Ալեքսանդր Գուստավ Էյֆել (ֆր.՝ Alexandre Gustave Eiffel, դեկտեմբերի 15, 1832(1832-12-15)[3][4][5][…], Դիժոն[1] - դեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][6][7][…], Փարիզ[8]), ֆրանսիացի ճարտարագետ-շինարար։ Կառուցել է կամուրջներ, ուղեկամուրջներ և այլ կառույցներ՝ լայնորեն կիրառելով մետաղական կոնստրուկցիաներ։ Մասնակցել է Պանամայի ջրանցքի կառուցմանը։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի կառուցողը նույնպես նա է։ Այն կառուցել է 1889 թվականին։ Էյֆելը նաև Նյու Յորքի Ազատության արձանի համար կրող կոնստրուկցիա է նախագծել։

Գուստավ Էյֆել
ֆր.՝ Gustave Eiffel
Ի ծնեֆր.՝ Alexandre Gustave Bonickhausen dit Eiffel[1][2]
Ծնվել էդեկտեմբերի 15, 1832(1832-12-15)[3][4][5][…]
ԾննդավայրԴիժոն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1923(1923-12-27)[3][6][7][…] (91 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[8]
ԿրթությունՓարիզա Կենտրոնական դպրոց և Սենտ Բարբի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներԳարաբի Վիադուկ, Pont métallique sur l'Adour?, Էյֆելյան աշտարակ, Ազատության արձան և Maria Pia Bridge?
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
 Gustave Eiffel Վիքիպահեստում

Ազգանունը խմբագրել

Գուստավ Էյֆելը ծնվել է Կոտ դ՛Օր դեպարտամենտում։ Եղել է Ալեքսանդր Էյֆելի և Կատրին Մելինիի (օրիորդական ազգանուն՝ Մոնյոզ) առաջին երեխան[9]։ Նա Ժան Ռենե Բյոնիկհաուզենի սերդից էր, ով ներգաղթել էր գերմանակ Մարմագեն քաղաքից և հաստատվել Փարիզում 19-րդ դարի սկզբին։ Բյոնիկհաուզենի ժառանգներից երեքը՝ Ժորժ Էժեն Օսմանը Ժակոմ Գիտորֆոմը և Գուստավ Էյֆել փոխել են Փարիզի կերպարը([10]։ Էյֆել ազգանունը ընտանիքը վերցրել է որպես հիշեցում հարազատ Էյֆել լեռների (գերմաներեն հնչում է Այֆել)։ Չնայած ընտանիքը օգտագործում էր Էյֆել ազգանունը, բայց Գուստավը գրանցված էր Բյոնիկհաուզեն ազգանունով[11] և պաշտոնապես մինչև 1880 թվականը այն չի փոխել[12]։

Կենսագրություն խմբագրել

Ուսում խմբագրել

Էյֆելը սովորել է Թագավորական լիցեյում։ Բարձր դասարաններում դժվարանալով մասնավոր դասերի է հաճախում և հանձնում բակալավրի քննություններ բնական և հումանիտար գիտություններից։

Փարիզում տեխնիկական համալսարանների դժվար քննություններին պատրաստվելու համար Գուստավը ընդունվում է Սեն Բարբ Քոլեժ։ Նրան ձգում էր Պոլիտեխնիկ դպրոցը, բայց դասատուները գտնում էին, որ նա այնտեղ ընդունվելուն պատրաստ չէ, և Գուստավը ընդունվում է Փարիզի արվեստների և արհեստների կենտրոնական դպրոցը։ Երկրորդ կուրսից մասնագիտանում է քիմիայի գծով և ավարտում դպրոցը 1855 թվականին[13]։

Երկեր խմբագրել

  • «Conférence de Gustave Eiffel sur la tour de 300 mètres» (П., 1889),
  • «Les ponts portatifs économiques» (համատեղ Collins, П., 1888)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստավ Էյֆել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 51