ՀԽՍՀ դրոշ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշ։ Ընդունվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդի հրամանով՝ 1952 թվականի դեկտեմբերի 17-ին։

Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշ
Տեսակազգային դրոշ
ԵրկիրՀԽՍՀ
Իրավասության տարածքՀայկական ԽՍՀ
Հարաբերություն1:2
Ընդունված է1952 թվականի դեկտեմբերի 17
Չեղյալ1990 թվականի օգոստոսի 24[1]
Գույներկարմիր, կապույտ և ոսկեգույն
Պատկերված էմուրճ և մանգաղ և Կարմիր աստղ

Նկարագրություն խմբագրել

Ըստ Հայաստանի սահմանադրության (1978) 167-րդ հոդվածի.

  Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյուն, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ։ Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով։ Էջի երկարության և լայնության հարաբերությունը 1:2 է:  

1981 թվականի ապրիլի 29-ին հաստատվեց դրույթ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշի մասին։ Այն մասնավորապես տալիս է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշի մանրամասն նկարագրությունը։

  «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական դրոշը իրենից ներկայացնում է կարմիր ուղղանկյունաձև պաստառ, որի կենտրոնական մասում ամբողջ երկարությամբ ձգվում է կապույտ գիծ։ Դրոշի վերևի ձախ մասում պատկերված է ոսկյա մանգաղ և մուրճ, իսկ նրանց վերևում գտնվում է կարմիր հնգաթև աստղ՝ ոսկեգույն երիզով։ Էջի երկարության և լայնության հարաբերությունը 1:2 է:

Մուրճը և մանգաղը տեղակայված են քառակուսու մեջ, որի մի կողմը հավասար է դրոշի լայնության 1/5-ի։ Մանգաղի սուր ծայրը ուղված է դեպի վեր, իսկ բռնակները՝ դեպի վար։ Մուրճի երկարությունը կազմում է քառանկյան անկյունագծի 3/4 մասը։ Հնգաթև աստղը 1/10 լայնության տրամագծով ներգծվում է շրջանագծի մեջ՝ շոշափելով քառանկյան վերին կողմի կենտորնին։ Աստղի, մանգաղի և մուրճի ուղղահայաց առանցքի հեռավորությունը բևեռից հավասար է դրոշի լայնության 1/4 մասի։ Դրոշի վերին եզրի հեռավորությունը աստղի կենտորնից կազմում է դրոշի լայնության 1/11 մասը։»

 

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել