Ջեյմս Բրուքս (անգլ.՝ James Lawrence Brooks; մայիսի 9, 1940(1940-05-09)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք), ամերիկացի կինոդերասան, սցենարիստ և պրոդյուսեր, Gracie Films ընկերության հիմնադիր։

Ջեյմս Բրուքս
Jameslbrooks.jpg
Ծնվել էմայիսի 9, 1940(1940-05-09)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և գրող
Պարգևներ և մրցանակներԱմերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Փրայմթայմ Էմմի մրցանակ, Ամերիկայի ռեժիսորների համքարության մրցանակ, Օսկար լավագույն ռեժիսորի համար, Օսկար մրցանակ լավագույն ադապտացված սցենարի համար, Օսկար լավագույն ֆիլմի համար, Օսկար, 56th Academy Awards? և Ոսկե գլոբուս
graciefilms.com

«Սենյակ 222», «Մերի Թայլեր Մուրի շոուն», «Ռոդա», «Լու Գրանտ» և «Տաքսի» սերիալների ստեղծողը։ «Սիմփսոնները» մուլտսերիալը մշակողներից մեկն է, որի կերպարները, առաջին անգամ հայտնվել են «Թրեյսի Ուլմանի շոուն» նախագծում, որի պրորդյուսերը ինքն էր։ «Նրբության լեզուն», «Հեռուստատեսային նորություններ», «Ավելի լավ չի լինում» ֆիլմերի հեղինակ և բեմադրող։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների եռակի և 21 «Էմմի» մրցանակի դափնեկիր։

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյմս Լորենս Բրուքս ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք)՝ եվրոպական ընտանիքում, մեծացել է Նորթ Բերգենում (Նյու Ջերսի)։ Հեռուստատեսային կարիերան սկսել է CBS ալիքում, որտեղ 1964-1966 թվականներից աշխատել է սցենարիստ։ Ապա տեղափոխվել է ABC հեռուստաալիք, որտեղ աշխատել է «Սենյակ 222» հեռուստասերիալի վրա։ Դրանից հետո նրան նկատում են և հաջորդ տարի նրա մասնակցությամբ ստեղծվում են ամերիկյան ճանաչված «Թրեյսի Ուլմանի շոուն» (ծրագիրը ունեցել է հսկայական առևտրական հաջողություն), «Ռոդա», «Տաքսի» և այլ հեռուստաշոուներ։

1978 թվականին Բրուքսը տեղափոխվել է մեծ կինո և նրա առաջին աշխատանքը եղել է «Սկսել սկզբից» ֆիլմի սցենարիստի և համապրոդյուսերի պաշտոնը։

1984 թվականին հիմնադրել է սեփական հեռուստաընկերությունը՝ «Gracie Films»-ը և որպես դրա ղեկավար զբաղվել է «Ջերի Մագուայր», «Մեծ», «Ավելի լավ չի կարող լինել» ֆիլմերի պրոդյուսերությամբ։ Ամենալայնածավալ և նշանավոր նախագծերից մեկը՝ «Սիմփսոնները» մուլտսերիալը ժողովրդականություն է ձեռք բերել ողջ աշխարհում։

Ամենամեծ ռեժիսորական հաջողությունը՝ «Նրբության լեզուն» ֆիլմը, 1984 թվականին արժանացել է 5 «Օսկար» մրցանակի․ կինեմատոգրաֆիայի պատմության մեջ վեց ռեժիսորներից մեկն է, որը այդ պարգևը ստացել են առաջնաելույթային ֆիլմի համար։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Սկսել սկզբից Starting Over պրոդյուսեր, սցենարիստ
1979 ֆ Իրական կյանք Real Life դերասան
1981 ֆ Ժամանակակից ռոմանս Modern Romance դերասան
1983 ֆ Նրբության լեզուն Terms of Endearment ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1987 ֆ Հեռուստատեսային նորություններ Broadcasting News ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1988 ֆ Մեծ Big պրոդյուսեր
1989 ֆ Ասա ինչ-որ բան Say Anything... գործադիր պրոդյուսեր
1989 ֆ Ռոուզների պատերազմը The War of the Roses պրոդյուսեր
1994 ֆ Ես համաձայն եմ ամեն ինչի I'll Do Anything ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1996 ֆ Ջերի Մագուայր Jerry Maguire պրոդյուսեր
1997 ֆ Ավելի լավ չի կարող լինել As Good as It Gets ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2001 ֆ Ուժեղ կին Riding in Cars with Boys պրոդյուսեր
2004 ֆ Իսպանական անգլերեն Spanglish ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2007 մֆ Սիմփսոնները կինոյում The Simpsons Movie պրոդյուսեր, սցենարիստ
2010 ֆ Ինչ իմանաս How Do You Know ռեժիսոր

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել