Ճռիկներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Ընտանիք Ուղղաթև միջատներ
Լատիներեն անվանում
Grylloidea



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ճռիկներ, (լատին․՝ Grylloidea), ուղղաթև միջատների կարգի վերնաընտանիք։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Մարմինը գլանաձև է, երբեմն՝ գնդաձև, բեղիկները՝ սովորաբար մարմնից երկար։ Որոշ տեսակների թևերը կարճացած են կամ անհետացած։ Արուները վերնաթևերի վրա ունեն ձայնարձակ ապարատ, որի օգնությամբ գիշերները «երգում են»։ Լսողական օրգաններն առջևի ոտքերի վրա են։ Էգերը սովորաբար ունեն նիզակաձև ձվադիր, ձվադրում են հողում կամ բույսերի ցողուններին։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ։ Ձմեռում են և՝ թրթուրները, և՝ հասունները։ Ստորգետնյա, գիշերային կենսակերպի միջատներ են, հանդիպում են ամենուր՝ դաշտերում, հողի ճեղքերում, քարերի տակ, տներում և այլն։ Ամենակեր են։ Գյուղատնտեսության մշակաբույսերին մեծ վնաս են պատճառում իշախառանչը և տափաստանային ճռիկը (Melanogryllus desertus)։ Վերջինս նախընտրում է առավել խոնավ, փխրուն հողով վայրերը, որտեղ հեշտությամբ ցերեկային ապաստան է գտնում թաքնվելու համար։ Վնասում է տարեկանին, ծխախոտին, կաղամբին, կարտոֆիլին, սոխին, խաղողի վազին։ Ուտում է բույսերի մատղաշ տերևները, բողբոջները և այլն։

Ձվադրում խմբագրել

Ձվադրում է հողի ճեղքերում՝ հունիսին։ 14-18 օր անց ձվերից դուրս եկած թրթուրները թաքնվում են քարերի, հողակոշտերի, տերևների տակ կամ ճեղքերում։ Ունի 5 հասակ, ձմեռում է թրթուրը՝ վերջին հասակում՝ քարերի, տերևների տակ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 2 հազար, Հայաստանում՝ 16 տեսակ։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռիկներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռիկներ» հոդվածին։