Գրեթե տասնյոթ (անգլ.՝ The Edge of Seventeen), ռեժիսոր և սցենարիստ Քելի Ֆրիմոն Քրեյգի ամերիկյան գեղարվեստական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2016 թվականին։ Գլխավոր՝ Նադին Ֆրանկլինի դերի կատարող Հեյլի Ստեյնֆիլդն առաջադրվել է Օտարերկրյա մամուլի «Ոսկե գլոբուս» հոլիվուդյան ասոցիացիայի մրցանակի` «Գլխավոր դերի լավագույն դերասանուհի՝ կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում։

Գրեթե տասնյոթ
անգլ.՝ The Edge of Seventeen
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա, հումորային դրամա և կինոկատակերգություն
Թվական2016 և մարտի 2, 2017[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔելլի Ֆրիմոն Քրեյգ
ՊրոդյուսերՋեյմս Լ․ Բրուքս և Ռիչարդ Սակայի
Սցենարի հեղինակՔելլի Ֆրիմոն Քրեյգ
ԴերակատարներՀեյլի Ստեյնֆիլդ, Հեյլի Լու Ռիչարդսոն, Բլեյք Ջեներ, Վուդի Հարելսոն, Կիռա Սեջվիկ, Էրիկ Քինլիսայդ, Քեթի Ստյուարտ, Ալեքսանդր Քալվերտ և Մերեդիթ Մոնրո
ԵրաժշտությունԱտլի Էրվարսսոն
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԲրիտանական Կոլումբիա և Վանկուվեր
ԿինոընկերությունGracie Films
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Նադինը և Քրիստան լավագույն ընկերուհիներ են երկրորդ դասարանից։ Երբ Նադինը 13 տարեկան էր, հայրը մահանում է։ 17 տարեկանում Նադինը խնդիրներ է ունենում. ատում է իր ձայնը, վիճում եղբոր՝ Դերիանի հետ, հակամարտում ուսուցչի հետ։ Ամեն ինչ սրվում է, երբ Նադինն իր ընկերուհուն տեսնում է անկողնում Դերիանի հետ։ Նա հիստերիկանում է և ստիպում է ընկերուհուն ընտրություն կատարել իր և եղբոր միջև։ Ուսուցչին պատմում է, որ պատրաստվում է ինքնասպան լինել։ Եվ միայն համադասարանցի Էրվին Կիմի շնորհիվ է, որ Նադինն սկսում է փոխվել և գնահատել կյանքը։

Դերերում խմբագրել

Վարձույթ խմբագրել

Ֆիլմի բյուջեն գնահատվում է մոտավորապես 9 միլիոն ԱՄՆ դոլար, դրա ներքին վարձույթը բերել է առնվազն 14,4 միլիոն դոլար (այդ թվում՝ առաջին վարձույթի համար գրեթե 4,8 միլիոն դոլար), արտասահմանյան՝ 4,3 միլիոն ԱՄՆ դոլար[2]։

Քննադատների արձագանքներ խմբագրել

Ֆիլմը ստացել է մասնագիտական քննադատության առավելապես դրական գնահատական։ «Metacritic»-ի գրախոսությունների ագրեգատորի միջին գնահատականը 38 մասնագիտական արձագանքների գծով 100-ից կազմել է 77[3], «Rotten Tomatoes»-ի գրախոսությունների ագրեգատորի գնահատականը՝ 10-ից 7,9՝ հիմնված 198 գրախոսությունների վրա, այդ թվում՝ 41-ը «թոփ քննադատների» կատեգորիայից[4]։ Ֆիլմի մասին «Rotten Tomatoes»-ի գրախոսների ընդհանուր կարծիքը ձևակերպվել է հետևյալ կերպ.

«Գրեթե տասնյոթ» ֆիլմի հստակ սցենարը և Հեյլի Ստեյնֆիլդի բացառիկ կատարումն այն դարձնում են ավելին, քան պարզապես դեռահասական տարիքի մասին հերթական դրամա։

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

  • 2017՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում՝ կատակերգությունում կամ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար (Հեյլի Ստեյնֆիլդ)։
  • 2017՝ ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի առաջադրում՝ դեբյուտային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Քելի Ֆրիմոն Քրեյգ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. «The Edge of Seventeen». Box Office Mojo. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Գրեթե տասնյոթ»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:            (по 38 профессиональным рецензиям)
  4. 4,0 4,1 Գրեթե տասնյոթ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում