Թուրքական և իսլամական արվեստի թանգարան

Թուրքական և իսլամական արվեստների թանգարան (թուրքերեն՝ Türk ve İslam Eserleri Müzesi), թանգարան Թուրքիայի Ստամբուլ քաղաում։ Գտնվում է Սուլթանահմեդ հրապարակում՝ Իբրահիմ փաշայի պալատում[1]։

Թուրքական և իսլամական արվեստի թանգարան
Տեսակթանգարանի շենք, ազգային թանգարան և թանգարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՖաթիհ
Ղեկավարության նստավայրIbrahim Pasha Palace, Ստամբուլ, Թուրքիա
Հիմնադրվել է1914
Քարտեզ
Քարտեզ
Թանգարանի շենքը

Թանգարանը հիմնադրվել է 1914 թվականին։ Ի սկզբանե թանգարանը ուներ ուրիշ անվանում և գտնվում այլ վայրում։ Իր ներկայիս անվանումը թանգարանը ստացել է Հանրապետության հիմնադրումից հետո։ Իսկ արդեն Իբրահիմ փաշայի պալատի տեղափոխվել է 1938 թվականին։ Իբրահիմ փաշայի պալատը կառուցվել է 16-րդ դարում։ 1984 թվականին թանգարանը ստացել է Եվրոպայի Խորհրդի հատուկ մրցանակ, իսկ 1985 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ մրցանակ։

Թանգարանը ունի ավելի քան 40 000 ցուցանմուշ։ Դա կերամիկայի, արձանների, ապակե իրերի, փայտից, քարից և մետաղներից պատրաստված ցուցանմուշների հավաքածու է։ Այստեղ կարելի է գտնել նաև իրեր, որոնք պատկանել են օսմանյան սուլթաններին։ Այստեղ պահվում են նաև պատմական փաստաթղթեր և ոսկյա զարդանմուշներ։ Մեծ ճանաչում ունի թանգարանի գորգերի հավաքածուն։ Այստեղ հավաքված են գորգագործության լավագույն նմուշները։

Թանգարանը ունի յոթ բաժին՝

  1. Փայտից պատրաստված իրերի բաժին,
  2. Հախճապակու և ապակուց պատրաստված իրերի բաժին,
  3. Մետաղական իրերի բաժին,
  4. Ազգագրության բաժին,
  5. Քարից պատրաստված իրերի բաժին,
  6. Գորգերի բաժին,
  7. Մաքրագրության և գեղագրության բաժին։

Թանգարանը բաց է առավոտյան ժամը 9:30-ից մինչ 17:30 բոլոր օրերին, բացի երկուշաբթի օրից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «İstanbul - Turkish and Islamic Arts Museum». www.ktb.gov.tr. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական և իսլամական արվեստի թանգարան» հոդվածին։