Մարկ Մունիեսա

ֆուտբոլիստ

Մարկ Մունիեսա Մարտինես (իսպ.՝ Marc Muniesa Martínez, մարտի 27, 1992(1992-03-27)[1][2], Լորետ դե Մար), իսպանացի ֆուտբոլիստ, «Ժիրոնա» ակումբի պաշտպան։

Մարկ Մունիեսա
իսպ.՝ Marc Muniesa
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 27, 1992(1992-03-27)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Լորետ դե Մար
Հասակ 179 սմ
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ «Ժիրոնա»
Համար 20
Պատանեկան կարիերա
Իսպանիա Բարսելոնա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Իսպանիա Բարսելոնա 2 (0)
2009—2013  Իսպանիա Բարսելոնա Բ 81 (4)
2013—մ.հ. Անգլիա Սթոք Սիթի 57 (1)
2017—մ.հ.  Իսպանիա Ժիրոնա 0 (0)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 2 (0)
2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 10 (0)
2010—2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 9 (0)
2011—2014 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մարկ Մունիեսան խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Իսպանիայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2009 թվականի մայիսի 23-ին՝ «Օսասունա» ակումբի դեմ խաղում փոխարինելով բրազիլացի Սիլվինոյին։ Խաղն ավարտվել է «Օսասունայի» հաղթանակով 1:0 հաշվով[3]։ Պաշտպանների բացակայության պատճառով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մարկ Մունիեսային ընդգրկել է Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի դեմ եզրափակիչ խաղի հայտացուցակում (2-0), սակայն նա խաղին չի մասնակցել։

2013 թվականի հուլիսի սկզբին ձևակերպել է իր տեղափոխությունը «Սթոք Սիթի» ակումբ[4][5]։ 2015 թվականի օգոստոսի 6-ին ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի ամառ։

2017 թվականի օգոստոսին ֆուտբոլիստը մեկ տարվա վարձակալության պայմանագիր է կնքել իսպանական «Ժիրոնա» ակումբի հետ[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն - 2008/09
  • Իսպանիայի գավաթակիր - 2008/09
  • Իսպանիայի սուպերգավաթակիր - 2009, 2010
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող - 2008/09
  • ՈՒԵՖԱ սուպերգավաթակիր - 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Muniesa given Barcelona support after bittersweet debut; Goal.com, 24 May 2009
  4. «Stoke City sign Barcelona defender Marc Muniesa». BBC Sport. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  5. «City sign Spanish star». Stoke City F.C. 2013 թ․ հուլիսի 2. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  6. «"Жирона" арендовала Марка Муньесу». campeones.ua. 2017 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Մունիեսա» հոդվածին։