Լուրջի վանք (վրաց.՝ ლურჯი მონასტერი), «Կապույտ վանք», Անդրեաս առաքյալի անունը կրող 12-րդ դարի վրացական ուղղափառ եկեղեցի Թբիլիսիի Վերե շրջանում։ Հայտնի պատմական լուրջի («կապույտ») անվանումն առաջացել է եկեղեցու կապույտ կղմինդրե տանիքի պատճառով։

Լուրջի վանք
վրաց.՝ ლურჯი მონასტერი
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Քարտեզ
Քարտեզ
 Blue Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վանքը գտնվում է Հին Թբիլիսի թաղամասում՝ Վերե զբոսայգում՝ Կուր գետի աջ ափին՝ Վերե գետի գետաբերանից ոչ շատ հեռու։ Լուրջի վանքի նախնական շենքը կառուցվել է 1180 թվականին Թամար թագուհու կառավարման ժամանակաշրջանում։ Այն կառուցված է խաչաձև գմբեթավոր նախագծով, գմբեթակիր սյուներով և աբսիդով։ Հարավային քանդակազարդ ճակատամասի միջնադարյան վրացերենով երկարաշունչ արձանագրությունը տեղեկացնում է Քարթլիի նախկին արքեպիսկոպոս հովանավոր Բասիլի մասին։

Եկեղեցին մեծ վնասներ է կրում և 17-րդ դարում վերականգնում է որպես եռաթև անվակունդ բազիլիկ` առանց գմբեթի։ 18-րդ դարում եկեղեցին եղել է Գաբաշվիլի ազնվական ընտանիքի ենթակայության տակ։ 1873 թվականին, երբ Վրաստանը գտնվում էր Ռուսական կայսրության ենթակայության ներքո, եկեղեցին վերակառուցվում է Ալեքսանդր Չիժովի նախագծով։ Ավելացվում են նոր աղյուսե պատեր, նոր կլոր գմբեթ` վրացական ճարտարապետական ֆորմաներով։ 1898-1901 թվականներին՝ Կովկասի փոխարքա Գոլիցինների օրոք, տիպիկ ռուսական ոճով Լուրջի վանքից հարավ կառուցվում է նոր Սուրբ Հովհաննես եկեղեցին[1][2]։

Խորհրդային իշխանության տարիներին Լուրջի վանքը օգտագործվել է որպես գործարան, պահեստ, Վրաստանի բժշկության թանգարան։ 1990 թվականին վանքը վերականգնվել է որպես վրաց ուղղափառ եկեղեցի և վերսկսվել են քրիստոնեական ծառայությունները։ 1995 թվականին հին գմբեթը փոխարինվել է վրացական ճարտարապետությանն առավել համահունչ նոր կոնաձև գմբեթով։ 12-րդ դարի կառույցից պահպանվել են միայն մեծ պատուհաններով աբսիդը, հարավային պատի ներքին հատվածը, արևմտյան և հյուսիսային ճակատի քարերի մի քանի շարք[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Blue Monastery». Government of Tbilisi. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 Tumanishvili, Dimitri; Vacheishvili, Nikoloz; Shavishvili, Maka; Chkhaidze, Mamuka (2010). Monuments of Georgia's Cultural Heritage (PDF). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. էջեր 23–25. ISBN 978-9941-0-2725-3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.