Դատարկ կալորիաներ (անգլ.՝ junk food, բառացիորեն՝ թափոնային ուտելիք, աղբային ուտելիք), ցածր կենսաբանական արժեք և բարձր ճարպեր ու շաքար պարունակող կալորիական ուտելիքը բնորոշող արտահայտություն[1][2][3]։ Հասկացությունը հատնի է նաև որպես «ջանկ-ֆուդ» (անգլերեն junk food բառից) կամ «վնասակար ուտելիք», «անառողջ ուտելիք», «ծանր ուտելիք», «սուռոգատային ուտելիք»։

Եգիպտացորենի չիպսեր
Թվինքներ. ԱՄՆ-ում հայտնի փոքրիկ բիսկվիթային կարկանդակիկներ՝ բանանի կամ վանիլի կրեմով

Սովորաբար անառողջ սննդի մեջ ներառում են սնեքները (աղի պնդուկները, կարտոֆիլային չիպսերը), արագ սնունդը և քաղցր, գազավորված, ոչ ալկոհոլային տարատեսակ խմիչքներ (պեպսի-կոլա, Կոկա-Կոլա և այլն)։

«Թափոնային աղբ» անվանումն ի սկզբանե վերաբերում էր ոչ թե ուտելիքի որակին, այլ նրան, որ դրա զանգվածային օգտագործումն այդպիսի մթերքի վաճառքի վայրերում հանգեցնում էր տարածքի աղտոտման, ինչը տեղի էր ունենում կիրառված փաթեթավորման միջոցով։

«Դատարկ կալորիաներով» ուտելիքն արտադրվում է բազմակի ձևերով և գովազդվում է ագրեսիվ կերպով։ Այն տարածված է սպառողների շրջանում, քանի որ ունի վառ արտահայտված համ, այն անհրաժեշտ չէ պատրաստել և կարելի է ուտել ցանկացած իրավիճակում։

Այլ հետազոտողների կարծիքով՝ հենց հասկացությունը լիովին մարքետինգային է և չի արտահայտում ո՛չ ուտելիքի իրական արժեքը, ո՛չ նրա որևէ հատկանիշ՝ բացի հասանելիությունից։ Նրանց կարծիքով՝ արագ սննդի ռեստորանների միջոցով ուտեստի հասանելիությունն արդեն իսկ հանդիսանում է պատճառ՝ դրա՝ հիվանդությունների հետ ունեցած կապը հայտնաբերելու համար։ Մի կողմից, սպառողները քաղցը հագեցնում են էժանագին ուտելիքով՝ այդ կերպ վնաս հասցնելով իրենց առողջությանը, իսկ մյուս կողմից, արագ սննդի կետ այցելությունը հանդիսանում է սոցիալական յուրօրինակ նշագրում՝ բարձր ռիսկային գոտու բնակչության կոնկրետ խմբերն առանձնացնող, իսկ ինքն իրենով «ջանկ ֆուդը» այստեղ կապ չունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «junk food». Merriam-Webster Dictionary. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  2. «junk food». Macmillan English Dictionary for Advanced Learners. | accessdate=13 March 2015}}
  3. O'Neill, Brendon (2006 թ․ նոյեմբերի 30). «Is this what you call junk food?». BBC News. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել