Հյուսիսային Եգեյան կղզիներ

Հյուսիսային Եգեյան կղզիներ (հուն․՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου), Հունաստանի Հանրապետության տասներեք պերիֆերիաներից մեկը։ ներառում է Եգեյան ծովի հյուսիսարևելյան մասում գտնվող հունական կղզիները։

Հյուսիսային Եգեյան կղզիներ
հուն․՝ Περιφέρεια Βορείου Αιγαίου
ԵրկիրՀունաստան Հունաստան
Մասն էAegean Islands?
Կարգավիճակպերիֆերիա
Մտնում էԵգեյան կղզիներ
ՎարչկենտրոնՄիտիլենե
Հիմնական լեզուՀունարեն
Բնակչություն (2011)199․231[1]
Տարածք3,835.91
ISO 3166-2 կոդGR-K
Անվանված էԵգեյան ծով
pvaigaiou.gov.gr(հուն.)

Հյուսիսային Եգեյան կղզիների մի մասը ունի ծովային սահման Թուրքիայի Հանրապետության հետ, իսկ մի քանի ցամաքային կտորներ սահմանակցում է Թուրքիային և համարվում է վիճելի տարածք։

Վարչական բաժանում խմբագրել

Հյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիան հիմնադրվել է 1987 թվականի վարչական բարեփոխումներից հետո՝ Հունաստանի թագավորության տարիներին։ 2010 թվականին հաստատված Կալիկրատիսի պլանի համաձայն այս պերիֆերիայի լիազորությունները և վերահսկողությունը մեծացավ։

Հյուսիսային Եգեյան կղզիների պերիֆերիայի ամենախոշոր քաղաքը, որը հանդիսանում է նաև երկրի վարչական կենտրոնը գտնվում է Հունաստանին պատկանող Լեսբոս կղզու վրա՝ Միտիլենե քաղաքը։

Մինչև Կալիկրատիսի բարեփոխումները, տարածաշրջանում կային երեք անջատ վարչական միավորներ՝ Սամոսի, Խիոսի և Լեսբոսի շրջաններ։

Հյուսիսային Եգեյան կղզիները ներառում է կղզիախումբ, կազմված 9 առանձին կղզիների։ Կղզիներն են՝ Խիոս, Պսարա, Օինուսես, Իկարիա, Կորսեոն, Լեմնոս, Աղյոս Եֆստրասիոս և Սամոս։

Տարածաշրջանի նահանգապետն է Քրիստինա Կալգիրուն, ով հաջորդել է Աթանասիո Գիակալիսին 2014 թվականի հոկտեմբերի 2-ին։


Խիոս կղզու համայնապատկեր


Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Եգեյան կղզիներ» հոդվածին։
 Հունաստանի վարչական բաժանում (պերիֆերիաներ) 

ԱտտիկաԿենտրոնական ՀունաստանԿենտրոնական ՄակեդոնիաԿրետեԱրևելյան Մակեդոնիա և ԹրակիաԷպիրուսՀոնիական կղզիներՀյուսիսային Եգեյան կղզիներՊելոպոնեսՀարավային Եգեյան կղզիներԹեսալիաԱրևմտյան ՀունաստանԱրևմտյան Մակեդոնիա