կատարած աշխատանքի շնորհիվ, հատկապես «Ինդիանա Ջոնս։ Կորած տապանի որոնումները» (1981) ֆիլմից հետո, Քենեդին հայտնի է դարձել որպես Հոլիվուդի լավագույն պրոդյուսերներից մեկը։ Նա աշխատել է տարբեր նախագծերի վրա, սակայն պահպանել է գործնական հարաբերությունները Սփիլբերգի հետ և շուտով դարձել «Յուրայի ժամանակաշրջանի այգին» (1993) բլոկբաստերի և «Շինդլերի ցուցակը» պատմական դրամայի գործադիր պրոդյուսերը։ Այնուհետև նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Մարտին Սկորսեզեն, Ռոբերտ Զեմեկիսը, Բարի Լևինսոնը, Քլինթ Իսթվուդը և Դևիդ Ֆինչերը։

1981 թվականին Սթիվեն Սփիլբերգը, Քեթլին Քենեդին և նրա ապագա ամուսինը՝ Ֆրենկ Մարշալը, հիմնադրել են բավականին հաջողված «Amblin Entertainment» արտադրական ընկերությունը։ Քեթլինն իր վրա է վերցրել ընկերության կառավարման մեծ մասը և զբաղեցրել է տնօրենի պաշտոնը մինչև 1992 թվականը, երբ նրանք ամուսնու հետ որոշել են հիմնել սեփական կինոընկերությունը՝ «The Kennedy/Marshall Company»-ն։

Քեթլին Քենեդին մտնում է Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ղեկավարների խորհրդի կազմի մեջ։

1995 թվականին Քենեդին արժանացել է «Women in Film Crystal + Lucy Awards» մրցանակի, որը շնորհվում է անվանի կանանց, որոնք բարձրացրել են կանանց դերը ժամանցի ինդուստրիայում[4]։

2005 թվականին Քեթլին Քենեդին եղել է Սթիվեն Սփիլբերգի վերջին երկու՝ «Աշխարհների պատերազմ» և «Մյունխեն» ֆիլմերի գործադիր պրոդյուսերը։ Մարշալն ու Քենեդին եղել են Գիլբի ստուդիայի 2009 թվականին թողարկած «Պոնյո ձկնիկը ժայռին» և 2012 թվականին թողարկած «Արիետին՝ լիլիպուտների երկրից» մուլտֆիլմերի ամերիկյան տարբերակների պրոդյուսերները[5]։

2012 թվականին Քենեդին դարձել է «Lucasfilm Ltd.» կինոընկերության համանախագահը[6][7]՝ տեղ զբաղեցնելով Ջորջ Լուկասի կողքին, ում ավելի ուշ այդ պաշտոնում փոխարինել է Քեթլինի ամուսինը՝ Ֆրենկ Մարշալը։ 2012 թվականին Քեթլին Քենեդին ստացել է «Lucasfilm»-ի նախագահի պաշտոնը, այն բանից հետո, երբ «The Walt Dis ney Company» ընկերությունը ձեռք է բերել այն[8]։

2018 թվականի նոյեմբերին Քենեդին և Մարշալը դարձել են Իրվինգ Թալբերգի անվան մրցանակի դափնեկիրներ կինոարտադրության մեջ ունեցած նշանակալի պրոդյուսերական ներդրման համար[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981 Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս Raiders of the Lost Ark գործադիր պրոդյուսեր
1982 Պոլտերգեյթս Poltergeist պրոդյուսերի օգնական
1982 Այլմոլորակային E.T. The Extra-Terrestrial պրոդյուսեր
1983 Մթնշաղային գոտի Twilight Zone: The Movie պրոդյուսեր
1984 Գրեմլիններ Gremlins գործադիր պրոդյուսեր
1984 Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը Indiana Jones and the Temple of Doom պրոդյուսերի օգնական
1985 Երիտասարդ Շերլոկ Հոլմս Young Sherlock Holmes գործադիր պրոդյուսեր
1985 Հետ դեպի ապագա Back to the Future գործադիր պրոդյուսեր
1985 Հիմարները The Goonies գործադիր պրոդյուսեր
1985 Ֆանդանգո Fandango գործադիր պրոդյուսեր
1986 Ամերիկական պոչ An American Tail պրոդյուսեր
1987 Արևի կայսրություն Empire of the Sun պրոդյուսեր
1987 Ներքին տարածություն Innerspace գործադիր պրոդյուսեր
1988 Ով է դավել Ռոջեր ճագարին Who Framed Roger Rabbit գործադիր պրոդյուսեր
1989 Միշտ Always պրոդյուսեր
1989 Հետ դեպի ապագա 2 Back to the Future Part II գործադիր պրոդյուսեր
1989 Հայրիկ Dad գործադիր պրոդյուսեր
1990 Արախնոֆոբիա Arachnophobia պրոդյուսեր
1991 Ամերիկյան հեքիաթ 2․ Ֆեյվելը մեկնում է Արևմուտք An American Tail: Fievel Goes West գործադիր պրոդյուսեր
1991 Վախի հրվանդան Cape Fear գործադիր պրոդյուսեր
1993 Շինդլերի ցուցակը Schindler's List գործադիր պրոդյուսեր
1993 Մենք վերադարձել ենք. դինոզավրերի պատմությունը We’re Back! A Dinosaur’s Story գործադիր պրոդյուսեր
1993 Ողջերը Alive պրոդյուսեր
1995 Բալտո Balto գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Награды и номинации Кэтлин Кеннеди(անգլ.)
  3. Box Office Mojo — People Index
  4. Past Recipients Արխիվացված 2011-06-30 Wayback Machine(անգլ.)
  5. The Secret World of Arrietty | Disney Movies(անգլ.)
  6. Кэтлин Кеннеди станет со-председателем Lucasfilm
  7. «Кэтлин Кеннеди возглавит Lucasfilm — Variety Russia». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
  8. «Disney to Acquire Lucasfilm Ltd» (անգլերեն). Yahoo!. 2012 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Cicely Tyson, 93, Makes History as First Black Woman to Receive an Honorary Oscar
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթլին Քենեդի» հոդվածին։